Ընտանիքի հոգեբանական բնութագիր — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ընտանիքի հոգեբանական բնութագիր

Ընտանիքի հոգեբանությունը` որպես հոգեբանության մի առանձին ճյուղ, ուսումնասիրվել է բազմաթիվ հոգեբանների կողմից: Ինչպես հայտնի է ժամանակակից գրականությունից ընտանեկան կյանքին նախապատրաստելու կարևոր ուղղություններից մեկն այն է, որ աղջիկներն ու պատանիները հասկանան, որ ամուսնությունը ոչ թե ընտանեկան երջանկությունն ընտրելու ավարտն է, այլ նրա սկիզբը: Յուրաքանչյուր երիտասարդ մինչ ամուսնանալը պետք է տեղեկացվի, թե ինչին կարող է նա բախվել ամուսնական կյանքի ընթացքում: Եվ որպեսզի ընտանիքը լինի բարեհաջող, ապա բոլոր պատկերացումները պետք է լինեն համատեղ, որպեսզի ամուսիններից յուրաքանչյուրի վարքը չհակադրվի մյուսի պատկերացումներին: Զուգընկերների դերերը և’ կնոջից, և’ ամուսնուց պահանջում են ընտանիքում տնտեսումը, երեխաների հանդեպ պատասխանատվությունը: Հասարակության համար կարևոր է ոչ միայն ամուսնության կայունության փաստը, այլև ներընտանեկան հարաբերությունների որակը, դրանց խանգարումների հետևանքները: Շատ էական է համարվում ընտանիքում անդամների միջև աֆեկտիվ կապերը: Միջանձնային հարաբերությունները սուբյեկտների փոխադարձ պատրաստակամությունն է որոշակի փոխգործողությունների տիպին: Հուզական կայունությունը պայմանավորված է ամուսինների զգացմունքներով (սեր, համակրանք, հարգանք): Որպես կանոն, երեխաները ծնողների գործերը և առօրյան դարձնում են ավելի հաճելի: Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ շատ դեպքերում տարբեր է: Այժմ երեխաներով շատ ընտանիքներում կարելի է տեսնել, որ մեծերին հարգում են, իսկ փոքր երեխաներին երես են տալիս: Միջին տարիքի երեխաներին, որոնց մոռանում են, հիմնականում ավելի լավ մարդիկ են դառնում:

 

Comments