+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ընտանեկան Հոգեբանություն

7 ծնողական սխալ, որոնք խանգարում են երեխաներին՝ լիդեր դառնալ․ կարդացեք ու մի՛ արեք այդ սխալները

Ծնողները հաճախ, իրենք էլ դա չնկատելով, սխալներ են գործում երեխաների դաստիարակության հարցում։ Թիմ Էլբորը պատմել է ծնողների 7 սխալների մասին, որոնք խանգարում են երեխաներին դառնալ լիդերներ։

Ծնողները շատ ջանք ու էներգիա են վատնում նրա վրա, որ իրենց երեխաներն ունենան ամենալավը։ Ցավոք սրտի, երեխաների նկատմամբ չափից դուրս սերն ու հոգատարությունը հաճախ խոչընդոտում են նրանում ինքնուրույնության, պատասխանատվության և լիդերի ունակությունների զարգացմանը։

Այս խնդիրը մանրամասնորեն ուսումնասիրել է Թիմ Էլմորը՝ առաջնորդության փորձագետ և բազմաթիվ բեստսելերների հեղինակ։ 

Այսպիսով, Թիմ Էլմորը պատմել է՝ ինչ 7 սխալներ են գործում ծնողները։ 

 

Այս 6 տեսակի կանայք շատ դժվարությամբ են ամուսնանում (կամ էլ՝ երբեք)

 Entertrain.1in.am

Ագահ և նենգ կանայք

Սովորաբար կանացի այս տեսակը մոտավորապես այսպիսին է՝ վառ, գեղեցիկ, սեքսուալ, նպատակասլաց, հավակնոտ։ Կարողանում է հիանալի հագնվել, հետևում է իրեն, թեպետ շատ փչացած է։ Նա ոչ միայն լավ գիտի կանացի հրապույրների ուժի մասին և վստահ է իր արտաքին տեսքի վրա, այլ նաև հմտորեն օգտագործում է դրանք, որպեսզի հասնի նպատակին։ Տղամարդկանց նման կանայք միշտ դուր են գալիս, նրանք պտտվում են նման կանանց շուրջ, ինչպես թիթեռները կրակի մոտ։ Նման կանանց հետ հեշտ է շփվել, ընկերների առաջ գլուխ գովել, ֆլիրտ անել, հաճելի ժամանակ անցկացնել, բայց այնքան ժամանակ, քանի դեռ նրան ինչ–որ բան է պետք։ Հենց որ նրանք հասնում են իրենց նպատակներին, նրանք հեշտությամբ դադարում են շփվել եւ առաջ են շարժվում իրենց երկրպագուների գլուխների վրայով՝ ոչ մի վայրկյան չզղջալով ոչ մի բանի համար։

 

Շատ տարօրինակ և շատ խորհրդավոր կանայք

Հասարակության մեջ հակասական կարծիք կա, որ կնոջ մեջ պետք է ինչ–որ գաղտնիք լինի։ Տղամարդկանց համար կանայք իրենցով եւ իրենց տրամաբանությամբ ու վարքով արդեն այնքան տարօրինակ, անհասկանալի եւ անկանխատեսելի արարածներ են, որ դրա մասին բազմաթիվ անեկդոտներ, ասացվածքներ ու պատմություններ են շրջում։ Շատ տղամարդիկ տարիներով գլուխ են ջարդում այդ գաղտնիքը բացահայտելու համար։ Բայց ինչի՞ համար կոտրել սեփական գլուխն ու կյանքը հանուն մի բանի, որը չեն հասկանում հենց կանայք։ Երբ նման գաղտնիքներն ու խորհրդավորությունը չափից շատ են լինում, իսկ կինը հարաբերությունները շատ սուր կամ քաղցր է դարձնում, ապա դա արդեն սկսում է դուր չգալ տղամարդկանց։ Հարաբերությունները դառնում են տարերային եւ քաոտիկ։ Կյանքը վերածվում է դժոխքի։

 

Շատ փոփոխական կանայք

Կան կանայք, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։ Ընդհանուր առմամբ, դա այսպես թե այնպես շատ կանանց մոտ է նկատվում, բայց այստեղ խոսքը ծայրահեղ անվստահության եւ փոփոխականության մասին է։ Որոշ կանայք կարող են գրեթե 2 րոպեն մեկ փոխել իրենց ցանկությունները, կարծիքը։ Նրանք չեն կարող որեւէ կոնկրետ որոշում կայացնել, ընդ որում, նրանց տրամադրությունը փոխվում է կայծակնային արագությամբ։ Ոմանք դրա տակ հասկանում են կանացի խորհրդավորություն, անկանխատեսելիություն, որոնք բնորոշ են իբր թե բոլոր կանանց։ Դա ամեն դեպքում շատ ընդհանուր բնորոշում է։ Այս խմբի կանանց համար իրենց իսկ վարքը հաճախ իրենց կողմից ընկալվում է որպես պատիժ։ Նրանք ուզում են ամեն բան անել հնարավորինս լավ, բայց վստահ չեն իրենց իրավացիության մեջ։

 

Մեծ ակնկալիքներով կանայք

Հավանաբար յուրաքանչյուր կին միշտ էլ ինչ–որ բան է սպասում իր տղամարդուց։ Եվ դա ճիշտ է։ Չէ՞ որ պատահական չէ, որ հանուն սիրելի կանանց տղամարդիկ հերոսություններ եւ հիմարություններ են կատարում, գրականության եւ արվեստի գլուխգործոցներ ստեղծում, բառացիորեն հրաշքներ արարում։ Պատահական չէ, որ ժողովրդի լեզվում պահպանվել է «երկնքից աստղեր իջեցնել» արտահայտությունը։ Նման կինը միշտ պահանջներ է սպասելիքներ է տղամարդուն, որոնք նա, իհարկե, չի արդարացնելու։ Չէ՞ որ շատ ավելի հեշտ է տղամարդուն մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ, քան ընդունել սեփական սխալները։ Բացի այդ, նման դժբախտ կնոջ կողքին են նրա ընկերուհիները։ Իսկ քանի որ նմանը նմանին կձգե, ապա պետք է սպասել, որ նրա շրջապատում իր նմանները շատ են։

 

Ամենագետ կանայք

Պարզապես հիանալի է, որ կան մարդիկ, որոնց ամեն բան հետաքրքրում է, որոնք շատ բան գիտեն, որոնք կարող են պարզ եւ հասկանալի բացատրել բարդ բաները։ Ցանկալի է, որ նման մարդիկ շատ լինեն։ Սակայն, ցավոք, առավել հաճախ հանդիպում են ամենագետներ, որոնք կարողանում են միայն մակերեսային պատկերացում կազմել ամեն բանի մասին։ Նրանք խորը գիտելիքներ չունեն, բայց պատրաստ են բառացիորեն ամեն բանից խոսել եւ դատել որպես փորձագետ։ Այս բնավորության գիծը տղամարդկանց մոտ շփոթմունք է առաջ բերում։ Դա մարդկանց հատուկ տեսակ է, որոնք ուղղակի չեն կարող ապրել, առանց բոլորին մատնանշելու, թե ինչպես պետք է ճիշտ ապրեն։

 

Տոտալ հսկողություն կազմակերպող կանայք

Այս տեսակի որոշակի տարատեսակ է կինը, որը ցանկանում է վերահսկել իր տղամարդու գործունեության բոլոր բնագավառները՝ լինի դա իր ամուսինը, որդին, թե երկրպագուն։ Այդ վերահսկողությունը կարող է ներառել բառացիորեն ամեն ինչ՝ ընկերներ–գործընկերներից մինչեւ վարտիքի ընտրություն։ Դրանք անվերջանալի հեռախոսազանգեր են, հնարավոր է, լրտեսում, նամակագրության եւ զանգերի վերահսկողություն, գրպանների պարունակության խուզարկում։ Ամեն ինչ հնարավոր չէ թվարկել։ Եվ իմաստ էլ չունի։ Երբ նման հսկողության է բախվում ադեկվատ տղամարդը, նա անմիջապես փախչում է։

 

 

Դժվարանում ես գտնել երկրորդ կեսի՞դ… ահա ինչպիսի որակներ պետք է ունենաս

 

Ում հետ չեն ամուսնանում կամ ինչը փոխել վարքագծում ամուսնանալու համար

Քսանամյա աղջիկները երազում են ամուսնանալ: Եռեսունը բոլորած օրիորդները անհանգստանում են՝ պետք է ամուսնանալ, քառասունին մոտ կանայք շտապում են արդեն: 50- 60 տարեկան կանայք արդեն հուսահատ մտմտում են. «Ամուսնություն»:

Կանանց անհագ ցանկությունը՝ հավետ կապված լինելը կուսության կապով, արդիական է ցանկացած տարիքում: Ու եթե նորահաս պչրուհիները երազում են ռոմանտիկ միության մասին, ապա ավելի հասուն կանայք առաջնորդվում են բնազդային հաշվարկով, բիոլոգիական ժամացույցի մասին հիշելով, ամուսնացած կին լինելու հաստատակամությամբ: Այսօր հասակն առած , չամուսնացած կանանց անվանում են ինքնաբավ, բայց դեռեւս մի քանի տասնամյակ առաջ հանրությունը, անշուշտ նրանց կպիտակավորեր՝ «պառաված օրիորդներ»:

Փոխվել է դարը՝ դառնալով ավելի էմանսիպացված, փոխվել են բարքերը՝ դառնալով ավելի ազատ, բայց կանայք նախկինի պես ահազանգում են, երբ իրենց անանուն մատին ժամանակին չի հայտնվում ցանկալի մատանին: «Ինչու բոլոր ընկերուհիներս զուգընկեր ունեն՝ չնայած այնքան էլ լավը լավը չեն, աչքի չեն ընկնում յուրահատուկ խելքով ու չեն փայլում հնարամտությամբ»: Այս հարցը տալիս են միլիոնավոր «տանը մնացած աղջիկներ», ովքեր փնտրում են պատճառները կա՛մ իրենց մեջ, կա՛մ տղամարդկանց, կա՛մ չար աչքի ու նավսի մեջ: Հոգեբանները կոչ են անում մի կողմ դնել անհեթեթ մտքերն ու նախապաշարմունքները: Նրանք առաջարկում են վերլուծել այն կանանց կենսակերպը, ովքեր չեն ամուսնացել եւ պարզել, թե որ տեսակի հետ են ամուսնանում տղամարդիկ եւ թե ինչու մյուսները երբեք չեն դառնում օրինական տիկիններ:

Ռոմանտիկ արքայադստրեր

Այն աղջիկը, ով դաստիարակվել է արքայադստեր մասին հեքիաթներով, հետո էլ ռոմանտիկ սիրային ֆիլմերով ու կանաց համար ստեղծված նովելներով, հաճախ դառնում է իր պատկերացրած հեքիաթային հարաբերությունների գերին: Նա սպասում է սպիտակ ձիով, հիմա արդեն մերսեդեսով , անգամ սպիտակ ինքնաթիռով իր ասպետին՛ ով կսլանա իր մոտ եւ կտանի իրեն հեռավոր-հեռավոր թագավորությունը: Տարիներն անցնում են, արքայազնը թափառում է կյանքի լաբիրինթոսում, իսկ արքայադուստրը շարունակում է իր շուրջը կառուցել անառիկ ամրոց , որը հսկվում է իր կողմից ստեղծված հրեշներով՝ իր սկզբունքներով եւ շարունակում է ինքնակատարելագործության անդադար պահանջեր ներկայացնել իր սրտի ու ձեռքի թեկնածուներից:

Խնդրի էությունն այն է , որ պչրուհին համոզված է՝ եթե կա իդեալական կին, ի դեմս իրեն, ապա ինչ-որ տեղ կա բոլոր առումներով իդեալական ասպետ: Նա իր ողջ կյանքում ձգտում է համապատասխանել ենթադրած ասպետին՝ սխալ կարծելով, թե որքան կատարյալ դառնա, այնքան մեծ կլինի իր հնարավորությունները սիրո էլիտար շուկայում: Սակայն , բարձրացնելով ինքնագնահատականը, նման կինը վերածվում է բացառիկ ու թանկագին մի «իրի» , որը կարող է իրեն թույլ տալ «գնորդների» միայն շատ նեղ խումբ:

Իրավիճակի շտկում: Իհարկե չի կարելի ծայրահեղությունների հասնել եւ իջեցնել նշաձողի ցուցանիշը՝ նմանվելով բոլոր շարքային կանանց, բայց եւ այնպես, պետք է նորից ձեւել սկզբունքները եւ սկսել գործել: Առաջին հերթին պետք է նախաձեռնող լինել եւ լքել ձեռակերտ ամրոցը, ապա լայնացնել հետաքրքրությունների շրջանակն ու հաճախ լինել այնտեղ, որտեղ կարելի է հանդիպել պոտենցյալ ասպետին եւ վերջապես՝ ընդունել հասարակ , բայց խոստումնալից երիտասարդին եւ միասին ձգտել ու հասնել արքայական աստիճանի:

Ինքնաբավ ամազոնուհիներ

«Ամուսնանալ եմ ուզում, ուզում եմ ամուսնանալ, Վճարողը ես եմ պէտք չէ անհանգստանալ»:

Հայտնի երգի տողերը անհամեմատ լավ են ներկայացնում ժամանակակից կանանց սկզբունքները, ովքեր ձգտում են ոչ թե ամուսնանալ, այլ ցանկալի թեկնածուին ամուսնացնել իրենց հետ: Մնացած ամեն ինչ իրենք ունեն. եւ՛ տուն՝ ամեն բարիքով լի, եւ՛ արդեն նվճած բարձունքներով կարիերա, եւ՛ բարձրաշխարհիկ տիկնոջ կոչում: Միայն թե ինքնաբավ լինելու վազքում նրանք ականջի հետեւ են գցել սիրային ժամադրությունները՝ կոտրելով սիրահար սրտերը եւ հիմա ստիպված են մենությունը ազատություն կոչել: Տղամարդիկ, անշուշտ, հիանում են ամազոնուհիներով, սակայն էդպես էլ չեն ամուսնանում «տղամարդ կանանց» հետ:

Խնդրի էությունն այն է, որ տղամարդիկ բնությունից են օժտված ուժով, որսորդի, պաշտպանի բնազդով, նրանք պետք է հոգան իրենց ընտանիքների հոգսը: Այն կանանց, ովքեր ամեն ինչ կարող են, տղամարդիկ հարգում են եւ ընդունում, մրցակցում հավասարի պես: Ուստի եւ խորանի մոտ գնում են նրա հետ, ով թույլ կտա իրագործել բնությունից իրեն տրված առաքելությունը, ով իր օգնության կարիքը կունենա եւ ում կողքին տղամարդը իրեն իսկական հերոս կզգա:

Իրավիճակի շտկում: Ամուսնանալ ցանկացող ամազոնուհիները պետք է բավարարվեն «պարանոցի» գործառույթով: Հարաբերություններում «գլխի» գործառույթը միշտ պետք է թողնել տղամարդուն: Սակայն այս ամենով հանդերձ ամուսնուն պետք չէ շեշտել, որ գլուխը պարանոցն է շարժում: Եթե կին-ամազոնուհուն ուժն ու հնարամտությունը բավականացրել է հաջողակ դառնալ, ապա պետք է նաեւ բավականացնի՝ խելացի դառնալու:

Սեքսուալ կատվազգիները

Կանայք, ովքեր ենթադրում են, թե տղամարդիկ երազում են ամուսնանալ բացառապես սեքսուալ քնքշանքի համար, խորապես սխալվում են: Հոգեբանները հարցում են անցկացրել ամուսնության պատրաստվող տղամարդկանց շրջանում: Արդյունքում հարցվածների միայն 20%- ն է , որ իր ընտրյալին նկարագրելիս առաջնային հատկանիշ է նշել սեքսուալությունը: Մնացածները իրենց ապագա կնոջ մեջ բարձր են գնահատել նախ եւ առաջ մաքրակենցաղ օրորդներին հատուկ հոգածության, հմուտ կենցաղավարության բարության, նրբության, հավատարմության եւ նման այլ հատկանիշները: Հատկանշական է , որ տղամարդկանց մեծամասնությունը ամուսնության որոշում են կայացրել իրենց հարազատների կողմից հարսնացուի ընտրությունը հավանության արժանանալուց հետո: Դժվար չէ ենթադրել, որ ծնողները հարսնացուի ընտրության ժամանակ իրենց որդու կողքին ամենեւին էլ չեն ենթադրում «սեքս-ռումբ» տեսնել, որի հետեւից շրջում են իրենց հայացքներն անխտիր բոլորը՝ սկսած 16-ից մինչեւ 96 տարեկան:

Խնդիրն այն է, որ չնայած տարակարծիք ենթադրությունների, տղամարդիկ նախընտրում են ամուսնանալ գեղեցիկ , բայց ոչ սեքսուալ կանանց հետ: Ենթագիտակցորեն ապագա ամուսինը ուզում է վստահ լինել, որ կինը հավատարիմ կլինի իրեն եւ կհոգա իր երեխաների դաստիարակության մասին: Բացի այդ , կանայք, ովքեր մեծ հետաքրքրություն են առաջացնում օտար տղամարդկանց շրջանում, չափազանց գայթակղիչ են՝ որեւէ մեկի կողքին մնալու համար:

Իրավիճակի շտկում: Եթե կինը գեղեցիկ արտաքինով ու աչք շոյող չափսերով է օժտված, ապա անշուշտ պետք չէ մնան գեղեցկությունը չադրայի տակ թաքցնել: Ավելի լավ կլինի մարմնի բարեմասնություններին հարմար զգեստ ընտրել՝ էլեգանտ, զուսպ, որպեսզի ընդգծի գեղեցկությունն ու վուլգար չլինի: Իրկանում կինը գայթակղում է տղամարդուն ուրիշ բարեմասնություններով:

Հավերժ հարսնացուներ

Որքան էլ որ տարօրինակ է, բայց եւ այնպես պատահում է , որ այդքան սպասված ամուսնությունն այդպես էլ չի կայանում: Հիմա խոսենք համատեղ կենցաղ վարող , չամուսնացած զույգերի մասին: Վերջապես մուտք գործել Ամուսնությունների պալատ եւ դառնալ հարսանեկան մատանու լիիրավ կրողը էդպես էլ չի հաջողվում: Խանգարում են չափազանց համեստությունը, խիստ պահպանողական հայացքները, անտեղի զսպվածությունը: Հենց նույն հոգեբանների հետազոտություններից պարզ է դառնում, որ սպասումը, թե երբ կնախաձեռնի տղամարդը որեւէ բան, անհաջող տարբերակ է: Քաղաքացիական հարաբերությունները հանգում են ամուսնության միայն այն ժամանակ, երբ կինը, անհայտ կամ առերեւույթ կերպով, նախաձեռնող է դառնում: Նույն կերպով, փորձը ցույց է տալիս, որ այն անձիք, ովքեր առաջին անգամը չէ, որ փորձում են համատեղ կենցաղ վարել, ամուսնության շատ քիչ շանսեր ունեն:

Խնդրի էությունն այն է, որ տղամարդկանց համար առանց պարտավորությունների համատեղ կյանքը շատ հարմար օրրան է որտեղ նրանք կարող սպասել այն միակին, ում կտան իրենց սիրտն ու ում հետ կգնան եկեղեցի: Այս դեպքում քաղաքացիական կանայք հաճախ դառնում են մտացածին երջանկության զոհերը, որտեղ համատեղ կյանքը ընդունվում է օրինական ամուսնությանը համարժեք: Իսկ տղամարդիկ, գիտակցված թե ոչ, չեն ձգտում օրինականացնել հարաբերությունները՝ համարելով, որ ամուսնությունն ավելի մեծ պարտականությունների ու պարտավորվածությունների առաջ կկանգնեցնի իրենց:

Իրավիճակի շտկում: Նախքան համաձայնել համատեղ կյանքի, կանայք պետք է ծանրութեթեւ անեն իրենց ամուսնության շանսերը եւ արդյոք կամուսնանա ընտրյալը իր հետ: Հակառակ դեպքում նրանք կհաստատեն այն վիճակագրության հավաստիությունը, ըստ որի, համատեղ կյանքի հինգ տարիներից հետոամուսնության առաջարկություն ստանալու շանսերը խիստ նվազում են, դե իսկ յոթ տարուց հետո՝ հավասարվում են զրոյի: 

 

«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:
Լ. Տոլստոյ

Մեծ դասականը, թերևս, միաժամանակ և’ ճիշտ է, և՛ սխալ, քանի որ տարբեր մարդկանց համար երջանկությունը նույնպես չի կարող միանման լինել: Բայց ընտանեկան երջանկության հասնելու երկու կարևոր նախապայմանները, իսկապես, առկա են բոլո՛ր երջանիկ ընտանիքներում: Դրանք են փոխըմբռնումն ու հետաքրքրությունների ընդհանրությունը:
Իսկապես, չէ՞ որ շատ դժվար է երջանիկ համարել այն մարդկանց, ովքեր ապրում են միևնույն հարկի տակ և չունեն ընդհանուր հետաքրքրություններ: Ընդ որում պարտադիր չէ, որ հետաքրքրություններն ամեն ինչում համընկնեն: Պարզապես շատ կարևոր է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճռական պահերին հակասություններ չծագեն: Հենց այդ ժամանակ է, որ օգնության է հասնում փոխըմբռնումը:

Սիրել նշանակում է ոչ թե տեսնել միմյանց, այլ նայել միևնույն ուղղությամբ:

Ոչ պակաս կարևոր է, որ ամուսիններն ունենան ընդհանուր զբաղմունք: Եթե ձեր հետաքրքրությունները համընկնում են, և դուք հաճույք եք ստանում միևնույն բաներից, ձեր կյանքի ռիթմերը մեծ մասամբ համընկնում են, և դուք միշտ զրույցի ընդհանուր թեմա եք գտնում:
Ընդհանուր գործի առկայությունը «սոսնձում» է ընտանիքի անդամներին, և ներընտանեկան քննարկումների հնարավորություն ընձեռում: Աշխատեք հնարավորինս շա՛տ շփվել միմյանց հետ:

«Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են»:

Անժխտելի է, որ ընտանիքում բոլորիս համար էլ ամենակարևորը հասկացված լինելն է, առավել ևս՝ նրա կողմից, ում հանդիպել ենք ճակատագրորեն և ում հետ ապրում ենք միևնույն հարկի տակ: Դիմացինի կողմից ըմբռնողության դրսևորումն օգնում է համոզվել սեփական իրավացիության մեջ և ինքնավստահություն ձեռք բերել: Դա նաև օգնում է հասնել հոգեկան հանգստության, որին ձգտում ենք ամենքս:
Գիտականորեն ապացուցված է, որ երեխան որքան շատ մարդկանց հետ է շփվում, և որքան շատ մարդիկ են անկեղծորեն սիրում նրան, այնքան նրա համար ապրելը հեշտ է լինում և իրեն ավելի երջանիկ է զգում: Միայն երջանիկ, լավատեսորեն տրամադրված մարդը կարող է երջանիկ ընտանիք կազմել և կյանքի նկատմամբ իր դրական մոտեցումները փոխանցել ընտանիքի մյուս անդամներին:
Իդեալական ընտանիքը մտացածին չէ, այն իսկապես իրականության է վերածվում, երբ փոխադարձ սիրով կապված մարդիկ պատրաստ են լինում համատեղ նվիրվել նոր Մարդու՝ սեփական զավակի դաստիարակման դժվարին գործին:
Ընտանիքում ամենակարևորը ՍԵՐՆ է:

Ընտանիքում համերաշխության մթնոլորտը հատկապես կարևոր է զավակների մեջ սիրելու կարողություն սերմանելու համար: Ծնողների սերը զավակների հանդեպ չափազանց կարևոր է, սակայն այն չպետք է այնքան ուժգին լինի, որ վերածվի տիրելու ցանկության: Պետք է երեխաներին ինքնուրույնություն ձեռք բերելու հնարավորություն տալ:

Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելիս անհրաժեշտ է կա՛մ սիրահոժար համաձայնություն, կա՛մ լիովին պառակտում: Շատ են ամուսնական այն զույգերը, որոնք, չհամակերպվելով երկուսի համար էլ անտանելի դարձած մթնոլորտին, շարունակում են համատեղ ապրել և թունավորել մեկմեկու կյանքը: Սրա պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում որոշում կայացնել. կա՛մ կատարյալ պառակտում, կա՛մ համաձայնություն:

Ամուսինների միջև միջանձնային կոնֆլիկտների տիպերը

Ամուսինների միջև հաճախ վեճերն սկսվում են միմյանց պահանջմունքները չբավարարելուց: Այդպիսի վիճաբանությունները կարող են ծագել հետևյալ պատճառներով.

ամուսինների հոգեսեռական անհամապատասխանությունը,
սեփական «ես»-ի նշանակալիության և արժանապատվության ոտնահարումը կողակցի կողմից,

դրական հույզերի, քնքշանքի, հոգատարության, փոխըմբռնման բացակայությունը,

ամուսիններից մեկի կողմից սեփական պահանջմունքների բավարարման մոլուցքը (ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը, ֆինանսական միջոցները միայն իր պահանջմունքների բավարարման համար ծախսելը),

փոխօգնության և փոխըմբռնման բացակայությունն այնպիսի ընդհանուր հարցերում, ինչպիսիք են տնտեսություն վարելը, երեխաների դաստիարակությունը, ծնողների հետ հարաբերությունները,

ժամանցի կազմակերպման եղանակների ու ձևերի հարցում տարաձայնությունները:
Գոյություն ունեն ամուսինների միջև կոնֆլիկտների առաջացմանը նպաստող առանձին գործոններ, որոնք դրսևորվում են համատեղ կյանքի որոշակի ժամանակահատվածներում: Դրանք ընտանիքի զարգացման ճգնաժամային փուլերն են:

Ընտանեկան կյանքի առաջին տարին բնութագրվում է հարմարվողականությամբ: Երբ երկու «ես»-երը դառնում են «մենք», տեղի է ունենում զգացմունքների էվոլյուցիա, սիրահարվածությունը չքանում է, և ամուսինները միմյանց սկսում են տեսնել այնպիսին, ինչպիսին կան իրականում: Ամուսնական առաջին տարին համարվում է ճգնաժամային. ամուսնալուծության հավանականությունն այս փուլում 30 տոկոս է:

Ճգնաժամային մյուս փուլը համընկնում է երեխաների ծննդի հետ: Դեռ չամրացած «մենք»-ը լուրջ փորձության է ենթարկվում:

Ճգնաժամային երրորդ փուլում տպավորությունների բազմակի կրկնությունները հանգեցնում են միմյանցից «հագեցվածության», և առաջանում է զգացմունքների, տպավորությունների քաղց:

Ընտանեկան երջանկության համար կարևոր են փոխադարձ հարգանքն ու սերը, ապրումակցելու և հոգ տանելու կարողությունը:

Ըստ հոգեբանների` ամուսնական կյանքում անհրաժեշտ է, որ`

Ունենաք ապրելու սեփական ոճը, հետաքրքրությունները: Անհրաժեշտ է պլանավորել ապագան, բայց նաև՝ չհրաժարվել ամենօրյա ուրախություններից:

Հարգանքով վերաբերվեք զուգընկերոջ անձնական կյանքին, նրան չպարտադրեք սեփական կարծիքն ու ճաշակը և չնեղանաք նրանից, եթե նա ձեզ ջերմեռանդորեն նոր անակնկալներ չի մատուցում:

Չսպասեք, որ նա ձեր մտքերը կարդա կամ գուշակություններ անի: Պարզապես պետք է անկեղծորեն խոսել միմյանց հետ՝ խուսափելով քննադատությունից:

Ճկուն լինեք դերերի վերաբաշխման հարցում, կառչած չմնաք դերերի ավանդական բաժանմանը և անհրաժեշտության դեպքում դրանք որոշ ժամանակով փոխեք:

Շատ բնական համարեք, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, հետաքրքրությունները և ընկերախումբը (այդ թվում նաև` հակառակ սեռի ներկայացուցիչներ) ունենալու իրավունք:

Ընդունեք, որ ամուսնական հարաբերություններում ստորադասներ և վերադասներ չկան, այլ կան հավասարապես և արդարացիորեն բաշխված դերեր, որոնք կամքին հակառակ չեն ստանձնում: Պատասխանատու և հոգատար եղեք միմյանց նկատմամբ:

Գնահատեք ինչպես ձեր, այնպես էլ զուգընկերոջ արժանիքները, մի՛ ստորացեք և մի՛ ստորացրեք:

Ինչպես ուրախ և սրամիտ ճանապարհորդն է իր խանդավառ պատմություններով ու ծիծաղով վարակում ճանապարհորդողներին, այնպես էլ դուք կարող եք ժպտալ ձեր կողակցին. հավատացե՛ք, նա էլ ձեզ կպատասխանի նույն կերպ: Ու կյանքը կդառնա առավել տանելի, ավելին՝ կդառնա հաճելի ուղևորություն:

 

Ընտանիքի հոգեբանությունը` որպես հոգեբանության մի առանձին ճյուղ, ուսումնասիրվել է բազմաթիվ հոգեբանների կողմից: Ինչպես հայտնի է ժամանակակից գրականությունից ընտանեկան կյանքին նախապատրաստելու կարևոր ուղղություններից մեկն այն է, որ աղջիկներն ու պատանիները հասկանան, որ ամուսնությունը ոչ թե ընտանեկան երջանկությունն ընտրելու ավարտն է, այլ նրա սկիզբը: Յուրաքանչյուր երիտասարդ մինչ ամուսնանալը պետք է տեղեկացվի, թե ինչին կարող է նա բախվել ամուսնական կյանքի ընթացքում: Եվ որպեսզի ընտանիքը լինի բարեհաջող, ապա բոլոր պատկերացումները պետք է լինեն համատեղ, որպեսզի ամուսիններից յուրաքանչյուրի վարքը չհակադրվի մյուսի պատկերացումներին: Զուգընկերների դերերը և’ կնոջից, և’ ամուսնուց պահանջում են ընտանիքում տնտեսումը, երեխաների հանդեպ պատասխանատվությունը: Հասարակության համար կարևոր է ոչ միայն ամուսնության կայունության փաստը, այլև ներընտանեկան հարաբերությունների որակը, դրանց խանգարումների հետևանքները: Շատ էական է համարվում ընտանիքում անդամների միջև աֆեկտիվ կապերը:

Միջանձնային հարաբերությունները սուբյեկտների փոխադարձ պատրաստակամությունն է որոշակի փոխգործողությունների տիպին: Հուզական կայունությունը պայմանավորված է ամուսինների զգացմունքներով (սեր, համակրանք, հարգանք): Որպես կանոն, երեխաները ծնողների գործերը և առօրյան դարձնում են ավելի հաճելի: Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ շատ դեպքերում տարբեր է: Այժմ երեխաներով շատ ընտանիքներում կարելի է տեսնել, որ մեծերին հարգում են, իսկ փոքր երեխաներին երես են տալիս: Միջին տարիքի երեխաներին, որոնց մոռանում են, հիմնականում ավելի լավ մարդիկ են դառնում:

Ընտանիքը կարելի է բնութագրել որպես պատմականորեն կոնկրետ հարաբերությունների համակարգ ամուսինների միջև, որպես փոքր սոցիալական խումբ, որի անդամները  կապված են ամուսնական կամ ազգակցական հարաբերություններով, կենցաղի ընդհանրությամբ և փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ, և որի սոցիալական անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության բնակչության ֆիզիկական և հոգևոր վերարտադրության պահանջմունքով: Դեռևս Արիստոտելն է նշել. „Ընտանիքը հասարակության բջիջն է“:Այսինքն հասարակությունը, հետևաբար նաև պետությունը, կարող են առողջ լինել, եթե առողջ և կայուն է ընտանիքը: Իսկ երբ է ընտանիքը առողջ: Ընտանիքի հոգեբանության մասնագետները գտնում են, որ հոգեբանորեն առողջ է այն ընտանիքը, որում հուզական փոխհարաբերությունները ձևավորված ու կայուն են թե ամուսինների, թե ծնողների ու երեխաների միջև: Այսինքն առողջ  ընտանիքում տիրում է դրական բարոյա-հոգեբանական մթնոլորտ:

Ամուսնությունը հենված է դրդապատճառների համակարգի վրա: Դրդապատճառները հենված են գիտակցության աստիճանի վրա և իրականացնում են անձի  կյանքի կարևոր հարաբերությունները աշխարի նկատմամբ, կազմում են մարդկային պահանջմունքների հիերարխիայի հիմքը:Ընտանիքի հոգեթերապիայի մասնագետ Հենրի Դիքսը դասակարգել է ամուսնության հետևյալ դրդապատճառները.

Սերը

Մշտական սեքսուալ զուգընկեր ունենալու ցանկությունը

Հոգեբանական պատճառները

Երեխա ունենալու ցանկությունը

Կենցաղային խնդիրների լուծումը

Ստեղծված հանգամանքները:

Շատ մասնագետներ փորձել են պարզել, թե ինչ է սերը: ՙՄիայն սիրո միջոցով և սիրո գիտակցության միջոցով է մարդը մարդ դառնում՚, – ասել է Ֆ.Շլեգելը: Սերը մեր իսկական մարդկային բնույթի մի մասն է, այն հզորագույն զգացմունքներից մեկն է հույզերի ոլորտում, եթե ոչ ամենահզորը: Սերը խորը կապվածություն է երկու մարդկանց միջև: Սերը հաճախ շփոթում են սիրահարվածության հետ: Հասուն սերը զգայական հակման, մարդկային ջերմության և ուրիշի հետ ինտիմ մտերմության հոգեկան անհրաժեշտության օրգանական միասնությունն է: Սիրահարվածն ապրում է ուժեղ և վառ զգացմունք, բայց այն կենտրոնացված է գլխավորապես իր և իր ապրումների վրա, նա պահանջկոտ է, անզիջում և էգոիստ: Իսկ հասուն սիրո մեջ ծանրության կենտրոնը տեղափոխվում է զուգընկերոջ վրա: Մարդը նախ և առաջ մտահոգվում է նրա մասին, ում սիրում է, նրա հետաքրքրությունների, բարօրության, երջանկության և  ինքնաարտահայտման  մասին`  ողջ  ուժերով  նպաստելով վերջիններիս  իրականացմանը: ՈՒրիշ մարդու մասին մտածելու ունակությունը, տալով ուրախություն ապրելու ունակությունը հասուն սիրո պարտադիր ուղեկիցներն են:

Սերը քաղց է ինչ-որ մեկի հանդեպ, մարմնի և հոգու ամենասուր քաղցը: „Սիրել նշանակում է հաճույք ապրել, երբ տեսնում ես, շոշափում, զգում բոլոր զգայարաններով այն էակին, որին սիրում ես“, – ասել է Ստենդալը:Սերը կառույց է մեր բոլոր խորքային պահանջմունքների և զգայությունների վրա: Դա մարդկային ուժերի ամենասեղմ, ամենախտացված միաձուլումն է մարմնական և հոգևոր, գիտակցական և ենթագիտակցական ուժերի:

Սիրո ամենաբարձրագույն թռիչքը, նրա ամենապայծառ դրսևորումը հոգիների միաձուլումն է: Հոգու գաղտնարաններում առաջանում է ցավ ուրիշ մարդու համար այպես, ինչպես կցավես ու կանհանգստանաս ինքդ քեզ համար: Սերն ուշադրություն է, բարության, համբերություն, քնքշություն, երախտագիտություն, հարգանք և նվիրվածություն: Նա, ով սիրում է, ընդունում է իր սիրելիի հրապուրանքնները, որպես իր սեփականները: Նա ընդունում է ուրիշին այնպես, ինչպիսին նա կա և հավատում է նրան: Նա, ով սիրում է, ունակ է զիջելու և ներելու: Ներումը իսկական սիրո ակտ է: Խիստ տարբեր է տղամարդու և կնոջ վերաբերմունքը սիրո նկատմամբ:

Կինը հանճարեղ է իր սիրո մեջ, նրա վերաբերմունքը սիրո նկատմամբ ունիվերսալ է. նա սիրո մեջ ներդնում է իր բնույթի ամբողջ լիարժեքությունը: Իսկ տղամարդն ավելի շուտ տաղանդավոր է սիրո մեջ, քան հանճարեղ: Նա իրեն ամբողջությամբ չի դնում սիրո մեջ և ամբողջությամբ կախված չէ այդ սիրուց: Կնոջ սիրո պահանջներն այնքան անսահման են, որ երբեք չեն կարող բավավարարվել տղամարդու կողմից: Սերը դրականորեն է ազդում ընտանեկան հարաբերությունների բնույթի վրա այն ժամանակ, երբ զուգընկերները փոխադարձաբար կիսում են միմյանց դիրքորոշումներն իրենց համար կարևոր երևույթների, իրադարձությունների և արարքների հանդեպ: Ինչպես նշել է Սենտ-Էքզյուպերին. ՙԻսկական սերը միմյանց աչքերին նայելու մեջ չէ, այլ միասին նույն ուղղությամբ նայելու մեջ: Ամուսնական կյանքի հաջողության վրա ազդում է ամուսինների համատեղելիությունը բոլոր ոլորտներում, երբ մարդիկ ոչ միայն համատեղվում են, այլև լրացնում մեկը մյուսին:

Սոցիալ-հոգեբանական համատեղելիությունը ենթադրում է որոշակի ընդհանրություն, որը կարելի է դիտարկել երեք մակարդակներում.

  1. Բարձրագույն և առավել բարձր մակարդակը արժեքակողմնորոշիչ միասնությունն է կենսական արժեքների, ձգտումների, իդեալների, հետաքրքրությունների, համոզմունքների միասնությունը, ինչպես նաև աշխարհայացքային միասնությունը:
  2. Ֆունկցիոնալ-դերային սպասումների համաձայնեցվածությունը մարդկանց իրենց դերերի և ֆունկցիաների մասին պատկերացումների համաձայնեցվածությունն է տվյալ միության մեջ:
  3. Մարդկանց անհատական-հոգեբանական բնութագրերի համատեղելիությունը:

Հետաքրքիր է, որ բարեհաջող զույգերը, որոնք ունեն կայուն և առավելագույնս համատեղելի հարաբերություններ, տարբերվում են հակառակ խառնվածքով. դյուրագրգիռ խոլերիկը և հանգիստ ֆլեգմատիկը, ինչպես նաև մելանխոլիկը և կենսուրախ սանգվինիկը կարծես  լրացնում են իրար: Եվ հակառակը երկու խոլերիկներից կազմված ընտանիքին կարող է սպասվել բարձր կոնֆլիկտայնություն ամուսինների պոռթկունության և անզսպության պատճառով: Պարզվում է առավել ունիվերսալ զուգընկերներ են համարվում ֆլեգմատիկները, քանի որ նրանք հարմարվում են  խառնվածքի ցանկացած տիպի հետ, բացի սեփականից:

Չկա այնպիսի ամուսնական զույգ, որտեղ ամուսինները լիովին նման լինեն միմյանց: Սակայն պետք է նկատի ունենալ, որ համատեղ կյանքն աստիճանաբար հարթում է կտրուկ տարբերությունները ամուսինների հետաքրքրությունների, նախասիրությունների, հայացքների միջև, և առաջանում է գնահատականների ու վերաբերմունքի ընդհանրություն: Եթե տարբերությունները շատ են, պետք է հաբերել ու նաև ձգտել ավելի լավ հասկանալ ամուսնուն: Երբ ամուսիններն իրար լավ են հասկանում, նրանց բնավորության կամ խառնվածքի, վարքագծի խութերն ուժեղ չեն բախվում և խանգարում միմյանց: Երբ ամուսիններն անգամ իդեալական միասնության դեպքում հանդուրժում են միմյանց ինքնությունն ու անկախությունը, ապա զբաղմունքների տարբերությունը, բնավորությունների զանազանությունը չեն կարող տևական անջատման շարժառիթ ծառայել:

Եվ ընդհանրապես ամուսնության սկզբում կյանքը զարմանալիորեն հեշտ և ուրախալի է թվում, գրեթե իդեալական: Ի վերջո ռոմանտիկ հիացումներին փոխարինելու են գալիս կենցաղը, առօրյան իր անխուսափելի սթրեսներով: Կենցաղն ամենամեծ փորձությունն է երիտասարդ ամուսինների համար: Միմյանց լրիվ բացահայտումն ու „գունազրկումը“ երկրորդ ծանր քննությունն է նորապսակների համար, իսկ երրորդը դերերի, պարտականությունների բաշխումը:

Աստիճանաբար նրբազգացությունը, քնքշությունը, հաճոյախոսությունները, երախտագիտության արտահայտությունները քչանում են տեղ տալով փոխադարձ քննադատություններին: Հաճախ զուգընկերները դառնում են ավելի պակաս ուշադիր միմյանց նկատմամբ և ավելի էգոիստ, քան առաջ: Սառած զգացմունքները կարող են բազմաթիվ ընտանեկան կոնֆլիկտներ ստեղծել, ուստի սերն ամուսնության մեջ մշտապես պահպանել: Միաժամանակ պետք է հասկանալ և գիտակցել, որ մինչամուսնական, պատանեկան սերը և ամուսնական սերը նույնը չեն: Ներդաշնակ ընտանիքներում մարդիկ միշտ լսում են միմյանց հույզերն ու պահանջմունքները, նրանք բարի են, քնքուշ, հավատարիմ ու համբերատար: Նրանց հարաբերությունները հիմնված են հարգանքի, փոխադարձ օգնության, ներողամտության վրա: Երջանիկ ամուսինների կյանքում մշտապես տեղի է գտնվում ուշադրության նշանների համար, որոնք արտահայտում են ջերմություն և հոգատարություն միմյանց նկատմամբ:

 Որպես կանոն, երեխաները ծնողների գործերը և առօրյան դարձնում են ավելի հաճելի: Ցեղի շարունակությունը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժեքների և ազնիվ գործերի պահպանումը` մարդկանց: Շատերն իրենց երեխաներին համարում են ոչ միայն ցեղի շարունակող, այլև իրենց աշխատանքի շարունակող:

Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ շատ դեպքերում տարբեր է: Հաճախ ծնողները, հատկապես մայրը, սիրում են նաև թերի երեխաներին: Երեխաներով շատ ընտանիքում կարելի է տեսնել, որ մեծերին հարգում են, իսկ փոքրերին երես են տալիս, այնուամենայնիվ միջին տարիքի երեխաներին, որոնց հաճախ մոռանում են, նրանք հիմնականում ավելի լավ մարդիկ են դուրս գալիս: Ծնողների ժլատությունը երեխաների նկատմամբ շատ լուրջ սխալ է, դրա պատճառով երեխաները դառնում են անազնիվ, խորամանկ, կապվում են հիմար շրջապատի հետ և երբ հարստանում են, տրվում են ավելորդություններին: Հետևաբար ամենալավ արդյունքը ստացվում է, երբ ծնողները հոգ են տանում երեխաների մասին:

Մարդկանց մոտ կա մի սովորույթ, երբ երկու եղբայրների միջև մանկության ժամանակ մրցակցություն է ստեղծվում, որն էլ հանգեցնում է վեճերի, խանգարում է ընտանիքի հանգստությանը: Իտալացիները գրեթե տարբերություն չեն դնում իրենց երեխաների, զարմիկների կամ այլ արյունակիցների միջև: Նրանց համար միևնույնն է արդյոք իրենց սեփականն է, թե ոչ: Եվ եթե ճիշտն ասենք, բնության մեջ հանդիպում են դեպքեր, երբ զարմիկն ավելի նման է քեռուն կամ այլ հարազատին, քան սեփական ծնողին: Երեխան վաղ տարքից ծնողների կողմից չի ընկալվում որպես անձ: Հաճախ մայրը կարող է մոռանալ երեխայի գոյության մասին և երկար ժամանակ թողնել նրան միայնակ: Անձնական շփումից զրկված և մեկուսացված երեխան ի վիճակի չէ զարգացնել սեփական հմտությունները և ես-կոնցեպցիան և նա հոգեբանորեն չի ապրում նորածնի փուլը, նրա ձգտումները նրբությանը և մարմնական կոնտակտին այդպես ել չեն բավարարվում: Չցուցաբերելով վստահություն ուրիշներին` նա հաճախ օգտագործում է լեզուն, որն էլ հանդիսանում է անցում մանկության փուլին: Իհարկե նրանք կարող են շատ խոսել միմյանց հետ, բայց դա ավելի շուտ դիմակավորված բնույթ է կրում, քան իրական զգացմունքների բացահայտումը:

Մայրը` նվիրելով իրեն երեխային, վերանում է դատարկությունից և իր գոյության անիմաստությունից: Նա միշտ երեխայի հետ է, չի դադրեցնում շփումը և չի թողնում, որ երեխան իրեն միայնակ զգա: Մայրը նրան ընկալում է որպես նշանակալի և իմաստավոր և վերաբերվում է նրան որպես իր ՙսիրեկանին՚, որը պարգևում է իրեն էրոտիկ հաճույք: Մայրը նրա փոխարեն անում է ամեն ինչ, որը նա վաղուց կարող էր անել ինքնուրույն:

ՙՄամայի բալա՚ դերը բարդացնում է երեխայի հարաբերությունները հասակակիցների հետ: Այս դեպքում նա կփորձի շփվել իրենից փոքրերի հետ կամ էլ ցուցաբերելով սեռական տարվածություն կերևակայի իրեն որպես աղջիկ: Որդին մոր համար չի համարվում կենդանի մարդ, որին կարելի է գրկել, շոյել և զրուցել նրա հետ մարդկայնորեն: Մայրը իր հույզերը բաց չի արտահայտում, նա թույլ չի տալիս, որպեսզի երեխան դանդաղ զարգանա իր հունով: Նա մշտապես պետք է այնպիսի վարք ցուցաբերի, որը ծնողներն են հարմար գտնում: Նրան արգելվում է լացել, գոռալ, բարկանալ ծնողների վրա, քույրերի, եղբայրների, իրեն պահել աղջկա պես, պատռել հագուստը և այլն: Մայրը կառավարում է նրա զբոսանքները, խոսակցությունը, ընթերցանությունը: Մայրը կարծես գնահատական է տալիս իր երեխային` առանձնացնելով ոչ զարգացածներին և լրիվ բաց թողնվածներին: Պարգևատրվելով այսպիսի գնահատականներով` երեխաները իրար հետ վիճում են կամ խփում միմյանց:

Երբեմն մայրը կարող է ժամանակավոր իրեն նվիրել որդուն, բայց և նոր տղամարդու պատճառով նրան աչքաթող անել: Պայքարելով ծնողների սիրո անհուսալիության դեմ` երեխան կատարում է անթույլատրելի արարքներ` փախուստներ, սեռական կապեր, որոնց հետևանքով հայտնվում է գժանոցում: Թեև առաջին տարիներին նա ծնողների համար նշանակալի էր, ծնողների անտարբերությունն ու անհուսալիությունը բերում է երեխայի մոտ հիասթափություն և որպես հետևանք` ագրեսիա: Այս երեխաներն ընկնում են վատ միջավայր, որտեղ չի պահանջվում կարգուկանոն, և նա դեռ հոգեպես պատրաստ չէ դպրոց հաճախելուն: Երեխան իր հիասթափությունն արտահայտում է բացասական վարք ցուցաբերելով:

Ինչ վերաբերվում է անհաջող աղջիկներին, որոնք, որպես կանոն, որոշ ժամանակ իրենց մոր սիրելի դուստրն են եղել, իսկ հետո ինչ-որ հերթական տղամարդու պատճառով մայրը նրան թողել է, դուստրը ցուցաբերում  է բացասական վարք` ուղղված մորը: Այսպիսի վարքը ներառում է սիրային կապեր, որոնցով նա ցանկանում է մոտ հարաբերություններ ստեղծել իր մորը փոխարինողի հետ: Եվ դա շարունակվում է այնքան ժամանակ, որ մայրը սկսի դստեր համար պատասխանատվություն զգալ: Դպրոցում սովորելու արդյունավետությունը  թուլանում է, նա իրեն համարում է անօգտակար էակ:

Այսպիսով իդեալական է համարվոմ երեխայի համար այն գնահատականը, որը տրվում է նրան որպես բարձր նշանակություն ունեցողի:

 

Առաջին երեխան

Առաջնեկը ծնողների համար նոր, հետաքրքիր, չբացահայտված էակ է: Երեխայի ծնունդը բնության հրաշալիք է: Ծնողները զգում են իրենց արարիչներ, դրա համար առաջին երեխան նրանց կողմից ընկալվում է իրենց սիրո և հիացմունքի օբյեկտ: Նրա վարքը ի տարբերություն մյուս երեխաների անհանգստացնում է շրջապատողներին մշտապես առկա  է նրա նկատմամբ մյուսների ուշադրությունը: Քանի որ երիտասարդ մայրը երեխայի ծնունդով ապրում է վախեր և տագնապներ, նա զանգում է բժշկին կամ ընկերուհուն` իմանալու, արդյոք նորմալ է, երբ երեխան գիշերը չի քնում, չի ուտում: Առաջնեկի դաստիարակումը շատ ըանտանիքներում անինքնավստահության և ռիսկի հետ է կապված:

            Շատ առաջնեկների համար անսպասելի է երկրորդ երեխայի ծնունդը: Երեխաները շատ ուշադիր են, քանզի միանգամից նկատում են իրենց մոր մարմնակառուցվածքի փոփոխությունը: Քանի դեռ երկրորդ երեխան չի ծնվել, առաջինները նրան մեծ անհամբերությամբ են սպասում: Բայց երբ նա ծնվում է, առաջնեկի մոտ ի հայտ են գալիս բացասական զգացմունքներ: Նրանք համարում են իրենց մոռացված, մերժված, առաջանում է նախանձ: Նրանք կարող են ցուցաբերել եսակենտրոնություն, իրենց էներգիան ուղղել ավելի հասուն շփումներին: Եթե բացասական զգացմունքները շատ ինտենսիվ են, դրանք կարող են դառնալ խոր հոգեբանական խնդիրների պատճառ:    

Երկրորդ երեխան

Երկրորդ երեխայի ծնունդը ծնողների մոտ ավելի քիչ տագնապ է առաջ բերում: Մայրը հաճախ ասում է, որ երկրորդ հղիությունը տարբերվում է առաջինից. երեխայի շարժումները բավականություն են պատճառում իրեն: Մայրերը երկրորդ ծնունդն ընկալում են որպես ավելի հաճելի փորձ: Եվ հետևաբար երկրորդ երեխան միչև ծնվելը մեծանում է ավելի հանգիստ միջավայրում: Նրա ծնվելուց հետո ծնողներն ավելի քիչ հուզական լարվածություն են ցուցաբերում: Մայրը, որպես կանոն, նրա նկատմամբ ավելի նուրբ և բարեհամբույր է:

Երկրորդ երեխան ընտանիքում երբեք չի տառապում միայնակ երեխայի իրավիճակով: Հետազոտությունները ցույց են տվել, որ մայրն ավելի քիչ է խոսում և ավելի քիչ է զբաղվում երկրորդ երեխայի հետ:Դրա տեղը զբաղեցնում է մեծը և ժամանակի ընթացքում երկրորդ երեխան զգում է, որ չի կարող համեմատվել մեծի հետ: Մրցակցությունը մեծ և փոքր երեխաների միջև շատ տարածված երևույթ է: Այն հատկապես արտահայտվում է, երբ երկու երեխաների միջև կա տարիքային ավելի փոքր տարբերություն: Դա կարելի է բացատրել հետևյալ կերպ. եթե երկրորդ երեխան առաջինից փոքր է 4 կամ ավելի տարի, ապա առաջնեկը նրա համար հանդիսանում է անհասանելի իդեալ: Մանկիկը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է նրանից ուժեղ լինել, ավելին անել, քան մեծը: Եվ որպես հետևանք նա չի էլ ձգտում մրցել մեծի հետ: Բայց եթե նրանց միջև տարբերությունը 1-2 տարի է, ապա երեխաների մեջ առաջանում է սուր մրցակցություն: Ամբողջ ուժերով փոքրը ձգտում է հասնել մեծին` որոշ դեպքերում նույնիսկ գերազանցելով նրան: Այսպիսի իրավիճակներ առաջանում են ինչ-որ ներքին և արտաքին պատճառներից, որոնք արգելակում են մեծի զարգացումը` ֆիզիկական թերություններ, կ.ն.հ. –ի ֆունկցիայի խանագարումներ: Մրցակցությունն էլ ավելի բուռն է ընթանում, երբ ծնողները համեմատում են իրենց երեխաներին:

 
Միակ երեխան

Միակ երեխաներն իրենց ծնունդից զարգանում են հատուկ միջավայրում: Շրջապատված լինելով երկար ժամանակ միայն մեծերով` նրանք ստանում են ավելի անձնական փորձ, քան այն երեխաները, որոնք ունեն քույր և եղբայրներ: Ամերիկացի հոգեբան Հոլն ասել է, որ լինել միակ երեխան նշանակում է ունենալ հիվանդություն:

Միակ երեխայի զարգացման էությունը կայանում է նրանում, որ նա երկար ժամանակ շփվում է միայն մեծերի հետ: Հնարավորություն չունենալով համեմատել իրեն քույրերի կամ եղբայրների հետ, այլ տեսնելով միայն անհասանելիներին, երեխան զգում է իր թուլությունը, անկատարելությունը: Նա մշտապես իր ծնողների աչքի առջևում է: Միակ երեխաներին, որպես կանոն, բավականին շատ են օգնում, և ժամանակի ընթացքում երեխան գիտակցում է, որ մշտական օգնության կարիք ունի:

Միակ երեխաները ոչ միայն կորցնում են վստահությունը, այլև սովորություն են դարձնում տեղի անտեղի ակնկալել ծնողների օգնությունը: Նրան չի կարելի մերժել, այլապես հիստերիկությունը, լացը, ագրեսիան անպակաս են նրանից: Օրինակ, ցուցաբերում են գիշերային վախեր, սոմատիկ խանգարումներ (գլխացավեր, ստամոքսի ցավ), որպեսզի մշտապես պահեն ծնողների հոգատարությունը: Այդպիսով, նրանք հասնում են ինքնահարգանքի:

Միակ երեխաները չեն կարողանում մոտիկից շփվել իրենց տարեկիցների հետ: Նրանք հակված են համարել իրենց ունիկալ, արժեքավոր և միշտ բարձր են գնահատում իրենց մյուսներից: Միակ երեխան հաճախ տարբերվում է նաև խոսելաձևով: Նրա խոսքում կան նույնիսկ իր համար անհասկանալի տերմիներ:

Նախադպրոցական տարիքում միակ երեխաները ծնողներին խնդրում են ՙգնել՚ քույր կամ եղբայր կամ շատ են ցանկանում ունենալ շուն կամ կատու:

Այնուամենայնիվ, նրանք ստանում են ավելի շատ ուշադրություն և սեր ծնողների կողմից: Վերջիններս շատ են ազդում երեխայի զարգացման վրա:

 

Հոգեբանները՝ ամուսնության փուլերի և ընտանեկան երջանկության ճգնաժամերի մասին

 

Հետազոտողները վստահ են, որ ընտանիքը զարգանում է ինչպես օրգանիզմ: Այն ունի վերելքներ և վայրէջքներ: Մեղրամիսը ավարտվում է, հայտնվում են երեխաներ, վաղ թե ուշ նրանք թողնում են ընտանիքը: Այդ բոլոր փուլերը կարևոր են յուրաքանչյուր մարդու կյանքում:

Direct-press.ru-ն ներկայացնում է ընտանիքի զարգացման փուլերը և ընտանեկան երջանկության ճգնաժամերը:

1-ին փուլ. Ընտանիք՝ առանց երեխաների: Զույգը ուսումնասիրում է իրար:
Տեղի է ունենում բախում կենցաղի հետ: Եթե զույգը հանդես է բերում համբերատարություն, մշակվում է ընտանիքի ընդհանուր մոդելը:

2-րդ փուլ. հայտնվում են փոքրիկներ: Ընտանիքը վարժվում է հոգ տանել նրանց մասին: Նրանք պետք է պատրաստ լինեն հոգնածությունը հաղթահարելուն: Կարևորը դաստիարակության միասնական գիծ ունենալն է:

3-րդ փուլ. երեխաները 2.5-ից 6 տարեկան են: Հիմնական դժվարությունը անձնական տարածքի բացակայությանը վարժվելն է և հոգնածության դեմ պայքարելը: Ճգնաժամը կապված է երեխայի ես-ի ի հայտ գալու հետ: Ծնողները պետք է հասկանան, որ դա կարևոր փուլ է երեխայի զարգացման համար, և աջակցեն միմյանց:

4-րդ փուլ. երեխաները 6-13 տարեկան են: Ընտանիքի ուժերը ուղղված են նրանց մեջ ուսման նկատմամբ սեր արթնացնելուն: Դա համընկնում է միջին տարիքի ճգնաժամի հետ: Եթե հասկանան, որ բոլորի մոտ է այդպես, ավելի հեշտ կլինի:

5-րդ փուլ. դեռահասներով ընտանիքներ: Ընտանիքը որոշում է պատասխանատվության և ազատության հարցերը:

6-րդ փուլ. երեխան հեռանում է ընտանիքից:

7-րդ փուլ. ծնողների միջին տարիք: Ժամանակն է վերանայել ամուսնական հարաբերությունները, կապ պահպանել ծնողների և երեխաների հետ:

8-րդ փուլ. ընտանիքի ծերացում: Վարժվում են ծերացմանը և միայնությանը:

Ընտանիք

Ընտանիքն ամուսնությամբ կամ ազգակցական կապով միավորված մարդկանց սոցիալական փոքր խումբ է. ունի պատմականորեն ձևավորված կառուցվածք, անդամների կենցաղավարության

ընդհանրություն՝ փոխադարձ օգնությամբ ու բարոյական պատասխանատվությամբ: Ընտանիքը սերնդի վերարտադրության հիմնական բջիջն է:

Ընտանիքը նախնադարյան հասարակության մեջ մարդկանց այնպիսի խումբ էր, որի ներսում թույլատրվում էին սեռական հարաբերություններ: Ուշ հին քարի դարում առաջացել է  մայրիշխանությունը, երբ մի տոհմի բոլոր կանայք համարվում էին մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց կանայք, տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում,  երեխաները ճանաչում էին միայն մորը և համարվում նրա տոհմի (ընտանիքի) անդամը: Խմբամուսնության շրջանակներում աստիճանաբար առաջացել է մենամուսնությունը, երբ առանձին զույգեր սկսել են առանձին ապրել, և երեխան ճանաչել է նաև հորը:

Տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջացել է հայրիշխանությունը. կնոջ և երեխաների վրա հաստատվել է տղամարդու իշխանությունը. երեխաներն ստացել են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք: Ձևավորվել է նահապետական ընտանիքը կամ գերդաստանը: Այն նախապես ընդգրկել է հայրական կողմից միևնույն նախնուց սերած 4–5, երբեմն` ավելի սերունդ: Գերդաստանի ծագումը պատմականորեն պայմանավորված էր տնտեսական նոր ձևերի առաջացմամբ, երբ գերադասելի էր տնտեսությունը մարդկանց մեծ խմբերով վարելը: Հայկական առանձին գերդաստաններ բաղկացած էին 70–100 մարդուց: Համեմատաբար փոքր կազմ (20–30 հոգի) ունեին Արարատյան դաշտի, Լոռու, Շիրակի, Զանգեզուրի գյուղերի գերդաստանները: Գերդաստանին վերաբերող տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում, Ներսես Շնորհալու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, իրավաբանական սկզբնաղբյուրներում: 

Ժամանակակից ընտանիքը՝ որպես սոցիալական ինստիտուտ, ենթարկվում է որոշակի սոցիալական նորմերի, վարքի կանոնների, ունի իրավունքների ու պարտականությունների մի շրջանակ, որոնցով կարգավորվում են  հարաբերություններն ամուսինների, ծնողների ու երեխաների միջև:

Ընտանիքը միավորում է ընդհանուր բյուջետային ծախսերով կապված մարդկանց, որոնք բնակվում են նույն տարածքում՝ նույն տանիքի տակ (ընդ տանիք – ընտանիք), և ունեն կենսաբանական ընդհանրություն՝ ծնողներ ու զավակներ: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (2006 թ.) սահմանված են ընտանիքի անդամների՝ ծնողների ու զավակների միջև գույքային և ոչ գույքային հարաբերությունները:

Ընդունված է տարբերել ընտանիքի մի քանի տեսակ.

գ պարզ (միջուկային կամ նուկլեար). բաղկացած է ամուսնական զույգից և զավակներից.

գ բարդ, երբ ծնողներից և զավակներից բացի, կան նաև տատիկ-պապիկներ, կամ ամուսինների ազգականներից մեկը կամ մի քանիսը, որդեգրված կամ էլ խնամքի տակ գտնվող երեխա (երեխաներ):

Ըստ  երեխաների թվի՝ ընտանիքները լինում են`

գ սակավազավակ՝ 1–2 երեխա, որը բավարար չէ բնական աճն ապահովելու համար.

գ միջին թվով՝ 3–4 երեխա, որը բավարար է վերարտադրության և ներխմբային շարժ առաջացնելու համար.

գ բազմազավակ՝ 5 և ավելի երեխա, որը փոքր-ինչ ավելի է սերնդի բավարար վերարտադրության համար:

Ըստ ամուսնության ձևի՝ ընտանիքները լինում են մենամուսնական (բաղկացած է 1 զույգից՝ 1 կին ու 1 տղամարդ) և բազմամուսնական (ամուսիններից մեկն ունի մի քանի ամուսնական զուգընկեր): Միջին Արևելքի և որոշ այլ  երկրներում օրենքով թույլատրվում է բազմամուսնությունը, որտեղ 1 տղամարդը կարող է ունենալ մեկից ավելի կին:

Տարբերակում են նաև լրակազմ ընտանիք, երբ համատեղ ապրում են ամուսիններն ու զավակները, և ոչ լրակազմ, երբ նրանցից մեկը բացակայում է:

Ամուսինների միջև ձևավորված հարաբերությունների առումով ընտանիքները լինում են էգալիտար, երբ ընտանիքում հաստատված է ամուսինների իրավահավասարություն, և  ինքնիշխան, երբ հարաբերությունները հիմնված են ամուսիններից մեկի տնտեսական գերիշխանության վրա:

Ընտանիքի սոցիալական գործառնության տեսակներն են`

ա. դաստիարակչական. ընտանիքը պարտավոր է վերարտադրել և ապահովել հասարակության մշակութային մակարդակին համապատասխան սերունդ,

բ. տնտեսվարակենցաղային. ընտանիքը պարտավոր է ապահովել իր անդամների ֆիզիկական առողջությունը, երեխաների ու ծերերի նկատմամբ հոգածությունը,

գ. տնտեսական. ընտանիքի անդամների մի մասը պարտավոր է միջոցներ ստեղծել մյուս մասի՝ անչափահասների և անաշխատունակների համար,

դ. նախասկզբնական սոցիալ-հսկողական. ընտանիքը սահմանում է իր բոլոր անդամների (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, ավագ ու կրտսեր սերունդների ներկայացուցիչներ) միջև բարոյականության, պատասխանատվության և հասարակական այլ հարաբերությունների նորմեր,

ե. հոգևոր հաղորդակցության. ընտանիքն ապահովում է իր անդամների անհատականության և հոգևոր կապի զարգացման պայմաններ,

զ. սոցիալ-կարգավիճակային. ընտանիքը յուրաքանչյուր անդամի համար ապահովում է որոշակի սոցիալական կարգավիճակ և սոցիալական կառուցվածքի վերարտադրություն,

է. հանգստի. ընտանիքը հոգում է յուրաքանչյուր անդամի հանգստի կազմակերպման, հետաքրքրությունների ապահովման մասին,

ը. հոգեկան. ընտանիքն ապահովում է իր յուրաքանչյուր անդամի հոգեկան պաշտպանվածությունը,  անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն, նաև բժշկական միջամտություն: Ընտանիքում հոգեբանական բարենպաստ մթնոլորտ կարող է տիրել միայն անդամների փոխադարձ սիրո, համբերության, ծերերին ու թույլերին օգնելու պատրաստակամության և ծնողների հանդեպ հարգանքի պայմաններում:

Ընտանիքը՝ որպես պետության յուրօրինակ մոդել և հիմք, գտնվում է նրա ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքում (հոդված 1) սահմանված է. «Ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետության հովանավորության և պաշտպանության ներքո են: Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը»:

Ներկայումս նկատվում են ընտանիքի զարգացման 2 տարբեր միտումներ. մի կողմից՝ ընտանիքի հետագա ամրապնդում, նրա անհատականության և հասարակական դերի բարձրացում, մյուս կողմից՝ ընտանիքի թուլացում, ապահարզանների թվի աճ, համատեղ կյանքի ու հետաքրքրասիրությունների նվազում:

Հայ ժողովրդի համար ընտանիքը սրբություն է, ավանդույթների, սովորույթների, մշակույթի, դաստիարակության և բազմաթիվ այլ հատկանիշների կրողն ու փոխանցողը:

   «Ընտանիքը բնության գլուխգործոցներից է»:

Ջորջ Սանտայանա, ամերիկացի փիլիսոփա

   «Ընտանիքը փոքրիկ հասարակություն է, որի ամբողջականությունից կախված է մարդկային ողջ հասարակության անվտանգությունը»:

Ֆրիդրիխ Ադլեր, ավստրիացի փիլիսոփա

   Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է «Երեխաների պաշտպանության միջազգային օրը»: