Հոգեբան – մասնագետ, որն աշխատում է հոգեբանության բնագավառում:
Հոգեբանություն
Գիտություն, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը` ընկալումները, հիշողությունը, մտածողությունն ու երևակայությունը, զգացմունքներն ու փոխհարաբերությունները, խառնվածքն ու բնավորությունը և հոգեկան կյանքի բազմաթիվ այլ երևույթներ:
Հոգեկան կյանք
Մարդու հոգեկան երևույթների, ապրումների պրոցեսը, դինամիկան ժամանակի ընթացքում: Թեև կապված է մարմնային (ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլն) գործընթացների հետ, բայց հարաբերականորեն անկախ է և ունիուրույն օրինաչափություններ:
Հոգի
Ըստ հնից եկող պատկերացումների` ստվերանման մի ակտիվ էություն, որը գտնվում է մարդու մարմնի մեջ և կառավարում է նրա վարքը, իսկ երբ մարմինը մեռնում է, լքում է այն ու հեռանում: Ըստ գիտական պատկերացումների` ավելիճիշտ է խոսել անձի մեջ հատուկ կազմավորման` <<ես>> — ի մասին:
Իմացական գործընթացներ
Հոգեկան այն գործընթացները, որոնց օգնությամբ մարդիկ իմանում, ճանաչում են և շրջապատող աշխարհը և սեփական մարմինն ու հոգեկան հատկությունները: Իմացական գործընթացներ են` զգայություններն ու ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունն ու ինտուիցիան:
Վարք
Մարդու այն շարժողական գործողությունները և դրանց համակարգերը, որոնք մատչելի են դիտման համար: Վարքն այն է, ինչ մարդ իրականում կատարում է իր շարժողական օրգանների օգնությամբ:
Մեթոդ
– Եղանակ, գործողությունների շարք, որի օգնությամբ ուսումնասիրում են այս կամ այն երևույթները: Կան գիտականհոգեբանության մի շարք մեթոդներ:
Դիտում – Տեսողության և մյուս զգայարանների օգնությամբ մեզ հետաքրքրող երևույթների ընկալումն ու ընկալմանարդյունքների գրանցումը:
Դիտում օբյեկտիվ – ուրիշի վարքը դրսից դիտելն ու նկարագրելը:
Ինքնադիտում օբյեկտիվ – սեփական վարքն օբյեկտիվորեն, դրսից դիտելն ու դիտման արդյունքների գրանցելը:
Գիտափորձ (էքսպերիմենտ)
Լաբորատորիայի հատուկ պայմաններում կատարվող հետազոտություն, որի ժամանակ հնարավոր է դառնում բացահայտել մարդու վրա ազդող գրգռիչների (անկախ փոփոխականների) և նրա գործողությունների, խոսքի ու ապրումների (կախյալ փոփոխականների) կապը:
Զրույց հոգեբանական
Անձի որևէ հոգեկան հատկությունն ուսումնասիրելու նպատակով նրա հետ հոգեբանի կազմակերպածզրույցը:
Հարցաթերթ
Գրավոր հարցերի մի շարք, որը ներկայացվում է անհատին կամ խմբին` որոշակի հոգեբանական երևույթների (տեսակետներ, դիրքորոշումներ, մտադրություններ և այլն) բացահայտելու նպատակով:
Թեստ
Խնդրի կամ խնդիրների մի խումբ, որը ներկայացնում են ուսումնասիրվող անձին` նրա որոշակի հատկության զարգացման աստիճանը որոշելու նպատակով: Դա անվանում են անձի հոգեբանական ախտորոշում (դիագնոստիկա):
Երկայնական հետազոտություններ
Հետազոտության այն եղանակը, որի դեպքում մեկ կամ մի քանի մարդկանց որոշակի հոգեկան հատկութան փոփոխություններին ու զարգացմանը հետևում են մի քանի տարիների, երբեմն` տասնամյակների ընթացքում:
Պրոյեկցիա
Մարդու հոգեկան հատկությունների և ներհոգեկան բովանդակությունների (գիտելիքների, մտքերի, երևակայության պատկերների, բնավորության գծերի և այլն) պրոյեկցիան որևէ արտաքին օբյեկտի` էկրանի, նկարի, նույնիսկ այլ մարդկանց վրա: Այդ կերպ մարդու ներհոգեկան բովանդակությունը կարծես դուրս է բերվում նրանից և օբյեկտիվ գոյություն է ստանում:
Հոգեբանության պատմություն
Այն հոգեբանական գիտությունը, որն ուսումնասիրում է հոգեբանության զարգացմանպատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Ընդհանուր հոգեբանություն
Հոգեբանության այն բնագավառը, որն ուսումնասիրում է հոգեբանության առարկայի և մեթոդների բնույթը, հոգեբանության իմաստասիրական հիմքերը, իմացական գործընթացները, հոգեկան գործունեության մակարդակները և այլ հիմնարար խնդիրներ:
Անձի հոգեբանություն
Հոգեբանության այն բնագավառը, որն ուսումնասիրում է անձի կառուցվածքը, վարքի մոտիվացիան, ինքնագիտակցությունը, բնավորությունը, խառնվածքը, ընդունակութունները և այլ խնդիրներ:
Սոցիալական հոգեբանություն
Կարևորագույն հոգեբանական գիտություն, որն ուսումնասիրում է մարդկային հարաբերություններում ծագող հոգեբանական երևույթները, սոցիալական ազդեցության մեխանիզմները և բազմաթիվ այլ հարցեր:
Տարիքային զարգացման հոգեբանություն
Հոգեբանական գիտություն, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան զարգացման փոփոխությունների ընթացքը` ծննդյան օրից մինչև մահը:
Հոգեբանական գենետիկա
Նորագույն գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկան հատկանիշների ժառանգման խնդիրները:
Կլինիկական հոգեբան
Կլինիկական հոգեբանության մասնագետ, որն աշխատում է հիվանդանոցներում և կլինիկաներում, ուսումնասիրում է հիվանդների անձը և օժանդակում բուժմանը:
Դպրոցի հոգեբան
Հոգեբան, որն աշխատում է դպրոցում և օգնում է աշակերտներին տարբեր տեսակի հոգեբանական դժվարությունների հաղթահարման գործում:
Ուշադրություն – մարդու հոգեկան ակտիվության ուղղվածությունը դեպի որոշակի առարկաներ և երևույթներ:
Արտաքին ուշադրություն
Մարդու հոգեկան ակտիվության ուղղվածությունը դեպի սեփական ներաշխարհի երևույթները, մտքերը, (մտապատկերներն ու ապրումները):
Կամածին ուշադրություն
Ուշադրության այն տեսակը, որն առաջ է գալիս և պահպանվում է գիտակցական ցանկությամբ և կամային ճիգերի օգնությամբ:
Ոչ կամածին ուշադրություն
Ինքնաբերաբար, առանց մտադրության առաջ եկող ուշադրություն: Այն դիտվում է անսպասելի, ուժեղ և նոր գրգռիչների ազդեցության դեպքում:
Հետկամածին ուշադրություն
Ուշադրության այն տեսակը, որը ծագում է կամածին ուշադրությունից հետո, երբ ուշադրության առարկայի կամ կատարվող աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն է առաջանում:
Ուշադրության կենտրոնացվածություն
Հոգեկան գործունեության կենտրոնացումը մեկ կամ փոքրաթիվ օբյեկտների վրա, որի շնորհիվ դրանք ընկալվում են հստակորեն և ամենայն մանրամասնությամբ:
Ուշադրության ծավալ
Կարճ ժամանակահատվածում (0,1) վր ուշադրության կենտրոնում գտնվող և հստակորեն ընկալվող առարկաների քանակը:
Ուշադրության բաշխում
Ուշադրությունը միաժամանակ մի քանի առարկաների կամ մեկից ավելի գործերի վրա կենտրոնացած պահելը:
Ուշադրության կայունություն
Սա ուշադրության ժամանակային բնութագիրն է, կայուն է այն մարդու ուշադրությունը, ով երկար ժամանակահատվածում իր ուշադրությունը կարողանում է կենտրոնացած պահել որոշակի օբյեկտի կամ գործունեության վրա:
Ցրվածություն
Ուշադրությունը քիչ թե շատ տևականորեն որևէ առարկայի վրա կենտրոնացնելու անկարողությունը: Կայունության հակադարձ հատկությունն է:
Դիտողականություն – Երևույթների նկատմամբ ուշադիր լինելու և մանրամասնությունները նկատելու ընդունակությունը:
Ուշադրության ընտրականություն
Մարդու ուշադրության ընտրական ուղղվածությունն այն երևույթների նկատմամբ, որոնք նրա համար հետաքրքիր են և կարող են բավարարել նրա պահանջմունքները:
Զգայարան
Զգայություններ առաջ բերող ֆիզիոլոգիական օրգան (տեսողական զգայարան, լսողական զգայարան և այլն):
Զգայություն
Տարրական հոգեկան երևույթ, առարկաների առանձին հատկանիշի արտացոլումը մարդու հոգեկան աշխարհում: Զգայությունների օրինակներ են գույնը, կոշտությունը, սառնությունը, հոտը, ցավը և այլն:
Զգայունակություն
Շատ թույլ գրգռիչներն ընդունելու և դրանց ազդեցության տակ զգայություններ առաջ բերելու ընդունակությունը, որը հատուկ է մարդու զգայարաններին:
Զգայության ստորին բացարձակ շեմ
Գրգռիչի այն ամենափոքր մեծությունը, որի ազդեցության տակ համապատասխան զգայարանում նոր միայն հազիվ նշմարելի զգայություն է առաջանում:
Զգայության վերին բացարձակ շեմ
Գրգռիչի այն ամենամեծ արժեքը, որի դեպքում զգայարանը դեռևս նորմալ զգայություն է առաջ բերում:
Տարբերակման (դիֆերենցիալ) զգայունակություն
Գրգռիչի ուժի այն նվազագույն փոփոխությունը, որը զգայության փոփոխություն է առաջ բերում:
Ենթագիտակցական ընկալում
Այնպիսի զգայություն կամ ընկալում, որը չի գիտակցվում, թեև ազդում է հոգեկան կյանքի, իսկ երբեմն` նաև մարդու վարքի վրա:
Ադապտացիա – հարմարում, համակերպում:
Ադապտացիա զգայական – մարդու և կենդանիների զգայարանների ադապտացիան ազդող գրգռիչների ուժին:
Ադապտացիա մթնային – մարդու աչքերի ադապտացիան մութ միջավայրին:
Ադապտացիա լուսային – մարդու աչքերի ադապտացիան լուսավոր միջավայրին:
Փոխհատուցում զգայական
Որոշ զգայարանների աշխատանքի և զգայունակության թուլացման հետևանքով առողջ զգայարանների զգայունակության ուժեղացումը:
Ընկալում – առարկաների ամբողջական պատկերների արտացոլումը մարդու հոգեկանում:
Ըմբռնում – մտքով լրացված, իմաստավորված, հասկացված ընկալում:
Ընկալման ամբողջականություն – առարկայի ամբողջական պատկերի առաջացումը մարդու գիտակցության մեջ:
Ընկալման իմաստավորվածություն
Ընկալման ընթացքում մտածողության և խոսքի օգտագործումը, որի շնորհիվ ընկալվող պատկերը նաև հասկացվում է` վերագրվելով որևէ դասի:
Ընկալման կոնստանտություն
Ընկալման պայմանների փոփոխության դեպքում մարդու հոգեկանում առարկայի պատկերիանփոփոխությունը:
Զգայական մեկուսացում
Այն վիճակը, երբ մարդու զգայարանների վրա արտաքին գրգռիչներ չեն ազդում: Այդպիսի վիճակ կարելի է ստեղծել հատուկ փորձարարական խցիկներում:
Հալյուցինացիա
Ցնորք, զգայապատրանք, այսինքն` այնպիսի հոգեբանական պատկեր, որին համապատասխանող առարկա մարդու շրջապատում չկա:
Հիշողություն
Ընկալվածը հոգեկանում (գլխուղեղում) պահելու և վերարտադրելու ընդունակությունը, որը նաև բարդ հոգեկան գործընթացների մի խումբ է:
Մտապահում – հիշողության սկզբնական գործընթացը` ընկալվածը մտքում պահելու ընթացքը:
Վերարտադրություն
Մտքում պահած գիտելիքներն ու տպավորությունները գիտակցության ու վարքի ոլորտը վերադարձնելուերևույթը:
Մոռացում – հիշողության մեջ պահված տպավորություններն ու գիտելիքները վերարտադրելու անհնարինությունը:
Հիշողություն ակնթարթային (վայրկենական) – հիշողության այն մակարդակն է, որտեղ ընկալված տեղեկությունները մնում են0,1-0,25 վայրկյանի ընթացքում:
Հիշողություն օպերատիվ (կարճատև)
Հիշողության այն մակարդակը, որտեղ ընկալված ինֆորմացիան մնում է շատ երկար, երբեմն ողջ կյանքի ընթացքում:
Հիշողություն տևական (երկարաժամկետ)
Հիշողության այն մակարդակը կամ տեսակը, որտեղ ընկալված ինֆորմացիան մնում է շատ երկար, երբեմն ողջ կյանքի ընթացքում:
Կոնսոլիդացիա (ամրապնդում) կարճատև — հիշողությունից ինֆորմացիայի անցումն ու ամրապնդումը տևական հիշողությանմեջ: Հոգեկան բարդ և հիմնականում ենթագիտակցական գործընթաց է:
Պատկերավոր հիշողություն
Հիշողության այն տեսակը, երբ ինֆորմացիայի մտապահումն ու վերարտադրությունը կատարվում են մտապատկերների օգնությամբ: Պատկերավոր հիշողության ենթատեսակներն են` տեսողական, լսողական, հոտառական և այլն:
Խոսքային – տրամաբանական հիշողություն
Խոսքի, տրամաբանական դատողությունների միջոցով արտահայտվածին ֆորմացիայի մտապահումը և վերարտադրությունը:
Շարժողական հիշողություն – սեփական շարժումների մտապահումն ու վերարտադրությունը:
Հուզական հիշողություն – սեփական հույզերի և զգացմունքների մտապահումն ու վերարտադրությունը:
Զուգորդություն – երկու կամ ավելի երևույթների (մտապատկերների, սիմվոլների, նշանների) կապ: Ասոցիացիա:
Զուգորդություն ըստ նմանության կամ տարբերության
Առարկաների մտապատկերների միջև ստեղծվող կապ` ըստ նրանց մեջ նման կամ տարբեր (հակադիր) գծերի առկայության:
Զուգորդություն ըստ առընթերության
Երկու կամ ավելի մտապատկերների, սիմվոլների կամ գործողությունների միջև այնպիսի կապ, որն առաջ է գալիս նրանց տարածական կամ ժամանակային առընթերության (այսինքն` իրար կողքի լինելու) հիման վրա:
Զուգորդություն իմաստային
Մտապատկերների կամ նշանների այնպիսի կապ, որն առաջ է գալիս մեկ մտքի մեջ նրանց միավորման և այդ մտքի (իմաստի) հասկացման հիման վրա:
Մնեմոնիկա
Հուն. մնեմե բառից, որ նշանակում է հիշողություն: Հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ, որն սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:
Ոչ կամածին մտապահում
Գիտելիքների և տպավորությունների այնպիսի մտապահում, որը կատարվում է առանց գիտակցման նպատակադրման և կամային ջանքերի:
Կամածին մտապահում
Մտապահման այն տեսակը, երբ մարդ իր առաջ գիտակցորեն որևէ նյութ մտապահելու նպատակ է դնում և ջանքեր ու հնարներ է օգտագործում այդ նպատակին հասնելու համար:
<<Զեյգարնիկի էֆեկտ>>
Կիսատ թողած գործերն ու խնդիրները լավ հիշելու երևույթը` ի տարբերություն ավարտին հասցրած գործերի, որոնք մոռացվում են:
Հիպերմնեզիա — հիշողության, հատկապես վերարտադրության ուժեղացում:
Ռեմինիսցենցիա
Հետաձգված վերարտադրության ավելի լրիվ ու հստակ լինելու երևույթը` համեմատած սովորելուց իանմիջապես հետո կատարված վերարտադրության հետ:
Էյդետիզմ
Այն երևույթը, երբ մտապատկերները նույնքան պայծառ ու մանրամասն են, որքան և ընկալման համապատասխան պատկերները: Երեխաներից շատերն օժտված են էյդետիզմով:
Ինքնագիտակցություն
Իր մասին մարդու պատկերացումների և գնահատականների համակարգը: Անվանում են նաև <<Ես>> կամ ես –կոնցեպցիա:
Անձ – մարդու հոգեկան հատկությունների ամբողջությունը, որը համակարգ է կազմում:
Արտակարգ հիշողություն – միջինի համեմատ շատ ավելի արդյունավետ հիշողություն:
Բացարձակ հիշողություն – այնպիսի հիշողություն, որն ունեցող մարդը իր ընկալումներից ոչինչ չի մոռանում:
Հիպնոպեդիա – բնական քնի կամ հիպնոսի վիճակում գիտելիքներ սովորեցնելու փորձարարական մեթոդիկա:
Դրդապատճառ – այն ներքին մղումը, ցանկությունը կամ նպատակի պատկերը, որը մարդուն մղում է ակտիվության:
Ակտիվություն — մարդու գործունյա վիճակը: Տվյալ դեպքում` սովորած գիտելիքները կյանքում ծագած խնդիրների լուծման ընթացքում օգտագործելը, կրկնությունները և այլն:
Մտածողություն
Հոգեկան իմացական գործընթաց, ամենից հաճախ` խնդրի լուծման գործընթաց, որի օգնությամբ մենք իմանում ենք երևույթների թաքուն կողմերն ու գոյության օրինաչափությունները:
Միտք
Մտածական գործունեության արդյունքը, որը սովորաբար ներկայացված է լինում խոսքի միջոցով` դատողությունների և մտահանգումների ձևով:
Խնդիր
Որոշակի նպատակ, որին պետք է հասնել որոշակի պայմաններում: Այդպիսի նպատակ կարող է լինել որևէ անհայտմեծություն գտնելը, որևէ դրույթ ապացուցելը և այլն:
Վերլուծություն – մտածողության առարկայի պատկերը կամ նրան վերաբերող միտքը մասերի բաժանելը, տրոհելը:
Համադրություն
Մտածողության առարկայի առանձին հատկությունների մասին պատկերացումներն ու միտքը մեկ ամբողջական պատկերի մեջ միավորելու գործընթացը:
Համեմատություն
Վերլուծության և համադրության միջոցով երկու կամ ավելի թվով առարկաների նման կամ տարբերվող հատկությունների բացահայտումն ու գիտակցումը:
Վերացարկում – մտքով առարկաների առանձին հատկանիշների առանձնացումն ու մյուսները <<մոռանալը>>:
Ընդհանրացում
Մի շարք առարկաների մեջ հայտնաբերված հատկության վերագրումը, տարածումը առարկաների (դասի) խմբի վրա:
Լեզու – սիմվոլների (նշանների) համակարգ և դրանք միմյանց կապելու կանոնները:
Խոսք – լեզվի օգտագործման ընթացքը: Խոսքը լինում է ներքին, արտաքին, բանավոր, գրավոր և այլն:
Հասկացություն – միտք, որն արտահայտված է առանձին բառով կամ բառակապակցության միջոցով:
Մտածողություն առարկայական
Մտածողության այն տեսակը, որն ընթանում է առարկաների հետ կոնկրետգործողություններ կատարելիս:
Մտածողություն պատկերավոր – մտապատկերների վերլուծության և համադրության գործընթացները:
Մտածողություն կոմպլեքսային
Մտածական բարդ գործընթաց, որի մեջ կան մտածողության բոլոր երեք հիմնական տեսակները:
Միտք – մտածական գործընթացի արդյունքը:
Մտածողության վերլուծական տիպ
Այնպիսի մտածական տիպ, որի մեջ գերակշռող գործողությունը մտքի առարկաների վերլուծությունն է:
Մտածողության համադրական տիպ
Մտածողության այն անհատական տիպը, որի մեջ գերակշռողը համադրական գործողությունն է:
Մտքի խորություն
Երևույթների էական հատկություններն ու պատճառական կապերը մտքով բացահայտելու ընդունակությունը:
Մտքի ճկունություն – միևնույն խնդիրը լուծելու տարբեր հնարներ գտնելու ընդունակությունը:
Մտքի հետևողականությունը — սկսած մտավոր գործունեությունը, այդ թվում նաև խնդիրների լուծումը մինչև վերջ հասցնելու ընդունակությունը:
Վերարտադրական մտածողություն
Խնդիրների լուծում արդեն հայտնի եղանակներով` առանց միանգամայն նորարդյունքների ստացման:
Ստեղծագործական մտածողություն
Մտածողության այն տեսակը, որի օգնությամբ միանգամայն նոր արդյունքներ են ստացվում:
Աշխարհի պրոբլեմային ընկալում
Իրականության մեջ չլուծված խնդիրներն ու թաքուն օրինաչափությունները նկատելու ընդունակությունը, որը հատուկ է ստեղծագործական օժտվածություն ունեցող մարդկանց:
Ճշմարտություն – այնպիսի միտք, որը համապատասխանում է իրականությանը:
Երևակայություն
Մտապատկերների հետ կատարվող ներհոգեկան այնպիսի գործողություն կամ գործընթաց, որի շնորհիվ ստացվում են նոր մտապատկերներ կամ հայտնի մտապատկերների նոր զուգորդություններ:
Ֆանտազիա
Իրականությունից առանձնապես հեռացած երևակայություն, ինչպես նաև նրա արդյունքները (ֆանտազիաներ):
Ագլյուտինացիա
Իրականության մեջ իրար հետ կապ չունեցող առարկաների կամ կենդանիների պատկերների միավորումը և բարդ, հաճախ ֆանտաստիկ պատկերների ստացումը:
Ընդգծում
Գեղարվեստական ստեղծագործության հնար, երբ անձի որևէ բնորոշ գիծ նկարում կամ վեպում ներկայացվում են շատ հստակ, առաջին պլան մղված:
Չափազանցում
Երևակայության աշխատանքի այն հնարը, որի դեպքում մարդու որևէ բնորոշ գիծ ցույց է տրվում սովորականից ավելի ուժեղ, մեծ և այլն:
Երազանք – ցանկալի ապագայի պատկեր, որը ստեղծվում է առավելապես երևակայության աշխատանքի շնորհիվ:
Անուրջ – երևակայական այնպիսի պատկերի ստեղծումը, որոնց իրականացումը գործնականում անհնարին է:
Մշակույթ
Այն ամենը, ինչը երկրի վրա ստեղծվել է մարդկային գործունեության հետևանքով` գործիքներ, տներ, ճարտարապետական կոթողներ, գիտություն, գրականություն և այլն:
Երաժշտական երևակայություն
Լսողական մտապատկերների օգնությամբ իրագործվող այն ներհոգեկան գործընթացները, որոնց շնորհիվ երաժշտական գործեր են ստեղծվում:
Խոսքային երևակայություն
Երևակայության այն գործընթացները, որոնց <<նյութը>> բառերն են, խոսքը: Դրանց տակ միշտ կան թեկուզ չգիտակցվող տարբեր տեսակի մտապատկերներ:
Ինքնաքննադատություն
– Սեփական մտքերն ու գործողությունները սխալ համարելը, սեփական հնարավորությունները կասկածի տակ դնելը:
<<Ուղեղային գրոհի>> մեթոդ կամ բրեյնստորմինգ
Մտածողության և երևակայության աշխատանքն ակտիվացնող մեթոդներից մեկը:
Ֆունկցիա
Հայերեն` գործառնություն, այն դերը, որ տվյալ առարկան կարող է կատարել: Պարզ ասած` այն, ինչ կարելի է անել տվյալ առարկայի օգնությամբ: Օրինակ` գրիչը գրելու համար է, բանալին` կողպեքը բացելու և փակելու, բահը` փորելու և այլն:
Ընդունակություն – որևէ գործունեություն հաջողությամբ կատարելու մարդու ներքին հնարավորությունը:
Բանականության (ինտելեկտի) թեստ
Հատուկ խնդիրների խումբ, որը ներկայացվում է փորձարկվողին` նրա բանականության զարգացման մակարդակը որոշելու նպատակով:
Արտակարգ հաշվիչներ
Այն մարդիկ, ովքեր կարողանում են մտքում բարդ հաշվումներ կատարել: Այսպիսի օժտվածության գաղտնիքը մինչև վերջ պարզված չէ:
Փոխհատուցում – որևէ ընդունակության կորուստը կամ բացակայությունը մեկ այլ ընդունակությամբ փոխարինելը:
Նախապաշարմունք
Կանխակալ և սխալ կարծիք մարդկանց մասին: Այդպիսի կարծիքները լուրջ ուսումնասիրությունների վրա չեն հենվում և միտումնավոր են:
Հոգեկան տիրույթ
Պատկերացում այն մասին, որ մարդու հոգեկան աշխարհը յուրահատուկ տարածական կազմավորում է, տիրույթ, որն ունի իր մի շարք ոլորտները կամ մակարդակները:
Գիտակցություն
Հոգեկանի տիրույթի վերին, բայց անկայուն ոլորտը, որը ծագում է արթնանալու հետ միասին, իսկ քնած ժամանակ անհետանում է:
Գիտակցում
Հոգեկան գործընթաց (պրոցես), որի ընթացքում մարդու որոշ հոգեկան երևույթներ (ընկալումներ, հուշեր, մտքեր և այլն) դառնում են գիտակցված, այսինքն` անցնում են գիտակցության ոլորտ:
Ես – մարդկային անձնավորության միջուկը, կենտրոնը, որը յուրաքանչյուրի մեջ ընկալվում է անմիջականորեն:
Ես -Կոնցեպցիա
Պատկերացումների և գնահատականների համակարգ սեփական անձի ֆիզիկական և հոգեբանական գծերի մասին:
Ես — պատկեր
Ժամանակի յուրաքանչյուր պահի գիտակցական վիճակի մեջ գտնվող մարդու ես- կոնցեպցիայի գիտակցված մասը: Մարդն իր ես- պատկերներն ընկալում է ներհայեցողաբար:
Անգիտակցական
Մարդուն ժառանգականորեն տրված հոգեկան հատկությունների և ապրումների ամբողջությունը, որը չիգիտակցվում:Անգիտակցականը նաև բնածին է:
Ենթագիտակցություն
Հոգեկանի այն ոլորտը, որը ձևավորվում է ծնվելուց հետո, անհատական հոգեկան զարգացման ընթացքում: Ես- կոնցեպցիան (ինքնագիտակցությունը) ևս յուրաքանչյուր պահի հիմնականում ենթագիտակցական է:
Հիպնոս
Հոգեկանի հատուկ վիճակ, որն առաջ է բերվում հատուկ եղանակներով և արտաքնապես նման է քնի: Այդ վիճակում մարդն ունի ակտիվ հոգեկան գործունեություն և հիպնոլոգի պահանջով կարող է բարդ գործողություններ կատարել:
Լուսնոտություն – Քնած ժամանակ վրա հասնող հատուկ վիճակ, որի մեջ հայտնված մարդը, քնած մնալով, բարդ շարժողական գործողություններ է կատարում: Արթնանալուց հետո այդ ամենը մոռանում է:
Լեթարգիական քուն
Արհեստական քնի վիճակ, որը սովորաբար վրա է հասնում հոգեկան ուժեղ ցնցումների հետևանքով:
Հույզ (էմոցիա)
Մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը երևույթների նկատմամբ, դրանց տրվող գնահատականի արտահայտությունը:
Զգացմունք
Կայունացած հուզական վերաբերմունք (դիրքորոշում) որոշակի մարդկանց կամ այլ երևույթների նկատմամբ:
Ապրում — հույզերի և հուզամտածական զուգորդությունների հերթափոխումը ժամանակի ընթացքում:
Գերմոտիվացիա – Մարդու գործունեության դրդապատճառների այնպիսի մեծ ուժ, որն արդեն կազմալուծում է այդ գործունեությունը: Այն առաջ է բերում գերուժեղ հուզական վիճակներ:
Հիմնական հույզեր
Դրանք այն հույզերն են, որոնք ժառանգական են, և որոնց զուգորդություններից առաջանում են բազմաթիվ այլ երկրորդային հույզեր:
Երկարժեք (ամբիվալենտ) հույզեր – այնպիսի բարդ հույզեր, որոնք մարդուն միաժամանակ և´ հաճույք են պատճառում, և´տհաճություն:
Ստենիկ հույզեր –այդպես են անվանում մարդուն ակտիվացնող հույզերը (օրինակ` վախը, հետաքրքրությունը և այլն):
Աստենիկ հույզեր – այն հույզերը, որոնք մարդուն թուլացնում և անգործունյա են դարձնում:
Բարձրագույն զգացմունքներ
Այն զգացմունքները, որոնք առաջանում են մարդու գործունեության բարձրագույն տեսակների`գեղագիտական ընկալումների, բարոյական վարքի, մտավոր և ստեղծագործական աշխատանքի և արդյունավետ աշխատանքային գործունեության ընթացքում:
Գեղագիտական զգացմունքներ
Մարդու այն զգացմունքները, որոնք առաջ են գալիս գեղեցիկն ու տգեղը, ներդաշնակն ու աններդաշնակը ընկալելիս:
Բարոյական զգացմունքներ
Զգացմունքներ, որ մենք ունենում ենք մեր և ուրիշների վարքին բարոյական գնահատականներտալիս:
Իմացական զգացմունքներ
Այն զգացմունքները, որ մենք ունենում ենք երևույթներն ըմբռնելու, հասկանալու, կանխատեսելուև ստեղծագործելու ընթացքում:
Գործնական (պրակտիկ) զգացմունքներ
Գործնական աշխատանք կատարելիս, նյութական և հոգևոր արժեքներ ստեղծելիսմարդու ունեցած զգացմունքները:
Զգացում – հուզական բարդ հոգեվիճակ, որի մեջ մտնում են` հույզ, իմացական բաղադրիչներ և կանխատեսում:
Սեր – զգացում, որի մեջ հիմնականն այն է, որ նրա օբյեկտը մեծ, երբեմն անփոխարինելի արժեք է համարվում:
Սեր սեռական – երկու սեռերի ներկայացուցիչների միջև առաջ եկող սերը:
Սեր այլասիրական – սեր, որի նպատակը սիրած էակին երջանիկ դարձնելն է:
Սեր եսասիրական
Սիրո այն տեսակը, որի դեպքում անհատը մտահոգված է իր երջանկությամբ, նա իր զգացմունքներն ավելի կարևոր է համարում, քան սիրած էակի երջանկությունը:
Խանդ
Հատուկ զգացում, որն ազդարարում է մարդուն, որ իր սերը վտանգված է, որ կարող է կորցնել սիրեցյալին: Խանդը պարունակում է սեր, ատելություն և ագրեսիվություն ինչպես սիրած էակի, այնպես էլ հնարավոր մրցակցի նկատմամբ:
Տեղորոշում (հոգեկան ֆունկցիաների)
Գլխուղեղում որոշակի հոգեկան ֆունկցիա կառավարող կենտրոնի առկայությունը: Օրինակ` կան հուզական կենտրոններ, հիշողության, խոսքի և այլ տեղամասեր:
Հոգեմարմնային (փսիխոսոմատիկ) կապեր
Կապեր, որոնք գոյություն ունեն հոգեկան երևույթների և մարմնում կատարվող ֆիզիոլոգիական գործընթացների միջև: Այդ կապերի մասնավոր տեսակը հույզերի կապն է մարմնային փոփոխությունների հետ:
Խառնվածք
Հոգեկան բնածին գծերի մի ամբողջություն, որը բնորոշում է մարդու հոգեկան գործունեությունն իր շարժունության, դինամիկ տեսակետից:
Խառնվածքի բաղադրիչներ
Խառնվածքի հոգեբանական համակարգը կազմող հատկություններ` զգայնություն, ռեակտիվություն, ակտիվություն, ինտրովերսիա և այլն:
Խառնվածքի տիպեր
Խառնվածքի մեջ մտնող հոգեկան գծերի տարբեր զուգորդություններ: Հիմնական տիպերն են`սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ:
Բնավորություն
Հոգեկան գծերի և միտումների համակարգ, որն առաջ է եկել մարդու անհատկան զարգացման ընթացքում և որոշակի ոճ է հաղորդում նրա վարքին:
Բնավորության գիծ
Բնավորության որևէ առանձին հատկություն, օրինակ` չարություն, բարություն, ծուլություն,հայրենասիրություն և այլն:
Բնավորության մակերեսային գիծ
Բնավորության այնպիսի գիծ, որն անմիջականորեն դրսևորվում է մարդու վարքում ևարտահայտիչ շարժումներում:
Բնավորության խորքային գիծ
Բնավորության այնպիսի գիծ, որը թաքուն է մնում, այսինքն` մարդու վարքում և արտահայտիչ շարժումներում չի դրսևորվում:
Տիպավորում
Հոգեբանական հետազոտության այն գործընթացը, որի միջոցով հոգեբաններն առանձնացնում և դասակարգում են բնավորության տարբեր տիպեր ունեցող մարդկանց:
Անարդյունավետ տիպ
Այն անձնավորությունը, որը ոչ մի օգտակար բան չի ստեղծում հասարակության մեջ, այլ միայն ուրիշների կողմից ստեղծված բարիքների սպառող է:
Արդյունավետ տիպ
Ստեղծագործող տիպի անձնավորություն, որը բարիքներ է ստեղծում, հարստացնում է մարդկանց և հասարակության կյանքը:
Վարքի ոճ – վարքի կատարման ձևերի, միջոցների և եղանակների անհատական առանձնահատկությունները:
Վերագրում
Ուրիշի վարքը դիտելով` նրան բնավորության գծեր, դրդապատճառներ և այլ հոգեբանական հատկություներ վերագրելը: Ատրիբուցիա:
Ֆիզիոգնոմիկա – տեսակետ այն մասին, որ գլխի ձևի ու դիմագծերի և բնավորության միջև գոյություն ունեն կապեր:
Կամք
Բնավորության բարդույթ, որը թույլ է տալիս վճիռներ կայացնել, իրագործել դրանք և հաղթահարել ծագող դժվարությունները:
Բնավորության կամային գծեր
Բնավորության այն գծերը, որոնք մտնում են կամքի հոգեբանական բարդույթի մեջ: Դրանցից են` վճռականությունը, համառությունը, տոկունությունը և այլն:
Համարձակություն անհատական – հնարավոր անհաջողությունից չվախենալն ու վտանգին դեմ-դիմաց գնալը:
Համարձակություն խմբային — նույնը` խմբի մակարդակում:
Սոցիալական խումբ – մարդկանց խումբ, որը կազմված է երկու կամ ավելի անդամներից:
Առաջնորդ (լիդեր) ոչ պաշտոնական – խմբի կազմում ինքնաբերաբար առաջ մղված առաջնորդ:
Առաջնորդ (լիդեր) պաշտոնական
Վերադաս ղեկավարի կողմից տվյալ խմբում պաշտոնապես նշանակված առաջնորդ:
Սոցիալական նորմ – կանոն, որը ստեղծվել է մարդկանց վարքն ու հարաբերությունները կարգավորելու համար:
Զիջողականություն – նորմերի մի մասն ընդունելը և ըստ դրանց պահանջների գործելը:
Կոնֆորիզմ – Հեղինակավոր անձի կամ խմբի հետ համաձայնվելը` հաճախ սեփական համոզմունքներին հակառակ:
Ավտորիտարիզմ
Առաջնորդի աշխատանքի այն ոճը, որի դեպքում նա շատ խիստ է իր ենթակաների հետ, բայց հեշտ ենթարկվող` վերադասի հետ ունեցած հարաբերություններում, սիրում է պատժել, անհանդուրժող է:
Դեմոկրատիզմ
Կառավարման ոճ, որին հատուկ է մարդասիրությունը, ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքը, մտքի ճկունությունը և այլ դրական հատկություններ:
Հանդուրժողականություն զգայական
Զգայարանների վրա ազդող գրգռիչների նկատմամբ հանդուրժողականությունը,օրինակ` աղմուկի նկատմամբ:
Հանդուրժողականություն սոցիալ-հոգեբանական – հանդուրժողականություն ուրիշի անձի և հայացքների նկատմամբ:
Անհանդուրժողականություն
Ուրիշի տեսակետների, խառնվածքի ու բնավորության գծերի նկատմամբ բացասական,անհանդուրժող վերաբերմունքը: Հաճախ զուգորդվում է բռնությամբ ուրիշին փոխելու հետ:
Սոցիալական ընկալում
Այլ մարդկանց, խմբերի և ընդհանրապես սոցիալական երևույթների ընկալումը` ի տարբերություն անշունչ առարկաների ընկալման:
Ստերեոտիպ
Կարծր, պինդ և տիպ բառերից: Սոցիալական հոգեբանության մեջ` պարզեցված և կարծրացած պատկերացում և գնահատական մարդկանց, խմբերի և ազգերի մասին:
Վերագրում
Ուրիշի վարքը բացատրելիս նրա մեջ այնպիսի հատկություններ, զգացմունքներ և դրդապատճառներ տեսնելը, որոնք իրականում չկան:
www.hogeban.info