Էներգիայի տասը աղբյուր — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Էներգիայի տասը աղբյուր

1. Զբոսնիր մաքուր օդում: Նվազագույն տևողությունը 30 րոպե:
2. Ո՛չ կոնֆետներին, այո՛ ընկույզին: Վերջինիս տված էներգիան քեզ երկար ժամանակ կբավարարի:
3. Հոտ քաշիր անանուխից: Դրա հոտը խթանում է եռվորյակ ջիլի աշխատանքն ու քեզ անմիջապես
«մարտական պատրաստվածություն» հաղորդում:
4. Ինքդ քեզ համար մերսում կազմակերպիր: 15–20 վայրկյան մերսիր ականջներդ: Դրանց վրա հատուկ
կետեր կան, որոնք պատասխանատու են ուղեղի աշխատանքի համար:
5. Բանան կեր. այն հարուստ է կալցիումով, որը նպաստում է արյան մեջ եղած շաքարն էներգիայի
վերածելուն:
6. Խմիր կանաչ թեյ. այն օգնում է թուլանալ, բայց և միաժամանակ պահպանում է աշխուժությունը:
7. Սովորիր հեծանվային շրջագայությունների մասնակցել. դա էնեորգիայի այնպիսի պաշարներ
կբացահայտի, որոնց մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում:
8. Խուսափիր էներգետիկ «վամպիրներից»: Ավելի քիչ շփվիր այն մարդկանց հետ, որոնք ճնշում են
քեզ:
9. Հանգստի ժամ ունեցիր: Կեսօրին 30–րոպեանոց քունը թույլ է տալիս էներգիայի մակարդակը
պահպանել:
10. Զբաղվիր մեդիտացիայով: Որևէ հանգիստ տեղ գտիր, մի քանի անգամ խորը շնչիր և մտածիր
հաճելի բաների մասին:

Comments