Զգայություններ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Զգայություններ

Զգայությունը տվյալ պահին զգայարանների վրա ազդող առարկաների կամ երևույթների առանձին հատկանիշների արտացոլումն է: մարդու հոգեկանում այդ բոոր հատկությունների անմիջական արտացոլումները հենց զգայություններն են: Զգայությունները կապված են զգացմունքների, հոգեկանը կարգավորող մեխանիզմների, մարդու գործողությունների հետ Աշխարհի և իր մասին մասրդը գիտելիքներ ստանում է գայարանների օգնությամբ: Մարդն իր զգայարանների օգնությամբ միշտ ընդունում է շրջապատից եկող տեղեկությունները, որը յորատսակ ծածկագրման է ենթարկվում և էլեկտրական իմպուլսների ձևով հաղորդվում ուղեին: Ուղեղում այդ ինֆորմացիան մշակվում է :

Ըստ արտացոլման սկզբունքի մեր զգայությունները օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների արտացոլումներն են: Զգայությունները կապվծ են մտածողության և երևակայության հետ:

Զգայություններն առաջանում են անալիզատորների աշխատանքի շնորհիվ: Յուրաքանչյուր անալիզատոր բաղկացած է երեք հիմնակն բաժիններից՝

ա) ռեցեպտրոներ, որոնք արտաին էներգիան նյարդային իմպուլսների են վերածում  և գտնվում են մարմնի վրա կա ներքին օրգաններում:

բ) Անալիզատորի երկրորդ բաժինը ռեցեպտորներից դեպի գլխուղեղ գնացող նյարդային կենտրոնաձիգ կամ աֆերենտային ուղին է, որի խնդիրն է նրա ծայրամասային բաժինը կապել ուղեղային կենտրոնների հետ:

գ) Կեղևային բաժիններ կամ պրոյեկցիոն դաշտեր, որոնցում կատարվում են համապատասխան ռեցեպտրոների կողմից ընկալված և աֆերենային ուղիներով դեպի ուղեղ առաքված ինֆորմացիայի մշակման գործընթանցեր:

Զգայությունը որպես գիտակցական հոգեկան երևույթ առաջ է գալիս այն ժամանակ, երբ ռեցեպտորի գրգռման հետևանքով առաջ եկած իմպուլսներն աֆեկտային ուղիներով հասնում են ուղեղին  և այնտեղ մշակման են ենթարկվում: Անալիզատորի որևէ մասի վնասման հետևանով համապատասխան զգայությունները կարող են անհետանալ:

Comments