Մի անգամ երեք եղբայր ճանապարհին մի փոս են տեսնում,որի հատակին Երջանկություննէր նստած։Եղբայրներից մեկը մոտենու,կռանում է փոսի վրա ու շատ փող խնդրում։Երջանկությունը նրան անհաշիվ փող է տալիս ու տղան <<երջանկացած>>հեռանում է։Մյուս եղբայրը գեղեցիկ կինէ խնդրում,իսկույ ստանալով<<երջանկությունից>>գլուխը կորցրած ՝իր գեղեցկուհւն գրկում նույնպես հեռանում է ։Երբ երրորդ եղբայրն է խոնարհվում փոսի առջև,Երջանկությունը հարցնում է նրան․
—Քե՞զ ինչ է պետք։
-Իսկ քե՞զ ինչ է պետք,-հարցնում է տղան։
-Հանիր ինձ այստեղից,-խնդրում է Երջանկությունը։
Տղան ձեռքը մեկնում է,երջանկությանը քաշում հանում փոսից և շարունակում իր ճանապարհը։Իսկ Երջանկությունը հետևում է նրան և մշտապես ուղեկցում։