Երկրորդ ամուսնություն. — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Երկրորդ ամուսնություն.

«Ռիսկի Գործոններ»

Ըստ վիճակագրության՝ բոլոր ամուսնալուծվածները երկրորդ անգամ են ամուսնանում։ Երկրորդ ամուսնության խնդիրներն էականորեն տարբերվում են այն դժվարություններից, որոնք նորապսակները պատկերացնում են առաջին ամուսնության մեղրամսի ժամանակ։ Դիտարկենք մեր երկրում ամենատարածված դեպքը։ Կինը երկրորդ անգամ ամուսնանում է,բայց արդեն երեխա ունի առաջին ամուսնուց (հնարավոր է՝ ոչ մեկը)։ Նախքան համատեղ կյանքով ապրելու որոշում կայացնելը հարկավոր է մի քանի փաստ հաշվի առնել։

Ոչ հարազատ երեխան արգե՞լք է

Որպես կանոն՝ մեծահասակների հարաբերությունները զարգանում են այսպես. Մայրը երեխային հանձնում է տատիկի կամ դաստիրակչուհու խնամքին,ու ինքը հանդիպում է տղամարդու հետ։ Լինում են նաև դեպքեր,երբ զբոսանքի են գնում երեքով. Երեխան միանում է սիրահարներին,ինչից հետո իրավիճակը կարող է լիովին փոխվել։ Շատ կարևոր է ուշադիր լինել հատկապես այն դեպքերում, երբ տղամարդը սեփական երեխաներ չունի և չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ուսերին նման բեռ ունենալ։ Նա չի պատկերացնում, օրինակ,որ այսուհետ իրենք կարող են անկողնում հարաբերություններ ունենալ միայն երեխայի քնելուց հետո ( ինչը,ի դեպ,կարող է երկար ժամանակ ու նյարդեր պահանջել), իսկ օրվա ընթացքում երեխան պտտվելու է ամբողջ բնակարանում և հետաքրքրասեր քթիկը մտցնելու է ամեն տեղ,նույնիսկ մեծերի գործերի մեջ։ Այսուհետ սեփական մտքերի հետ քեռի Հակոբը կարող է մնալ միայն լոգարանում,բայց էլի չի կարող վստահ լինել,որ դռան մյուս կողմից չի լսվի երեխայի ձայնը. «Քեռի Հակոբ,դու ինձ խոսք ես տվել սովորեցնել,թե ինչպես կարելի է իմ քառակուսի խաղալիքներով տրակտոր սարքել»։ Շատ հարցերում տղամարդը պետք է հրաժարվեի իր սովորություններից։ Այսուհետ նա չի կարող որտեղ պատահի թողնել իր անձնական համակարգիչը, քանի որ քիչ անց այն կարող է կոտրված գտնել,իսկ եթե երեխան մեծ է, ապա նա էլ կարող է հետաքրքրվել համակարգչի մեջ եղած տեղեկություններով։ Եթե նույնիսկ չկոտրի էլ,շատ դժվար կլինի սովորեցնել նրան,որ տան որոշ իրերի չի կարելի ձեռք տալ։ Մինչ այդ միայն մայրիկի իրերն էին, որոնք նրան միշտ ցանկալի էին։ Իսկ եթե ինչ-որ բան էլ փչանար, մայրիկը կներեր: Այլ բան է օտար քեռին,որը կարող է և չհասկանալ։

Որքան էլ տղամարդը սիրի կնոջը,եթե անցյալում ազատ կյանքով է ապրել,նրա համար բավական դժվար կլինի համակերպվել այն բանի հետ,որ այսուհետ ամեն պահի կարող են ներխուժել իր անձնական կյանք։ Նա պետք է հավաքի ու երեխայից թաքցնի այն ամենը,ինչն ուրիշի ձեռք չի հանդուրժում։ Իսկ չհավաքելու դեպքում էլ պետք է համակերպվի,որ իր նոթատետրում ծիծաղելի գունավոր մարզումների դեմքեր են հայտնվել,իսկ ժամանակակից ձեռնոցներ էլ հանկարծ հայտնվել են փափուկ նապաստակի ձեռքերին։ Տղամարդը նախքան կնոջը գրկելը պետք է մտածի,քանի որ տեսնելու դեպքում երեխան կարող է տարբեր կերպ արձագանքել։ Նա կարող է խանդել կամ փորձել ինքն էլ միանալ գրկախառնվողներին։

Իսկ հա՞յրը

Երկրորդ ամուսնության ճակատագիրը կախված է նաև հոր՝ երեխայի նկատմամբ ունեցած վերաբերմունքից և այն հանգամանքից,թե ինչ հայացքով է նա նայում նախկին կնոջ նոր կյանքին։ Ամենաբարդ իրավիճակը սկսվում է այն պահից, երբ հայրը սկսում է բուռն կերպով մասնակցել երեխայի կյանքին։ Քիչ դեպքերում են նախկին ու ներկա տղամարդիկ լեզու գտնում միմյանց հետ։ Ահա և կինը ստիպված է որդեգրել հաշտարարի դերը։ Պետք է օգնել երկրորդ ամուսնուն համակերպվելու այն մտքի հետ,որ երեխայի հայրն օգնում է իր փոքրիկին։ Խոսքը և՛ ֆինանսական օգնության մասին է, և՛ միասին անցկացրած ժամանակի։ Բացի այդ,նա պետք է կարողանա բացատրել նախկին ամուսնուն,որ այժմ իր նոր ընտրյալն իրավունքներ ունի իր նոր ընտանիքում,ինչը ենթադրում է,որ երեխայի դաստիարակության հարցում նա ևս անմասն չի կարող մնալ։

Կինը պետք է կարողանա հարթել նախկին ամուսնու հետ հարաբերությունները՝ միաժամանակ հնարավորություն տալով ներկա ամուսնուն հասկանալու,որ ինքը չի կարող ձեռքերը լվանալ։ Այդպես չվարվելու դեպքում ընտանիքի գլխավորին կարող է նյարդայնացնել այն իրողությունը,որ տանը երեխային վերաբերող հարցերի մեծ մասը լուծում է ինչ-որ երրորդ անձնավորություն։ Ու եթե առաջին հայացքից տղամարդու համար միևնույն է,վաղ թե ուշ նա մտածելու է ընտանիքում իր դերի մասին.ո՞վ է ինքը,մարդ, որը պատասխանատու է ընտանիքի բոլոր անդամների համա՞ր, թե՞ պարզապես մայրիկի սիրեկանն է։ Եթե տղամարդն անտարբեր է, փակում է աչքերն այն հանգամանքի վրա,որ ընտանիքում հարցեր լուծելու պատասխանատվությունն իրենը չէ,ուրեմն կինը լուրջ անհանգստանալու պատճառ ունի։ Հնարավոր է՝ այս պահին իրեն պարզապես հարմար է նման իրավիճակը։ Իսկ երբ տղամարդը հասունանա ու պատրաստ լինի իր ուսերին վերցնելու ընտանիքի մասին հոգ տանողի պատասխանատվությունը,նա առանց մի պահ անգամ երկմտելու կազատվի «անհարմար» ընտանիքից ու կկազմի ավելի ցանկալին, որտեղ որոշումներ կայացնողները կլինեն ինքն ու կինը և ուրիշ ոչ ոք։

Comments