ԵՐԿԱԿԻ ՕՊՏԻԿԱ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԵՐԿԱԿԻ ՕՊՏԻԿԱ

 

 

 

 

 

Սիրո գլխավոր առեխծվածնրից մեկը նրա երկակի օպտիկան է, որ ծնվում է սիրող կողմի
ենթագիտակցության մեջ: Այս օպտիկան հեռադիտակի նման խիստ մեծացնում է սիրած
մարդու արժանիքնրը, փոքրացնում թերությունները՝ շրջված հռադիտակի նման: Հաճախ
նույնիսկ պարզ չէ, թե ո՞ւմ ենք սիրում. իրեն իսկ մարդո՞ւն , թե՞ տեսողական խաբկանքին,
նրա վարդագույն նմանակին, որին երևակայությամբ ստեղծել է մեր ենթագիտակցությունը:
Զգացմունքների այս մտապատրանքն իր հետ բերում է բազում աղետներ ու
հիաասթափություններ, փշրված շատ ընտանիքներ ու ճակատագրեր: Սակայն սիրո ողջ
բարդությունն ու խառնաշփոթությունն այն է, որ նրանում կա ոչ միայն այդ տեսողական
խաբկանքը, այլև այնպիսի պայծառատեսություն, որն անմատչելի է մի այլ զգացմունքի:
Սիրո աչքերը մարդու մեջ տեսնում են նրա այնպիսի խորություններըմ որոնց մասին երբեմն
չգիտե ինքն իսկ: Սերն ասես լուսավորում է մարդու լավ հատկությունների սաղմերը, նրանց
այն ծիլերը, որոնք կարող են ծաղկել և դարձնել նրան այնպիսին, որպիսին տեսնում են
նրան սիրո զարդարող աչքերը: Այդ իսկ պատճառով սերը միաժամանակ և զգացմունք-
պատրանք է, զգացմունք- խաբկանք, և զգացմունք-կանխատեսում, զգացմունք-
նախագուշակություն, զգացմունք, որը մարդուն տեսնում է իր հնարավորություններով,
այնպիսին, ինչպիսին նա կարող էր դառնալ: Նման երկակիությունը ծնում է սիրտ նույն
յուրահատկությունը՝նրա բարելավող աչքը, նրա ավելացնող տեսողությունը, որը տեսնում է
մարդու մեջ ավելին, քան նրա մեջ կա, նրա արժանիքները տեսնում է մեծացված և
թերություններից անջատված, այսինքն՝ միաժամանակ նրան տեսնում է և գունազարդված, և
այնպիսին, ինչպիսին նա կարող էր դառնալ:

Comments