+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԴԵՄՔ

Դեմքը պետք է խնամել նախ և առաջ ելնելով մաշկի եսակից: Նորմալ մաշկը
պետք է լվանալ առավոտյան կամ երեկոյան՝ օրական 1 անգամ: Երեկոյան
կարելի է մաքրել շպարահան կաթով: Չոր մաշկի դեպքում անհրաժեշտ է
հրաժարվել օճառից, օգտագործեք լոսիոն: Միշտ աշխատեք օգտա գործել
փափուկ կամ փափկեցրած ջուր: Չոր մաշկը պետք է լվանալ սառը, իսկ ճարպոտ
մաշկը ՝ տաք ջրով: Ճարպոտ մաշկը պետք է հաճախակի լվանալ: Լվանալիս
մաշկը տրորեք, խորհուրդ է տրվում կատարլ աղի պրոցեդուրաներ: Օճառի
փրփուրով թրջած խծուծով, որի վրա ցանած է կերակրի աղ, շրջանաձև
շարժումներով մաքրեք դեմքը: Մաշկի խնամքի համար կարլեի է օգտագործել
տնային պայմաննրում պատրաստած սնուցող դիմակներ:
Ճարպոտ մաշկի համար խորհուրդ է տրվում.
. 1 ձվի սպիտակուցը հարել և ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Խառնուրդը քսել դեմքին, չորանալուց հետո լվացվել:
. Փափուկ կտորը թրջել տաք, բայց եռացրած թարմ կաթի մեջ և դնել դեմքին:
Թողնել 10-15 րոպե:
. 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը, մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնել,
քսել, 20 րոպե հետո լվանալ գոլ ջրով:
. Դեմքը լվացեք մածունով, այնուհետև տաք և սառը ջրով:
Դիմակներ չոր մաշկի համար.
. 1 ճաշի գդալ թարմ կաթնաշոռը հարել 1 ճաշի գդալ կաթի հետ, ավելացնել 1
թեյի գդալ մեղր: Քսել, թողնել 20-30 րոպե, լվանալ:
. Դեմքը պատել որևէ մրգի ՝ ելակ, դեղձ, խաղող, ծիրան, բալ, մզվածքով:
Կարելի է դնել նաև մրգի կտորներ:
. Կտրտած վարունգի շերտիկները լցնել կաթի մեջ: 30 րոպե հետո կաթը քամել
և քսել դեմքին:

Comments