+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԴԵՂՆԱԽՏ

Մաշկի, լորձաթաղանթների, աչքի, սպիտապատյանի դեղին գունավորումը արյան
մեջ բիլիռուբին լեղապիգմենտի կուտակման և օրգանիզմի հյուսվածքներում նրա
նստման հետևանքով: Նկատվում է լյարդի և լեղուղիների բորբոքային, արյան
որոշ հիվանդություննրի ժամանակ:
Տարածվածության և վարակելիության առումով հատուկ նշանակություն ունի
վարակիչ դեղնախտը, որը սուր վիրուսային հիվանդություն է և առաջին հերթին
ախտահարում է լյարդը: Վարակվում են կեղտոտ ջրի, սննդի, ձեռքերի, ինչպես
նաև արյան միջոցով: Վարակի աղբյուրը հիվանդն է կամ վիրուսակիրը: Գաղտնի
շրջանը 14-15 օր է, իսկ շիճուկային լյարդաբորբիժամանակ 2-6 ամիս:
Հիվանդությունն սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ,
սրտխառնոցով, որովայնի ցավրով, փորկապությամբ կամ լուծով: Երբեմն
նկատվում են մկանացավեր և գլխացավ, հազ, հարբուխ: Մեզը մգանում է, իսկ
կղանքը անգունանում: Մի քանի օրից ի հայտ է գալիս աչքերի լորձաթաղանթի,
կակուղ քիմքի, մաշկի դեղնախտային գունավորում:
Դեղնախտի ժամանակ՝
. Հարկավոր է ընդունել լուծողական, խմել զտած կաթ, չուտել յուղոտ սնունդ:
. Խմել ձիթապտղի յուղ:
. Ամեն օր ուտել 8 հատ կորիզը համած չամիչ:
. Օգտագործել կաթի մեջ եփած բալի տերևները:
. Օգտագործել նուռ:
. 3 թեյի գդալ ակնախոտի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, խմել օրը 3
անգամ:
. 1 Թեյի գդալ գայլուկի կոնրի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Խմել
երեկոյան՝ կում-կում:

. Օգտագործել ընկույզի տերևներից ստացված մզվածqը:
. 2 թեյի գդալ փոշիացրած կաթնուկի վրա լցնել 1 բաժակ ջուր: Թողնել 8 ժամ
սառը տեղում: Խմել օրական մի քանի անգամ ՝կումերով:
. 10 գ դժնիկի վրա լցնել 1 բաժակ ջուր և թողնել 8 ժամ: Լուծույթը խառնել
շաքարի և մեղրի հետ հավասար չափով: Խմել առավոտյան և երեկոյան ՝ կես
բաժակ:
. Առավոտյան քաղցած վիճակում ուտել 10-15 հատ դժնիկի պտուղ:
. 2 թեյի գդալ սովորական եղերդակի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր:
Սառչելուց հետո քամել: Խմել 1 օրում:
. Օգտագործել հում խնձոր:
. 30 գ կաթնափուշի սերմերը եփել 0,5 լ ջրում այնքան, որ մնա ջրի կեսը:
Քամել և խմել ժամը 1 անգամ՝ 1 ճաշի գդալ:
. Օգտագործել սև հաղարջ:
. Լորենու փայտածաղկի փոշին օգտագործել դեղնախտի ժամանակ:
. Սիսեռը 3 օր թրջել և խմել:
. Եթե դեղնախտը ընթանում է քորով, կարլի է ընդունել գոլ լոգանքներ կերակրի
աղի և մենթոլի խառնուրդով:
. Քաղցրադառը մորմի 1 թեյի գդալ մանրացրած հումքը 150 մլ ջրում եփել 10
րոպե: Խմել 10 օրվա ընթացքում, ուտեուց 2 ժամ առաջ:
. Անթառամի ծաղիկների 1 ճաշի գդալը 2 բաժակ ջրում թրմել 30 րոպե, քամել:
Օգտագործել 0,5 բաժակ, օրը՝ 3 անգամ, ուտելուց առաջ: Օգտագործել 10-15
օր:
. Բալենու թարմ տերևները եփուկը կաթի մեջ արդյունավետ է տարբեր բնույթի
դեղնախտների բուժման համար:

. Օգտագործել սրտատերևի թխկի: 1 ճաշի գդալ տերևների չոր մանրուքը 1
բաժակ եռման ջրում թրմել տաք աղյուսի վրա 30 րոպե, չթողնել եռա,
հովացնել, քամել, խմել 0,25 բաժակ, օրը՝ 3-4 անգամ:
. 40 գ մանրացրած ճարճատուկը թրմել 1 լ եռման ջրում և օգտագործել:
. Սեզի կոճղարմատի եփուկը 100 գ ՝ 1 լ ջրին, շոգեխաշել մինչև ջրի ծավալը
կիսվի, օգտագործվում է դեղնախտի բուժման համար:
. Օգտագործել սովորական բռնչիի պտուղների հյութը մեղրի հետ:
. Տերեփուկը եփել և 3 օր 60- ական գ խմել:
. Խմել սովորական օշինդրի եփուկը:
. Խմել կապարի արմատների եփուկը:
. Օգտագործել կատվալզու ՝ թեյի ձևով, օրը 1-2 բաժկ:
. Օգտագործել լիմոնի հյութը սոդայով (1/4 բաժակ հյութ, 1 թեյի գդալ սոդա ):
. Եղերդակի և սամիթի մզվածքը հավասար խառնել և խմել ճաշի գդալով, օրը 3
անգամ:

Comments