Գլխացավը կանխող միջոցներ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Գլխացավը կանխող միջոցներ

Եղանակի փոփոխությունից կամ հոգնածությունից գլխացա՞վ է սկսվել: Մի շտապեք ցավազրկող դեղահաբ կուլ տալ: Ժողովրդական այս միջոցները կարող են օգնել հաղթահարելու գլխացավը:

* Մի բուռ երիցուկի ծաղիկների վրա 1 բաժակ եռջուր լցրեք: Եռման աստիճանի հասցնելուց հետո մեղմ կրակի վրա եփեք 15 րոպե: Քամեք ծաղիկները մզեք, ստացված թուրմի մեջ թրջեք մի քանի տակ ծալած թանզիֆըև դրեք գլխին:

* Սրբիչը թրջեք քացախի մեջ և դրեք ցավոտ հատվածին: Թրջոցը տաք վիճակում պահեք:

* Հում ձուն լցրեք եռացող կաթի մեջ , լավ խառնեք ու խմեք: Այդ գործողությունը կտարեք 1 շաբաթ` ամեն օր:

* 500գ նարինջը կեղևով աղացեք: Ավելացրեք քերրիչով անցկացրած 100գ ծովաբողկ,300-500գ շաքարավազ, 1լ սպիտակ չոր գինի: Այդ խառնուրդը ջրային բաղնիքում 1 ժամ եփեք, հովացրեք և ընդունեք 50-ականգրամ` օրվա մեջ 5-6 անգամ:

Comments