+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԳԻՇԵՐԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ

Գիշերամիզությունը ակամ միզարձակումն է քնի ժամանակ: Հանդիպում է
երեխաների 6-18%-ի մոտ: Մինչև 2 տարկան երեխաների մոտ դա նորմալ
ֆիզոլոգիական երևույթ է, ավելի մեծ տարիքում համարվում է հիվանդություն:
Գիշերամիզության ժամանակ խորհուրդ է տրվում.
. 1 ճաշի գդալ հազարատերևուկը 1 բաժակ եռացրած ջրով թրմել և ամեն օր՝
առավոտյան և երեկոյան, կես բաժակ խմել:
. 3 ճաշի գդալ հապալասի վրա լցնել 3 բաժակ եռացրած ջուր և 10 րոպե
եռացնել թույլ կրակի վրա: Խմել օրվա ընթացքում:
. Մեղրը և հին քացախը խառնել ու ընդունել առավոտյան և երեկոյան՝ 1 ճաշի
գդալ:
. Հավասար քանակի արևքուրիկի և ոսկեհազարուկից թեյ պատրաստել ու խմել:
. Հետևել, թե որ ժամին է տեղի ունենում միզումը, երեխային արթացնել այդ
պահից 10-20 րոպե առաջ:
. Օգտագործել հապալասենու տերևներից, պտուղներից և ցոունից պատրաստած
թեյ:
. Վերցնել 2 կգ կծու կոտեմ, եփել 10 լ ջրում, հովացնել և քնելուց առաջ
երեխային նստեցնել այդ եփուկի մեջ:
. Քնելուց առաջ չօգտագործել ձմերուկ, նեխուր, ծնեբեկ և այլ միզամուղ
բանջարեղեն:
. Կեչու երիտասարդ բողբոջների 1 ճաշի գդալը 0,5 լ եռման ջրում 30 րոպե
թրմել և խմել միանվագ:
. Սրոհունդի և հազարատերևուկի խառնուրդից թեյ պատրաստել և խմել:

. 2 ճաշի գդալ սրոհունդը 1 բաժակ եռման ջրում եռացնել 10 րոպե, խմել ամեն
օր, սառը վիճակում, կես բաժակ, քնելուց առաջ:
. Եռագույն մանուշակի եփուկը խմել 2-3 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ, ուտելուց
հետո:
. Կարմիր հապալասենու պտուղները և տերևները խառնել սրոհունդի խոտի հետ,
2 ճաշի գդալը 3 բաժակ՝ ժամը 16-ից մաս-մաս խմել մինև քնելը:

Comments