+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Բժշկություն

Թանգարանային բժշկություն

 Բազե Ավետիս| Բազե Ավետիս

Բժշկի ճամփորդական պայուսակ, ատամ քաշելու հարյուր տարվա գործիք, ձիու և մարդկային գանգեր, եկեղեցական զանգեր, 19-րդ դարի սառնարան և այլ հետաքրքիր նմուշներ Հարություն Մինասյանի՝ Հայ բժշկության թանգարանում:

Հարություն Մինասյանը մասնագիտությամբ հոգեբույժ է, էությամբ՝ հավաքորդ: Իրերի արժեքը նա հասկացավ ուսանողական տարիներին. հասարակ պապենական տերողորմյան ու տատիկի մկրատը, բժիշկ հոր տետրերն ու ինքնահոս գրիչները, ընտանեկան փաստաթղթերը, մասունքներն ու լուսանկարները: Ամեն ինչ՝ առանձին հավաքածուի տեսքով: Ընդհուպ մինչև ճամփորդությունների ժամանակ հայկական լեռներում աչքից չվրիպող կենդանիների ոսկորներն ու գյուղատնտեսական վաղուց արդեն ժանգոտված իրերը, և, իհարկե, խաչքարերի կտորները:

Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանը

Հետաքրքրությունը հին իրերի նկատմամբ հոգեբույժին դրդեց որպես օգնական միանալ հայկական հնագիտական պեղումներ կատարող մի խմբի, որի ղեկավարը հնագետ Էմմա Խանզադյանն էր: Երիտասարդ բժիշկը չէր կարող անտարբեր մնալ հնագետների կողմից հայտնաբերված, սակայն որպես հնագիտական պեղածո մեծ արժեք չներկայացնող իրերի նկատմամբ: Մարդկային գանգերն ու կավե կժերի կտորտանքները որպես վարձատրություն յուրաքանչյուր պեղումից հետո մտնում էին երիտասարդ բժշկի տուն՝ համալրելու աստիճանաբար ձևավորվող հավաքածուն: Սակայն պեղումները չհագեցրեցին նրա ծարավը հին իրերի նկատմամբ: ԽՍՀՄ հանրապետություններով ճամփորդելիս այցելում էր թանգարաններ, այդ թվում՝ բժշկական: Բացի այդ, հաճախակի այցելում էր Երևանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ՝ ուսումնասիրելու հնագույն գտածոները: 1980-ականներին, երբ սեփական հավաքածուն արդեն բաղկացած էր բազմահազար կտորներից, Հարություն Մինասյանը կարևոր որոշում կայացրեց. ստեղծվեց բժշկության թանգարանը:

Հավաքածուի բազմաթիվ հնաոճ ներարկիչներից մեկը

Արցախյան պատերազմի տարիներին, կյանքի ծանր պայմաններից ելնելով, շատերը շուկա հանեցին պապենական հասարակ թղթապանակներից մինչև ամենօրյա կիրառման իրեր. ստեղծվեց բոլորիս հայտնի Վերնիսաժը: Այստեղ հնարավոր էր գտնել բազմաթիվ հնաոճ իրեր: Վերնիսաժը չէր կարող վրիպել հավաքորդի աչքից: Մի քանի հազար կտորից բաղկացած տնային հավաքածուն ամեն շաբաթ-կիրակի սկսեց ավելանալ նոր նմուշներով: Ներարկիչ, որ արդեն վաղուց ոչ ոքի պետք չէ, բժշկի ճամփորդական պայուսակ, դեն նետելու ենթակա վիրաբուժական սարքեր, ատամ քաշելու գործիք, որը չի օգտագործվել 1920-ականներից այս կողմ, անծանոթ կամ հայտնի բժշկի ինքնահոս ու սև-սպիտակ լուսանկարներ, հավանգի տարատեսակ նմուշներ, որոնք նախորդ դարերում որպես դեղ քամելու միջոց եղել են յուրաքանչյուր բժշկի սեղանին, լուսարձակ, որի ուլտրամանուշակագույն ճառագայթները որպես բուժման միջոց օգտագործվել են էլեկտրականությունը հայտնաբերելու տարիներից սկսած: Ամեն նոր իրի հետ միասին ավելանում էր հավաքորդի նպատակասլացությունը՝ ստեղծելու հայկական ամենաամփոփ բժշկական թանգարանը:

Որոշ նմուշներ առաջին հայացքից կարող են զարմացնել: Ոչ բոլոր ձիերի գանգերն են տրամաբանական նայվում բժշկական հավաքածուի մեջ, բայց այս մեկն ունի դրա բոլոր իրավունքները. «Երևանի առաջին հիվանդանոցի շտապ օգնության կառքը տեղափոխող ձիու գանգն է», — բացատրում է բժիշկ-հավաքորդ Մինասյանը: Գանգերի թեման այսքանով, սակայն, չի ավարտվում: Պարոն Մինասյանը ցուցադրում է մարդկային գանգերի շարքը, հատուկ առանձնացնելով աջ կողմում դրված մեկը. «Գտել եմ Արտաշատի Ջրահովիտ գյուղի դամբարանադաշտի պեղումների ժամանակ, չորս հազար տարուց ավելի տարիք ունի, — պատմում է բժիշկը: — Տեսեք՝ ակնակապի վերևում կլոր անցք կա. այդ փոքր հետքը պատմում է գանգի տիրոջ ունեցած հավանական հիվանդությունների մասին’ սիֆիլիս, սիբիրախտ կամ ոսկրային քաղցկեղ»:

Առաջին հայացքից պարզապես հին կահույք հիշեցնող կանաչավուն պահարանը, ինչպես պարզվեց, նույնպես հավաքածուի լիիրավ անդամ է: Դա փայտե սառնարան է, որն արտադրվել 19-րդ դարի վերջերին Թիֆլիսի հայկական կահույքի ֆաբրիկայում և հասու է եղել հիմնականում մեծահարուստներին, քանի որ դրա մեջ մթերքը թարմ պահելու համար անհրաժեշտ էր առնվազն շաբաթը մեկ անգամ պատրաստի սառույց գնել: Իսկ հայկական բժշկության հետ կապը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սառնարանը Թիֆլիսից Երևան իր հետ որպես «օժիտ» բերել է գերմանուհի Մարիա Լյայստերը՝ հայտ-նի երևանցի բժիշկ Արմենակ Մելիքյանի հետ ամուսնության առթիվ: Հայտնի է նաև, որ հետագայում տիկին Լյայստերը աշխատել է Երևանում որպես մանկաբարձ–գինեկոլոգ:
Մի կախիչի վրա հավաքված հնաոճ զանգերը կասկածելիորեն նման են եկեղեցականների: «Այդպես էլ կա, — ժպտալով հայտնում է նրանց նոր տերը և բացատրում, թե ինչ գործ ունեն դրանք այս հավաքածուի մեջ, — այս զանգերով հոգևորականները իմաց էին տալիս բնակչությանը, որ պետք է հավաքվել եղեղեցու մոտ և զգուշացնում, որ հարևան բնակավայրում սկսվել է այս կամ այն հիվանդության համաճարակ, հասարակությանը տալով տեղեկություններ դրանցից խուսափելու մասին»: Ահա այսպիսի կանխարգելիչ եկեղեցական զանգեր’ ո՞վ կարող էր պատկերացնել:

Իսկ այսպես կոչված «սատանի քարի»՝ օբսիդիանի, ներկայությունը թանգարանում բացատրվում է նրանով, որ դրանից դեռ դարեր առաջ պատրաստել են դանակներ, որոնք օգտագործվել են ոչ միայն կենցաղային նպատակներով, այլև մանր վիրահատական գործողությունների համար: Այսօր արդեն ապացուցված է, որ օբսիդիանե նշտարի կատարած վիրահատական կտրվածքներն ավելի արագ են լավանում, քան մետաղյա նշտարինը:

Հավաքածուի բազմաթիվ սրվակներից մի քանիսը

1999-ին, երբ բժիշկ Մինասյանը հասկացավ, որ տանն այլևս հնարավոր չէ տեղավորել հսկայական հավաքածուն, ստեղծեց Հայ բժշկության թանգարանը: Այն գտնվում էր Երևանի թիվ 11 պոլիկլինիկայի իր գրասենյակին կից: Համաշխարհային թանգարանների օրը՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հետագայում գնված ու նվեր ստացած տարբեր իրերի համալրմամբ պարզ դարձավ, որ հասարակ հիվանդանոցային սենյակը նույնպես քիչ է բժշկության պատմությամբ հետաքրքրված ու ամեն շաբաթ նոր ցուցանմուշ ավելացնող հավաքորդի համար: Հատկապես, որ հայկական բժշկությունն ունի ոչ թե դարերի, այլ հազարամյակների պատմություն:

Քիթ-կոկորդ-ականջ բժիշկների աշխատանքային գործիքներ

Երևի ժամանակն է, որ թանգարանն ունենա սեփական շենք, սակայն այս հարցը Հարություն Մինասյանն այլևս չի կարող լուծել միայնակ: Նա դիմել է տարբեր ատյանների, սակայն առայժմ առաջխաղացում չկա: Այլ երկրներում նման թանգարաններ ստեղծած անհատների ու պետմարմինների հետ բժիշկ Մինասյանն առայժմ կապ չի հաստատել, սակայն քաջատեղյակ է նախկին խորհրդային հանրապետություններում գտնվող բժշկական թանգարանների մասին:
Հոգեբույժ-հավաքորդ Հարություն Մինասյանը գիտի հաստատ՝ կգա այն օրը, երբ աշխարհի այլ երկրների պես, Հայաստանում էլ տեղ կհատկացվի իր հիմնած բժշկական թանգարանին: Ավելին՝ նա համոզված է՝ իր հավաքածուն կշարունակի համալրվել ցուցանմուշներով նաև այլ հավաքորդների ու բժիշկների շնորհիվ, արդեն ստեղծված թանգարանում:

Բժշկության պատմության թանգարան, Փարիզ
Աշխարհում այսօր գործում է մի քանի տասնյակ թանգարան, որոնք այսպես թե այնպես կապված են բժշկության և դրա պատմության հետ: Ամենահայտնիներից մեկը գտնվում է Փարիզում: Բժշկության պատմության թանգարանը (Musée d’histoire de la médecine) բացվել է 1921 թվականին՝ Փարիզ-Դեկարտ համալսարանի Բժշկության ֆակուլտետի մասնաշենքում: Շուրջ 1500 նմուշից բաղկացած հավաքածուի սկիզբը դեռ 18-րդ դարում դրել է ֆակուլտետի դասախոս Դին Լաֆայեն: Այսօր այն հատկապես հայտնի է վիրահատական և դիագնոստիկ գործիքների մեծ շարքով, որոնք ներկայացված են թանգարանում ժա-մանակագրական հերթականությամբ, որպեսզի հնարավոր լինի հետևել բժշկական սարքերի զարգացմանը: Հետաքրքրական նմուշների թվում են Վաթերլոոյի ճակատամարտի ընթացքում օգտագործված վիրահատական պայուսակները և անատոմիայի դասերի համար 1799 թվականին խիստ մանրակրկիտ պատրաստված փայտե մանեկենը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Բժշկագիտություն

Վաղ շրջանում բժշկագիտությունը կրել է փորձնական բնույթ: Այն զարգացած է եղել Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում, Հնդկաստանում, Իրանում: Բաբելոնի թագավոր Համուրապիի (մ.թ.ա. XVIII դար) օրենսգրքում շարադրված են եղել բժշկի պարտականությունները: Հին Չինաստանում պատվաստումներ են կատարել բնական ծաղիկի դեմ, ցավազրկման նպատակով օգտագործել հաշիշ, օպիում, մշակվել են անոթազարկի և մեզի քննությամբ ախտաճանաչման եղանակներ: Հին հույն բժիշկ, «բժշկության հայր» Հիպոկրատը (մ.թ.ա. 460–377 թթ.) հիվանդությունների առաջացումն ու զարգացումը կապել է արտաքին ազդակների (օդ, ջուր, տեղանք) հետ: Հելլենիստական Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիայում բժիշկներ Հերոփիլոսը, Էրազիստրատոսը (մ.թ.ա. III դար) կատարել են կենդանահատումներ, դիահերձումներ և վիրաբուժական միջամտություններ:Բժշկագիտությունը տեսական և փորձնական գիտելիքների համակարգ է, որի նպատակը մարդու առողջության պահպանումն ու ամրապնդումն է, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: Բժշկագիտությունն ամենահին գիտություններից է: Դեռևս նախամարդու կենցաղում գոյություն են ունեցել անձնական հիգիենայի տարրական կանոններ: 

Հռոմեացի բժիշկ Կլավդիոս Գալենը (մ.թ.ա. II դար) լուսաբանել է կենդանի օրգանիզմի կառուցվածքը և այնտեղ տեղի ունեցող շարժընթացները: Ավելի ուշ հայտնի էր Արևելքի հռչակավոր բժիշկ Ավիցեննայի բժշկագիտությունը: Մանրադիտակի գյուտով (XVII դար) դրվեց մանրէաբանության զարգացման սկիզբը: 

XIX դարի կեսին որպես ցավազրկող և անզգայացնող նյութեր սկսեցին օգտագործել եթերը և քլորոֆորմը: Այդ ժամանակ ֆիզիոլոգիան առանձնացավ որպես ինքնուրույն գիտություն: Ստեղծվեց էլեկտրաֆիզիոլոգիայի բաժին, կիրառվեցին կենսահոսանքների գրանցման, էլեկտրասրտագրության, էլեկտրաուղեղագրության եղանակներ: XIX դարի 2-րդ կեսին հայտնաբերվեցին վարակիչ հիվանդությունների (հետադարձ տիֆ, ամեոբային դիզենտերիա) հարուցիչները, տուբերկուլոզի ցուպիկը, խոլերայի վիբրիոնները, մշակվեցին վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման նոր եղանակներ, հիմնադրվեց իմունաբանությունը: Ռենտգենյան ճառագայթների գյուտով հիմք դրվեց ռենտգենաբանությանը և ճառագայթաբանությանը: XX դարի սկզբին հիմնադրվեցին վիրուսաբանությունը և բժշկական ներզատաբանությունը, վիտամինների մասին ուսմունքը: Օրգանական քիմիայի նվաճումները նպաստեցին նոր դեղամիջոցների հայտնագործմանը. Գերմանիայում ստացան սուլֆանիլամիդային միացություններ, իսկ Անգլիայում՝ պենիցիլին: Կատարելագործվեցին անզգայացման ու վերակենդանացման միջոցները (անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա), արյան ու շիճուկի փոխներարկման (տրանսֆուզիոլոգիա) եղանակները և այլն:

XX դարի սկզբին գենետիկայի զարգացման արդյունքում հնարավոր եղավ փաստացի նյութ հավաքել մարդու ախտաբանական հատկանիշների ժառանգման վերաբերյալ: Իսկ մարդու օրգանիզմում քրոմոսոմների ճշգրիտ թիվը որոշելուց հետո հայտնաբերվեցին քրոմոսոմային հիվանդությունները: Զարգացավ գենետիկական ճարտարագիտությունը, որի խնդիրն էր լաբորատոր պայմաններում ստեղծել նոր ժառանգական հատկանիշներով օժտված օրգանիզմներ, գիտական հիմքերի վրա դրվեց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը:

XX դարի 2-րդ կեսին ախտորոշման բնագավառում հատուկ նշանակություն ձեռք բերեց էլեկտրոնային հաշվողական տեխնիկան: Ստեղծվել են վիրահատության ժամանակ անզգայացման, շնչառության և զարկերակային ճնշման մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգեր, կառավարվող պրոթեզներ:

XX դարի վերջը նշանավորվեց նաև կլոնավորման առաջին հաջողությամբ. 1997-ին անգլիացի կենսաբան Ուիլմութը հասուն ոչխարի կաթնագեղձի բջիջները փոխպատվաստեց ոչխարի ձվաբջջի մեջ և պտուղ ստացավ՝ հայտնի Դոլի գառնուկը: Այդ նույն եղանակով XXI դարում հնարավոր է թվում մարդու կլոնավորումը, այսինքն կարելի կլինի ստանալ մի քանի երկվորյակներ, որոնք շատ նման կլինեն միմյանց:

Ժամանակակից բժշկագիտությունը միտված է սիրտանոթային հիվանդությունների (որոնք կազմում են մահվան բոլոր պատճառների 50 %-ը), քաղցկեղի (ամեն տարի քաղցկեղից մահանում է 2 մլն մարդ), նյարդահոգեկան հիվանդությունների (որոնց մեջ հատուկ տեղ ունեն ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը), վնասվածքների, ՁԻԱՀ-ի ախտորոշման, բուժման ու կանխարգելման եղանակների կատարելագործմանը, շրջակա միջավայրի առողջացման և բնապահպանության համար պայքարի միջոցառումների մշակմանը, բնակչության «ծերացման» խնդիրների (բժշկական օգնություն, ապրելակերպ, սոցիալ-տնտեսական հետևանքներ) լուծմանը: Կարևորվում են նաև բժշկի և հիվանդի փոխհարաբերությանը վերաբերող բարոյագիտական խնդիրները՝ թույլատրելի միջամտության սահմաններում (օրինակ՝ հոգեկանի վրա ազդեցությունը հոգեհակ դեղանյութերով, դոնորությունը՝ օրգանների փոխպատվաստման ժամանակ), հակամարդկային փորձերը մարդկանց վրա կամ բժիշկների մասնակցությունը բակտերիաբանական պատերազմների նախապատրաստմանը, բժշկի երդման մեջ օրենսդրորեն սահմանված բարոյագիտական նորմերի պահպանումը մասնագիտական պարտականությունները կատարելիս և այլն: 

 

Բժշկագիտությունը Հայաստանում

Հայաստանում բժշկական գործիքներ հայտնաբերվել են դեռևս ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումներից: III–IV դարերում գոյություն է ունեցել նաև բորոտանոց: IX–XIV դարերում ստեղծվել են բժշկական դպրոցներ ու «բժշկանոցներ»: Այդ ժամանակաշրջանի ականավոր բժիշկներից են Մխիթար Հերացին (XII դար), Գրիգորիսը (XIII դար), Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար) և ուրիշներ: 

Սկսած XVII դարի 2-րդ կեսից` հայ բժիշկները (Պետրոս Քալանթարյան, Ստեփանոս Շեհրիմանյան, Հովակիմ Օղուլլուխյան, Միքայել Ռեստեն և ուրիշներ) կրթություն էին ստանում Եվրոպայի և Ռուսաստանի բուհերում: XIX դարի 2-րդ կեսին աչքի ընկած հայ բժիշկներ Դ. Ռոստոմյանի, Լ. Տիգրանյանի, Վ. Արծրունու և այլոց ուշադրության արժանի աշխատությունները գրված են ռուս առաջադեմ բժշկագիտության ոգով: 

ՀՀ-ում բժշկագիտությունը վերսկսեց զարգանալ խորհրդային իշխանության տարիներին:

1930 թ-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց Երեվանի պետական բժշկական ինստիտուտի (ներկայումս` Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան), որի ամբիոններում և տարեցտարի ավելացող գիտահետազոտական հաստատություններում ուսումնասիրվում են տեսական և կիրառական բժշկագիտության կարևորագույն խնդիրներ: 

Աստիճանաբար սկսեցին առանձնանալ և որպես ինքնուրույն գիտություններ ձևավորվել բժշկագիտության հետևյալ ճյուղերը. 

բժշկասոցիալական բժշկագիտությունը. ձևավորվել է ընդհանուր, երեխաների և դեռահասների հիգիենայի, սննդի ու ճառագայթային, ջրամբարների պահպանության և ջրամատակարարման հիգիենայի բնագավառների ուսումնասիրություններով: 

Ստացվել են բակտերիային պատրաստուկներ, ներդրվել է դիֆթերիայի կրկնավակցինացման որակապես նոր համակարգ (Ա. Ալեքսանյան): 

Բժշկակենսաբանական բժշկագիտության բնագավառում մշակվել են բժշկագիտական տերմինաբանության հարցերը (Վ. Արծրունի): Ուսումնասիրվել են հանրապետության բուսական պաշարները, հայտնաբերվել ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր (Ս. Միրզոյան):

Բացահայտվել է գլխուղեղային արյան շրջանառության մեջ պրոստագլանդինների և գամմաամինակարագաթթվի մասնակցությունը:

Կլինիկական բժշկագիտության բնագավառում ներդրվել է սրտաբանության նոր ուղղություն՝ մոնիտորահամակարգչային դինամիկ էլեկտրասրտագրությունը, մշակվել են սրտի իշեմիկ հիվանդության և սրտի բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը: 

Ուսումնասիրվել են ՀՀ տարածքի առողջարանային պաշարները, մշակվել սրտային, ստամոքսաղիքային հիվանդությունների հանքային ջրերով բուժման ցուցումներն ու հակացուցումները: 

Վիրաբուժության բնագավառում մշակվել են երկարատև ու դժվար ապաքինվող վերքերի հատման, ծնկոսկրի կոտրվածքների բուժման եղանակներ, ազդրի բնածին հոդախախտումների բուժման համար ներդրվել են հատուկ սարքավորումներ:

Հիմնվել է վիրաբուժության նոր ուղղություն՝ թոքերի վիրաբուժությունը: Ուսումնասիրվել են որովայնի օրգանների, սրտի և արյունատար անոթների վիրաբուժության տեխնիկայի հարցերը:

Սրտային վիրաբուժության բնագավառում ներդրվել են սրտի անբավարարության ախտորոշման նոր չափանիշներ, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման փորձարարական ու կլինիկական տեսակետներ, սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական բուժման նոր եղանակներ:

Մշակվել են արյան փոխներարկման, անեսթեզիոլոգիայի հրատապ խնդիրեր:

Մանկաբուժության բնագավառում զբաղվել են վերին շնչուղիների վիրուսային, վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ:

Մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում մշակվել է նոր ուղղության՝ պերինատոլոգիայի դրույթները, ներդրվել պտղի վիճակի ուսումնասիրման նորագույն եղանակներ: 

Ակնաբանության բնագավառում կիրառվում է աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը: 

Ռենտգենաբանության և ուռուցքաբանության բնագավառում մշակվել են ստամոքսաղիքային  և շնչառական համակարգի հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման եղանակներ, ստեղծվել է բազմավալենտ սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ: 

 

 

100 հետաքրքիր փաստ մարդու մարմնի մասին

Մի մարդ

 

event_note23:46 , 21 մայիսvisibility 34033commentմեկնաբանել

share

Մարդու մարմինը մի անհավատալի բարդ համակարգ է, որը մինչ օրս, չնայած բժշկության հազարավոր տարիների պատմության, բժիշկների և հետազոտողների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Զարմանալի չի լինի, եթե նշենք, որ մարմնի մասերն ու օրգանիզմի կատարած ֆունկցիաները հաճախ շատ տարօրինակ և անսպասելի հատկություններ են ունենում: Խռռացնելուց մինչև եղունգների աճ. ահա 100 տարօրինակ, զարմանալի և հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի մասին:

 Գլխուղեղ

Գլխուղեղը մարդու մարմնի ամենաբարդ և քիչ հասկացված օրգանն է: Ահա հետազոտողների կողմից բացահայտված մի քանի հետաքրքիր փաստեր:

  1. Դեպի գլխուղեղ եկող և գլխուղեղից դուրս եկող նյարդային ազդակները  տեղափոխվում են 76 մ/վ արագությամբ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի՞ պատճառով է, որ այդքան արագորեն  եք հակազդում շրջապատող երևույթներին, կամ ինչու՞ են ձեռքի մատները սկսում անմիջապես ցավել ձեռքը հարվածելուց հետո: Այդ ամենը ձեր մարմնի տարբեր հատվածներից գլխուղեղ գնացող գերարագ նյարդային ազդակների շնորհիվ է:
  2. Գլխուղեղը աշխատում է նույնքան էլեկտրաէներգիայով, որքանով որ աշխատում է 10 վատտանոց լամպը: Գլխի վերևում պատկերված լամպը, որը սովորաբար կարելի է դիտել անիմացիոն նկարներում, այդքան էլ հեռու չէ իրականությունից: Գլխուղեղը, նույնիսկ երբ դուք քնած եք, ծախսում է նույնքան էլեկտրաէներգիա, որքան փոքրիկ լամպը:
  3. Գլխուղեղի բջիջները կարող են պահել 5 անգամ ավելի շատ ինֆորմացիա, քան բրիտանական հանրագիտարանը: Գիտնականները այժմ փորձում են պարզել այդ ինֆորմացիայի ճշգրիտ քանակը: Նրանք կարծում են, որ գլխուղեղի հիշողության ծավալը պետք է լինի 3-ից 1000 տերաբայթի սահմաններում: Համեմատելու համար նշենք, որ օրինակ՝ Բրիտանիայի Ազգային Արխիվը, որտեղ պարունակվում է շուրջ 900 տարվա պատմություն, ընդամենը զբաղեցնում է 70 տերաբայթ ծավալ:
  4. Գլխուղեղը օգտագործում է արյունաշրջանառություն թափանցած թթվածնի 20%-ը: Չնայած որ գլխուղեղը զբաղեցնում է մարմնի զանգվածի ընդամենը 2%-ը, այն օգտագործում է ավելի շատ թթվածին, քան օրգանիզմի մյուս օրգանները: Սրա պատճառով՝ գլխուղեղը դառնում է խիստ խոցելի թթվածնի անբավարարության ժամանակ:
  5. Գլխուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան ցերեկը: Տրամաբանորեն դուք երևի մտածում էիք, որ շնորհիվ բարդ շարժումների, հաշվարկների, խնդիրների և փոխհարաբերությունների, որոնք մենք իրականացնում ենք մեր աշխատանքային ժամերին, գլխուղեղը պետք է ավելի ակտիվ լինի, քան քնած ժամանակ: Գիտնականները դեռ կոնկրետ չգիտեն, թե ինչու, բայց  գլխուղեղը ակտիվորեն աշխատում է քնած ժամանակ:
  6. Գիտնականները նշում են, որ որքան մեծ է ձեր I.Q.-ն, այնքան ավելի շատ եք դուք երազներ տեսնում: Սակայն մի մտածեք, թե դուք մտավոր հետամնաց եք, եթե չեք կարողանում հիշել ձեր երազները: Մեզնից շատերը չեն կարողանում հիշել երազների մեծ մասը, այն դեպքում, երբ երազների միջին տևողությունը ընդամենը 2-3 վայրկյան է:
  7. Նեյրոնները շարունակում են աճել մարդու կյանքի ընթացքում: Տարիներ շարունակ գիտնականները և բժիշկները կարծում էին, թե նյարդային բջիջները չեն կարող աճել կամ վերականգնվել: Չնայած որ այս ամենը տեղի չի ունենում ինչպես մարմնի մյուս օրգանների հյուսվածքներում է, նեյրոնները, այնուամենայնիվ, աճում են կյանքի ընթացքում:
  8. Տեղեկատվությունը տարբեր տեսակի նեյրոններով տեղափոխվում է տարբեր արագությամբ: Բոլոր նեյրոնները միմյանց նման չեն: Մեր օրգանիզմում կան տարբեր տեսակի նեյրոններ, որոնցով ազդակը կարող է փոխադրվել 0,5 մ/վ-ից մինչև 120 մ/վ արագությամբ:
  9. Գլխուղեղն ինքը ցավ չի զգում: Չնայած որ գլխուղեղը համարվում է «ցավի կենտրոնը», որի միջոցով դուք զգում եք ցավը երբ օրինակ կտրում եք  մատը, կամ այրում մաշկը, գլխուղեղն ինքը ցավային ընկալիչներ չունի և չի կարող ցավ զգալ: Սա չի նշանակում, սակայն, որ ձեր գլուխը չի կարող ցավել: Գլխուղեղը շրջապատված է տարբեր տեսակի հյուսվածքներով, նյարդերով, արյունատար անոթներով, որոնք շատ զգայուն են ցավի նկատմամբ և կարող են ձեզ մի լավ գլխացավ պարգևել:
  1. Գլխուղեղի 80%-ը կազմված է ջրից: Գլխուղեղը գորշ, կոշտ զանգված չէ, որը դուք տեսնում եք հեռուստատեսությամբ: Կենդանի գլխուղեղը վարդագույն է, փափուկ՝ շնորհիվ արյունատար անոթների և հյուսվածքում պարունակվող ջրի մեծ քանակության:

Մազեր և եղունգներ

Չնայած որ մազերը և եղունգները մարմնի ոչ կենդանի հատվածներ են, մարդկանց մեծ մասը ծախսում է բավականին ժամանակ դրանց մասին հոգ տանելու համար: Երբ հաջորդ անգամ կտրելուց լինեք մազերը կամ մանիկյուր անելիս լինեք, մտածեք այս փաստերի մասին:

  1. Դեմքի մազերը աճում են ամենաարագը: Եթե սափրվելուց 5 ժամ հետո ձեր դեմքին արդեն մազեր են երևում, դուք երևի այս փաստին լավ ծանոթ կլինեք: Ապացուցված է, որ եթե տղամարդը չսափրի իր մորուքը, այն ամբողջ կյանքի ընթացքում կաճի շուրջ 9 մետր, որն ավելի երկար  է, քան կետադելֆինը:
  2. Ամեն օր մարդը կորցնում է 60-100 մազ: Մազերի կորուստը, կախված սեզոնից, հղիությունից, հիվանդությունից, դիետայից և տարիքից, շատ տարբերվում է:
  3. Կանանց մազերի տրամագիծը մոտ երկու անգամ ավելի փոքր է, քան տղամարդկանց մազերի տրամագիծը: Գուցե դա տարօրինակ հնչի, բայց տղամարդկանց մազերն ավելի կոպիտ են, քան կանանց մազերը: Մազի տրամագիծը տատանվում է նաև կախված ռասայից, որի պատճառով որոշ տղամարդկանց մազերը շատ գեղեցիկ են թվում:
  4. Մարդու մեկ մազը կարող է պահել մոտ 100 գրամ, որը երկու կոնֆետի քաշ է: Սա Ռապունցելի հեքիաթն ավելի իրական է դարձնում, եթե հաշվի առնենք, որ մարդն ունի հարյուր հազարավոր մազեր:
  5. Ամենաարագ աճող եղունգը միջնամատի վրա է: Իսկ ամենից արագն աճում է դոմինանտ ձեռքի միջնամատի եղունգը: Դեռևս անհայտ է, թե ինչու, բայց եղունգի աճը կապված է մատի երկարությունից, ամենաերկար մատի եղունգն ամենաարագն է աճում, իսկ ամենակարճ մատի եղունգը՝ ամենադանդաղը:
  6. Մարդու 1 սմ քառակուսի մաշկի վրա նույնքան մազ կա, որքան շինպանզեի մաշկի 1 քառ. սմ.-ի վրա: Մարդիկ զուրկ չեն մազերից, ինչպես առաջին հայացքից թվում է: Մենք ունենք բազմաթիվ մազեր, բայց մեծամասնության վրա այն չի երևում, որովհետև մազերը շատ բարակ են և փոքր:
  7. Շիկահերները բոլորից ավելի շատ մազերն ունեն: Ասում են, թե նրանք ավելի շատ են ուրախանում, դրա համար էլ ավելի շատ մազեր ունեն: Մազերի գույնը նաև ցույց է տալիս, թե որքան խիտ է մազածածկույթը մաշկի վրա: Մարդը միջինում ունի 100 000 մազապարկ, որոնցից յուրաքանչյուրը ամբողջ կյանքի ընթացքում ընդունակ է ստեղծել շուրջ 20 մազ: Շիկահերները միջինում ունեն 146 000 մազապարկ, այն դեպքում երբ սևահերները ունեն 110 000-ը: Իսկ նրանք, ովքեր ունեն շագանակագույն մազեր, միջինում ունեն 100 000 մազապարկ, իսկ կարմրահերները՝ 86 000:
  8. Ձեռքի մատների եղունգները աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքի մատների եղունգները: Նկատած կլինեք, որ ձեռքի մատների եղունգները ավելի հաճախ եք կտրում: Միջինում,  ձեռքերի և ոտքերի մատների եղունգները աճում են ամիսը 2-25 սմ:
  9. Մարդու մազի կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է: Չնայած որ մարդիկ ամեն օր մազեր են կորցնում, մազերի կյանքի տևողությունը բավականին երկար է, իհարկե եթե դրանք վնասված չեն:
  10. Դուք պետք է կորցնեք ձեր գլխի մազերի 50%-ից ավելին, որպեսզի դա տեսանելի դառնա ուրիշներին:
  11. Մարդու մազերը դժվար են քայքայվում: Բացի մազերի ջերմակայունությունից, դրանք նաև շատ դժվար են քայքայվում: Մազերը չեն կարող քայքայվել ցրտից, եղանակի փոփոխությունից, ջրից կամ այլ բնական ազդակներից և նաև կայուն են շատ թթուների և կոռոզիա առաջացնող քիմիական նյութերի նկատմամբ:

Ներքին օրգաններ

Չնայած որ մենք ներքին օրգաններին այդքան էլ շատ ուշադրություն չենք հատկացնում, բայց նրանք են մեզ թույլ տալիս ուտել, շնչել և քայլել: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մեր ներքին օրգանների աշխատանքի մասին:

  1. Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղին է: Չնայած որ այն անվանվում է «բարակ», այն մարդու միջին հասակի քառապատիկ երկարությունն ունի: Եթե այն չճկվեր և չոլորվեր, ապա այն չէր տեղավորվի որովայնի խոռոչում:
  2. Մարդու սիրտը կարողանում է առաջացնել այնքան ճնշում, որը արյունը կարող է նետել մոտ 10 մետր: Հենց այդ ուժեղ ճնշման պատճառով էլ առաջանում են սրտի զարկերը:
  3. Ստամոքսում եղած թթուն բավականաչափ ուժեղ է բարակ մետաղյա թիթեղի կտորը լուծելու համար: Դա չի նշանակում, սակայն, որ դուք կարող եք այն համտեսել, որովհետև քայքայման պրոցեսը շատ երկար և դժվար է տեղի ունենում:
  4. Մարդու օրգանիզմում կա 96 000 կմ արյունատար անոթ: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, Երկրի շուրջը մեկ պտույտը ընդամենը 40 000 կմ է, այսինքն՝ անոթները կարելի է երկու անգամ պտտել Երկրի շուրջը:
  5. Ստամոքսի ներքին պատը փոխվում է 4 օրը մեկ: Ստամոքսի պատի բջիջները շատ հեշտ քայքայվում են ստամոքսի ուժեղ թթուների ազդեցությամբ: Նրանք, ովքեր ունեն ստամոքսի խոց, կարող են փաստել, թե ինչքան ցավոտ է լինում, երբ այդ թթուները թափանցում են ստամոքսի պատից ներս:
  6. Մարդու թոքերի գումարային մակերեսը թենիսի կորտի չափ է, որի շնորհիվ գազափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում: Թոքերում կան հազարավոր բրոնխեոլներ և փոքրիկ, խաղողի հատիկներին նմանվող ալվեոլներ: Վերջիններս պատված են մանրադիտակային չափերի մազանոթներով: Մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել գազափոխանակությունը և ապահովել թթվածնի անընդհատ մուտքը արյան մեջ:
  7. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը: Սրա պատճառն այն է, որ կանայք սովորաբար չափերով ավելի փոքր են, քան տղամարդիկ: Կանանց և տղամարդկանց սիրտը աշխատում է տարբեր կերպ, հատկապես երբ վնասվել է, օրինակ ինֆարկտ են ունեցել: Բուժումները, որոնք ազդում են տղամարդկանց վրա, տարբեր կերպ են ազդում կանանց վրա:
  8. Գիտնականները հաշվել են լյարդի շուրջ 500 ֆունկցիաներ: Մարդիկ սովորաբար իրենց լյարդի մասին չեն մտածում, բացառությամբ այն դեպքի, երբ գիշերը չափից դուրս շատ են խմում: Լյարդը մարդու օրգանիզմի ամենաշատ աշխատող և ամենամեծ գեղձն է: Լյարդի ֆունկցիաների մեջ են մտնում՝ լեղու արտադրությունը, արյան կարմիր գնդիկների քայքայումը, սպիտակուցների սինթեզը, դետոքսիֆիկացիան և այլն:
  9. Աորտայի տրամագիծը համարյա հավասար է սովորական խողովակի տրամագծին: Մարդու սիրտը միջինում ունի երկու բռունցքի մեծություն, աորտայի չափսերը նույնպես տպավորիչ են: Աորտան այդքան մեծ է, քանի որ այն թթվածնով հարուստ արյուն է մատակարարում մարմնի բոլոր բջիջներին:
  10. Մարդու ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, քանի որ ձախ հատվածում գտնվում է սիրտը: Մարդկանց մեծ մասին եթե խնդրեք նկարել թոքեր, նրանք երկու թոքը միմյանց շատ նման կնկարեն: Սակայն իրականում ձախ թոքն ավելի փոքր է, որը պայմանավորված է սրտի անհամաչափ տեղադրությամբ:
  11. Դուք կարող եք հեռացնել ձեր ներքին օրգանների մի մասը, բայց կենդանի մնալ: Մարդը կարող է կենդանի մնալ ստամոքսի, լեղապարկի, լյարդի 75%-ի, աղիների 80%-ի, մեկ երիկամի, մեկ թոքի հեռացման դեպքում: Չնայած որ այդ դեպքում մարդը իրեն այդքան էլ լավ չի զգա, բայց օրգանների բացակայությունից չի մահանա:
  12. Մակերիկամները փոխում են իրենց չափերը կյանքի ընթացքում: Մակերիկամները, որոնք գտնվում են երիկամների վերին հատվածում, պատասխանատու են սթրեսային հորմոնների՝ ադրենալինի և կորտիզոլի արտադրության համար: Պտղի յոթերորդ ամսում մակերիկամները համարյա ունեն երիկամների մեծությունը: Նորածնի մոտ մակերիկամները սկսում են փոքրանալ, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Ծերերի մոտ այս գեղձերը այնքան փոքր են, որ հազիվ են նկատելի:

Օրգանիզմի ֆունկցիաներ

Մարդիկ ամեն օր առնչվում են իրենց օրգանիզմի ֆունկցիաների հետ, չնայած որ դրա մասին այդքան էլ չեն սիրում խոսել:

  1.  Փռշտոցը ունի 45 մ/վ արագություն: Քանի որ օդը դուրս է գալիս օրգանիզմից շուրջ 45 մ/վ արագությամբ, այդ պատճառով հնարավոր չի լինում աչքերը բաց պահել փռշտալիս:
  2. Իսկ հազը ունի 25 մ/վ արագություն: Այս արագության պատճառով է, որ հիվանդության տարածման սեզոնին, մանրէները, վիրուսները շատ արագ տարածվում են սենյակով մեկ:
  3. Կանայք թարթում են աչքերը մոտ երկու անգամ ավելի շատ: Մարդը 1 րոպեում աչքերը թարթում է միջինում 13 անգամ:
  4. Լցված միզապարկը ունի գնդակի չափեր: Միզապարկում միջինում տեղավորվում է 400-800 քառ. սմ հեղուկ, բայց մարդիկ արդեն 250-300 քառ. սմ-ից հետո սկսում են իրենց անհարմար զգալ:
  5. Մարդու մեզի 95%-ը ջուր է:
  6. Ոտնաթաթի վրա կան ավելի քան 500 000 քրտնագեղձեր, որոնք օրական կարող են արտադրել ավելի քան 500 մլ քրտինք: Այսպիսի քրտնարտադրության դեպքում նշանակություն չունի, թե ինչպիսին են ձեր սպորտային կոշիկները: Սովորաբար տղամարդկանց մոտ քրտնագեղձերն ավելի ակտիվ են, քան կանանց մոտ:
  7. Կյանքի ընթացքում մարդը արտադրում է բավարար թուք՝ երկու լողավազան լցնելու համար: Թուքը ունի մեծ նշանակություն բերանի խոռոչում ընթացող մարսողության պրոցեսում, այն նաև պաշտպանում է բերանի խոռոչի պատը:
  8. Մարդը օրական միջինում 14 անգամ օրգանիզմից հեռացնում է գազերը: Եթե դուք մտածում եք, թե երբեք այդպիսի բան չեք անում, դուք սխալվում եք, քանի որ համարյա ամեն ոք դա անում է օրական մի քանի անգամ: Մարսողության պրոցեսում առաջանում են գազեր, որոնք վնասակար են օրգանիզմի համար և պետք է ինչ-որ կերպ դուրս գան:  
  9. Ականջածծումբը օգտակար է լսողության համար: Շատ մարդիկ մտածում են, թե ականջածծումբը զզվելի և անօգտակար զանգված է, բայց իրականում այն կարևոր է լսողական ապարատի համար: Այն պաշտպանում է ներքին ականջը բակտերիաներից, սնկերից, կեղտից և նույնիսկ միջատներից: Այն նաև մաքրում և պաշտպանում է լսողական անցուղին:

Սեքս և վերարտադրում

Սեքսը, չնայած նրան, որ որոշ վայրերում տաբուի է վերածված, կյանքի կարևոր հատվածներից մեկն է, որի միջոցով մարդիկ կարողանում են բազմանալ: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք դուք երևի չեք լսել:

  1. Յուրաքանչյուր օր Երկրի վրա մոտավորապես 120 միլիոն անգամ սեքսով են զբաղվում: Մարդիկ շատ արագ տարածվող տեսակներ են, և ամեն օր բնակչության մոտ 4%-ը սեքսով է զբաղվում:
  2. Մարդու օրգանիզմի ամենամեծ բջիջը կնոջ ձվաբջիջն է, իսկ ամենափոքրը՝ տղամարդու սպերմատոզոիդը: Այն դեպքում, երբ մաշկի կամ օրինակ մկանների բջիջները անտեսանելի են, ձվաբջիջը բավականին մեծ է, որին հնարավոր է տեսնել նույնիսկ անզեն աչքով: Այն ունի մի քանի միլիմետր տրամագիծ: Սպերմատոզոիդը, մյուս կողմից, շատ փոքր է, և բջջի մեծ մասը ներկայացված է կորիզով:
  3. Հղիության առաջին եռամսյակում կանայք երազում ամենաշատը տեսնում են գորտեր, որդեր և սենյակային բույսեր: Հղիության հորմոնները ազդում են տրամադրության վրա՝ առաջացնելով տրամադրության հանկարծակի փոփոխություններ, բայց այս հորմոնները կարող են ազդել նաև երազների վրա:
  4. Ատամները սկսում են աճել ծննդից 6 ամիս առաջ: Ատամները սկսում են ձևավորվել, երբ դեռ երեխան գտնվում է արգանդում: 9-12-րդ շաբաթում սաղմի մոտ արդեն ձևավորվում են ատամների սաղմերը, որոնք հետագայում փոխակերպվելու են ատամների:
  5. Երեխաները ծնվում են միշտ կապույտ աչքերով: Աչքերի գույնը պայմանավորված է եղջերաթաղանթում և եղջերաթաղանթի տակ գտնվող հատուկ գունանյութերով: Նորածինների մոտ՝ եղջերաթաղանթի հյուսվածքում գտնվող մելանին գունանյութը շատ դեպքերում վերջնականապես զարգացած չի լինում, որի պատճառով՝ անկախ իրենց ժառանգականությունից, երեխաները ծնվում են կապույտ աչքերով: 6-12 ամսականում երեխայի գեների ազդեցությամբ մելանինն ակտիվանում է, որի հետևանքով աչքերը ձեռք են բերում իրենց իրական գույնը:
  6. Քաշի համեմատությամբ երեխաներն ավելի ամուր են, քան օրինակ ցուլը: Եթե երեխան ունենար ցուլի չափեր, նա ընդունակ կլիներ քարշ տալ ամբողջությամբ լցված մի վագոն: Փոքրիկների մոտ հատկապես շատ ամուր են ոտքերը:
  7. 2000 նորածիններից մեկը ծնվելու պահին ունի ատամներ: Սա կերակրող մայրերի համար պարզապես սարսափելի է: Հաճախ այդ ատամները հենց կաթնատամներ են, իսկ հաճախ էլ դրանք ինչ-որ ավել ատամներ են, որոնք շատ շուտ ընկնում են և փոխարինվում կաթնատամներով:
  8. Սաղմի մոտ արդեն 3-րդ ամսից առաջանում են մատնահետքերը: Մատնահետքերը յուրահատուկ են մարդու համար և առաջանում են 6-13 շաբաթվա ընթացքում: 3-րդ ամսում առաջացած մատնահետքերը, ինչքան էլ որ տարօրինակ է, երբեք չեն փոխվում մարդու կյանքի ընթացքում և մահից հետո ամենավերջինն են անհետանում:
  9. Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում շուրջ 1 ժամ եղել է 1 բջիջ: Մարդը սկսում է զարգանալ այն պահից, երբ սպերմատոզոիդը և ձվաբջիջը միաձուլվում են: Միաձուլումից շուրջ մեկ ժամ անց սկսում է բջջի արագ տրոհումը, որն էլ հետագայում սկիզբ է տալիս սաղմին:
  10. Տղամարդկանց մեծամասնությունը արթուն ժամանակ ժամը մեկ, իսկ քնած ժամանակ կես ժամը մեկ ունենում է էրեկցիա: Մարդու օրգանիզմը քնած ժամանակ շատ ավելի ակտիվ է, քան դուք մտածում եք: Քնած ժամանակ տեստաստերոնի արտադրությունը կարող է առաջացնել էրեկցիա, որը քնի արագ փուլի անբաժան մասն է:

Զգայարաններ

Միակ միջոցը, որով մենք հաղորդակցվում ենք աշխարհի հետ, դա մեր զգայարաններն են: Ահա մեր 5 զգայարանների մասին հետաքրքիր փաստեր:

  1. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Եթե դուք համերգ եք տալու մեծ ճաշից հետո, ապա ամենայն հավանականությամբ, դուք անհաջողության կմատնվեք: Եթե ուզում եք լսողությունը համեմատաբար ավելի լավը լինի, շատ մի կերեք:
  2. Մարդկանց համարյա թե մեկ երրորդը կրում է ակնոցներ: Ակնոցները և կոնտակնային լինզաները շատ տարածված են այն աշխարհում, որտեղ բնակչության համարյա կեսը ունի տեսողության խնդիրներ: Թույլ տեսողությամբ մարդկանց քանակը ավելի է շատանում տարիքի մեծացման հետ:
  3. Եթե ինչ-որ մի բան թուքը չի կարողանում լուծել, դուք դրա համը չեք զգա: Որպեսզի ինչ-որ քիմիական նյութ «համ» ունենա, անհրաժեշտ է, որ այն լուծվի թքի մեջ: Եթե չեք հավատում, փորձեք չորացնել լեզուն և ինչ-որ բան համտեսել:
  4. Կանայք ունեն ավելի լավ հոտառություն, քան տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի ճշգրիտ են կարողանում ճանաչել ցիտրուսային բույսերը, վանիլը, դարչինը, սուրճը: Գոյություն ունեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես հոտեր չեն զգում, նրանք կազմում են երկրի բնակչության 2%-ը:
  5. Մարդը կարող է հիշել 50000 տարբեր հոտեր: Չնայած որ շների հոտառությունը չափից դուրս ավելի լավն է, դա չի նշանակում, որ մարդու հոտառական զգայությունը անօգուտ է: Մարդիկ կարող են ճանաչել բազմաթիվ հոտեր, ինչպես նաև հիշել դրանք:
  6. Քիչ աղմուկը առաջացնում է աչքի բբի մեծացում: Հենց սրա պատճառով է, որ վիրաբույժները, ժամագործները և այն մարդիկ, ովքեր կատարում են երկարատև կենտրոնացված աշխատանք,  նույնիսկ մի փոքր աղմուկից չեն կարողանում կենտրոնանալ:
  7. Ամեն մարդ ունի յուրօրինակ հոտառություն, բացի երկվորյակներից: Նորածինները կարողանում են տարբերել իրենց մոր, ինչպես նաև մի քանի այլ մարդկանց հոտը: Այդ հոտերը մի մասը պայմանավորված է գենետիկորեն, իսկ մի մասը կախված է շրջապատող միջավայրից, սննդից և անձնական հիգիենայի պարագաներից, որոնք ստեղծում են յուրահատուկ հոտ յուրաքանչյուր մարդու համար:

Ծերություն և մահ

Ծերացումը կյանքի անհրաժեշտ և անխուսափելի մի մասն է կազմում: Այս պրոցեսը շատ հետաքրքիր է, ահա մի քանի փաստեր դրա մասին:

  1. Մահացած մարդու այրումից հետո մնում է մոտ 4 կգ մոխիր: Մարդու մարմնին հիմնական զանգված տվողը բջիջներում առկա ջուրն է: Դրա համար էլ դիակը այրելիս այդքան քիչ մոխիր է առաջանում:
  2. Մահից հետո եղունգները և մազերը չեն շարունակում աճել:
  3. Արդեն 60 տարեկանում մարդիկ կորցրած են լինում իրենց համային պտկիկների կեսը: Ծերերը մասամբ կորցնում են իրենց համային զգայությունը, և որոշները գտնում են, որ նրանց ավելի ուժեղ համային զգայություն է պետք՝ ճաշատեսակները իրականում գնահատելու համար:
  4.  Ծնվելուց հետո աչքերը մնում են նույն մեծության, իսկ ականջները և քիթը երբեք չեն դադարում աճել: Փոքրիկների մեծ աչքերը ամբողջ կյանքի ընթացքում ունենալու են նույն չափերը: Իսկ նրանց քիթն ու ականջները աճելու են ամբողջ կյանքի ընթացքում: Հետազոտողները ցույց են տվել, որ այդ աճը ընթանում է 7 տարի շրջաններով:
  5. 60 տարեկանում տղամարդկանց 60 և կանանց 40 տոկոսը խռռացնում է: Եթե դուք երբևէ չեք կարողացել քնել, քանի որ ինչ-որ մեկը խռռացնում էր, դուք կպատկերացնեք, թե որքան է այդ ձայնը բարձր: Միջինում խռռոցը ունենում է 60-80 դեցիբել հզորություն:
  6. Երեխաների գլուխը ունի մարմնի երկարության մեկ քառորդը, իսկ 25 տարեկանում գլուխը ունի մարմնի երկարության միայն 1/8-ը: Սրանից կարելի է ենթադրել, որ գլխի մեծությունը կյանքի ընթացքում այդքան արագ չի փոփոխվում, որքան մարմնի մնացած մասերի մեծությունը:

Հիվանդություններ և վնասվածքներ

Մեզնից շատերը իրենց կյանքի որոշակի շրջանում ինչ-որ վնասվածքներ են ունեցել: Ահա հետաքրքրիր փաստեր այն մասին, թե ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում արտաքին միջավայրի վտանգների և սթրեսոր գործոնների հանդեպ:

  1. Երկուշաբթի օրը ինֆարկտների հավանականությունն ամենամեծն է: Եվս մի պատճառ երկուշաբթիները ատելու համար: Շոտլանդիայում 10 տարի տևած հետազոտությունը ցույց է տալիս, որ երկուշաբթի օրերին 20% ավելի շատ մարդիկ են մահանում ինֆարկտից: Հետազոտողները ենթադրում են, որ դրա պատճառը շաբաթվա վերջում ունեցած չափից դուրս զվարճանքի և աշխատանքի գնալու սթրեսի արդյունքն է:
  2. Մարդիկ ավելի երկար կարող են ապրել առանց սննդի, քան առանց քնի: Եթե դուք ձեզ ավելի հարմար կզգաք մեկ գիշեր չքնել, բայց դրա փոխարեն բավարար սնվել, այդ զգացումը շատ կարճ կտևի: Ջրի առկայության դեպքում մարդը մոտ երկու ամիս կարող է ապրել առանց սննդի՝ կախված օրգանիզմում առկա ճարպի և այլ սննդանյութերի առկայությունից: Քունը կորցրած մարդիկ, մյուս կողմից, սկսում են անհատականության և հոգեբանական փոփոխություններ զգալ արդեն մի քանի օր չքնելուց հետո: Ամենաերկար ժամանակահատվածը, որի ընթացքում մարդը մնացել է առանց քնի, դա 11 օրն է: 11 օր չքնելուց հետո փորձարկվողի մոտ առաջացել էին տեսողական պատրանքներ, նա չէր իմանում, թե ինչ է անում և չէր կարողանում խոսել:
  3. Սովորական արևայրուքը շատ ուժեղ վնասում է արյունատար անոթները: Հետազոտությունները ցույց են տվել, որ արևայրուքից հետո 4-15 ամիս է պետք ամբողջությամբ վերականգնվելու համար: Դրա համար մի ալարեք պաշտպանական քսուքներով ծածկել մաշկը, երբ հաջորդ անգամ դուրս գաք արևոտ եղանակին:
  4. Հիվանդությունների շուրջ 90%-ը պայմանավորված է սթրեսի բարդացումներով: Եթե դուք ունեք սթրեսներ առաջացնող աշխատանք, ապա այն բացի ձեզ ամեն օր հոգնեցնելուց, կնպաստի նաև ձեր մոտ դեպրեսիայի, արյան ճնշման բարձրացման, սրտային անբավարարության և բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացմանը:
  5. Գլխատվելուց հետո մարդը շուրջ 15-20 վայրկյան պահպանում է իր գիտակցությունը: Կտրված գլխում բավարար արյուն է լինում՝ գիտակցությունը մի քանի վայրկյան պահպանելու համար:

Մկաններ և ոսկրեր

Մկանները և ոսկրերը մեր մարմնին ձև են տալիս և թույլ են տալիս մեզ ցատկել, վազել կամ պարզապես պառկել անկողնու վրա: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մեր ոսկորների և մկանների մասին:

  1. Ժպտալուն մասնակցում է 17, իսկ խոժոռվելուն՝ 43 մկան: Փաստորեն ժպտալն ավելի հեշտ է. այն մարդիկ, ովքեր խոժոռվել և տխրել են երկար ժամանակ, գիտեն, թե որքան է դա հոգնեցնում դեմքը:
  2. Նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:
  3. Առավոտյան մենք մոտ 1 սմ ավելի բարձր ենք, քան երեկոյան: Մեր ոսկրերի միջև գտնվող աճառները օրվա ընթացքում կանգնելու, նստելու և այլ գործողությունների հետևանքով սեղմվում են, որի պատճառով օրվա վերջում մենք մի փոքր ավելի կարճ ենք լինում:
  4. Օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է: Չնայած որ դուք լեզվով ծանրություն չեք կարող բարձրացնել, բայց իր չափերի համեմատ այն ամենաուժեղ մկանն է: Ամեն անգամ երբ դուք ուտում եք, կուլ տալիս կամ էլ խոսում, դուք օգտագործում եք ձեր լեզուն, դրա համար օրվա ընթացքում այն շատ հոգնում է:
  5. Մարդու օրգանիզմի ամենաամուր և ամենադժվար ջարդվող ոսկրը ստորին ծնոտն է:
  6. Մեկ քայլ անելուն մասնակցում են 200 մկաններ: Դա շատ մեծ աշխատանք է մեր մկանների համար, եթե հաշվի առնենք, որ օրական մենք անում ենք ավելի քան 10 000 քայլ:
  7. Ատամները մարմնի միակ մասերն են, որոնք չեն կարողանում ինքնավերականգնվել: Եթե դուք երբևէ ջարդել եք ձեր ատամը, դուք կիմանաք այս դառը ճշմարտությունը: Ատամը արտաքինից պատված է էմալով, որը կենդանի հյուսվածք չէ: Քանի որ այն կենդանի չէ, այն չի կարող վերականգնվել. այդ գործը անում են ատամնաբույժները:
  8. Մարդու մարմնի ամենամեծ և ամենաուժեղ ջիլը աքիլլեսյան ջիլն է:
  9. Ոսկորն ավելի ամուր է, քան պողպատի որոշ տեսակներ: Սա չի նշանակում, թե ոսկորը չի կարող կոտրվել, որովհետև ոսկրերում ոսկրանյութը շատ քիչ խտություն ունի: Ոսկրի ճկունությունը 140 միլիոն Պա է, իսկ պողպատինը մի փոքր ավելի մեծ է` 480 միլիոն Պա, պողպատն ունի նաև ավելի մեծ զանգված: Եթե համեմատենք այս երկու նյութերը ըստ կշիռների հարաբերության, ապա ոսկորն ավելի ամուր է:
  10. Ոտնաթաթի ոսկրերի քանակը կազմում է ամբողջ մարմնի ոսկրերի քանակի ¼-ը: Իսկ քանի՞սն են այդ ոսկրերը: Ոտնաթաթում կա 52 ոսկր, այն դեպքում, երբ ամբողջ օրգանիզմում ոսկրերի քանակը շուրջ 200 է:

Մանրադիտակային մակարդակ

Մեր օրգանիզմում կատարվող յուրաքանչյուր պրոցես նախևառաջ կատարվում է մանրադիտակային մակարդակով, որը մենք պարզապես չենք կարող անզեն աչքով տեսնել:

  1. Մաշկի յուրաքանչյուր 2,5 սմ-ի վրա կա շուրջ 32 միլիոն բակտերիա: Գերմաֆոբները սակայն չպետք է անհանգստանան, այդ բակտերիաների մեծ մասը անվնաս է, իսկ մի մասը նույնիսկ օգտակար է:
  2. Մաշկը փոխվում է ամեն 27 օրը մեկ: Մաշկը պաշտպանում է մարդու օրգանները, որից չորանում և վնասվում է: Մաշկի մի մասը պահպանվում է տանը փոշու տեսքով:
  3. Ամեն րոպե մարդու օրգանիզմում մահանում է 300 միլիոն բջիջ: Չնայած որ այս թիվը ահռելի է թվում, այն իրականում շատ փոքր է մարդու օրգանիզմում առկա բջիջների համեմատությամբ: Մարդու օրգանիզմում առկա բոլոր բջիջների քանակը որոշ հաշվարկներով տատանվում է 10-50 տրիլիոնի սահմաններում, այնպես որ մի քանի հարյուր միլիոնը կորցնելը այդքան էլ սարսափելի չէ:
  4. Մեկ ժամում մարդու մաշկից պոկվում են շուրջ 600 000 մասնիկներ: Շատերին թվում է, թե մաշկը չի փոխվում, երբ այն չի չորանում կամ չի ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը: Բայց իրականում մաշկը անընդհատ ինքնավերականգնվում է և հեռացնում մահացած բջիջները:
  5. Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմում առաջանում են 300 միլիարդ բջիջներ: Օրգանիզմում էներգիան անհրաժեշտ է ոչ միայն օրգանների բնականոն աշխատանքի համար, այլ նաև նոր բջիջներ ստեղծելու համար:
  6. Յուրաքանչյուր մարդու լեզվի հետքը անկրկնելի է: Ամեն մի լեզու յուրօրինակ է և լեզվի հետքով հնարավոր է ճանաչել մարդու ինքնությունը մատնահետքերի պես:
  7. Օրգանիզմում բավականաչափ երկաթ կա 7,5 սմ-ոց երկաթե մեխ ստանալու համար: Եթե երբևէ փորձել եք արյան համը, կհաստատեք, որ այն ունի թույլ մետաղական համ: Սրա պատճառը արյան մեջ երկաթի մեծ քանակությունն է: Եթե հնարավոր լիներ ամբողջ երկաթը դուրս հանել օրգանիզմից,  ապա դրանից հնարավոր կլիներ ստանալ մի փոքրիկ մեխ:
  8. Աշխարհում ամենատարածված արյան կարգը առաջինն է: Արյան բանկերի համար սա շատ արժեքավոր փաստ է, քանի որ հայտնի է, որ առաջին կարգը կարող է տրվել արյան մյուս բոլոր կարգեր ունեցող մարդկանց: Ամենահազվադեպ հանդիպող արյան կարգը A-H կամ Բոմբեյի արյունն է, որը կրում են ընդամենը մի քանի հարյուր մարդիկ:
  9. Մարդու շրթունքներն ունեն վարդագույն գույն, քանի որ հենց մաշկի տակ կան բազմաթիվ մանրադիտակային մազանոթներ: Այս մազանոթներում սովորաբար արյունը մեծ քանակությամբ թթվածին է պարունակում, որի հետևանքով էլ ավելի կարմիր է: Սա թույլ է տալիս հասկանալ, թե ինչու շրթունքները գունատվում են, երբ մարդը շատ արյուն է կորցնում կամ ունի արյան քաղցկեղ: Իսկ ցուրտ եղանակին շրթունքները կապտում են այն պատճառով, որ մազանոթները ցրտին նեղանում են, արյան շրջանառությունը վատ է իրականանում, արյան մեջ թթվածնի քանակությունը ընկնում է, որից էլ շրթունքները կապտում են:

Խառը փաստեր

Ահա մի քանի փաստեր օրգանիզմի տարբեր մասերի մասին:

  1. Որքան ցուրտ է այն սենյակը, որում դուք քնում եք, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դուք վատ երազներ կտեսնեք: Գիտնականներին դեռևս մինչև վերջ պարզ չէ, թե ինչու է այսպես, բայց եթե դուք հաճախ եք մղձավանջներ տեսնում, լավ կլինի գիշերը ձեզ ավելի տաք պահեք:
  2. Արցունքները և լորձը պարունակում են մի ֆերմենտ (լիզոցիմ), որը քայքայում է բազմաթիվ բակտերիաների բջջապատը: Առաջին հայացքից խանգարող՝ քթի, կոկորդի լորձաթաղանթը և արցունքները իրականում պաշտպանում են մեր օրգանիզմը բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող բակտերիաներից:
  3. Մարդու օրգանիզմը 30 րոպեում այնքան ջերմություն է արտադրում, որը բավական է մոտ 1,5 լիտր ջրի եռման համար:
  4. Ականջում արտադրվում է ավելի շատ ականջածծումբ, երբ մարդը վախեցած է: Վախի ժամանակ արտադրված հորմոններն ու այլ քիմիական միացությունները կարող են տարբեր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դրա օրինակը հենց ականջածծբի արտադրությունն է, որի պատճառները դեռևս պարզ չեն:
  5. Դուք չեք կարող ինքներդ ձեզ խուտուտ տալ: Նույնիսկ մեզնից ամենազգայունները չեն կարող իրենք իրենց խուտուտ տալ: Սրա պատճառը այն է, որ այս դեպքում գլխուղեղը արդեն գիտի, թե ինչի պատճառով է խուտուտ գալիս:
  6.  Ձեռքերի միջև եղած հեռավորությունը գերազանցում է մարմնի հասակը:
  7. Մարդիկ միակ տեսակներն են, ովքեր զգացմունքներից կարող են լաց լինել: Կենդանական աշխարհում մարդիկ կարծես «լացող երեխաներ» լինեն, նրանք միակն են, ովքեր կարող են լաց լինել վատ օրվա, սիրելիի կորստի, վատ տրամադրության պատճառով:
  8. Աջլիկները ապրում են միջինում 9 տարի ավելի երկար, քան ձախլիկները: Սա չունի գենետիկական պայմանավորվածություն, սրա պատճառը այն է, որ օգտագործվող սարքերի և գործիքների մեծ մասը նախատեսված են աջլիկների համար: Սա  որոշ չափով վտանգավոր է դարձնում այդ սարքերի օգտագործումը ձախլիկների կողմից, որի հետևանքով ամեն տարի տեղի են ունենում հազարավոր դժբախտ պատահարներ և մահեր:
  9. Կնոջ օրգանիզմում ճարպն ավելի դանդաղ է քայքայվում: Տղամարդկանց մեծամասնությունը ավելի հեշտ է այրում ճարպը: Սրա պատճառն այն է, որ կախված կանանց ունեցած վերարտադրողական դերից՝ նրանք ավելի են հակված ճարպի կուտակմանը:
  10. Կոալաները և պրիմատները միակ կենդանիներն են, ովքեր մարդու նման ունեն անկրկնելի մատնահետքեր: Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ նույնիսկ կլոնավորված տեսակները ունեն տարբեր մատնահետքեր:
  11. Քթի և շրթունքի միջև եղած տարածությունը ունի իր անունը: Այն անվանվում է ֆիլտրում: Գիտնականներին շատ հետաքրքրում է, թե ինչ ֆունկցիա է կատարում ֆիլտրումը: Հին հույները կարծում էին, որ այդ հատվածը օրգանիզմի ամենաէրոգեն հատվածն է:

Բժշկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արեւմտահայերէն տարբերակ՝ Բժշկութիւն

Հունական դիցաբանությունում բժշկության աստծո՝ Ասկլեպիոսիարձանը, նրա ձեռքում խորհրդանշական Ասկլեպիոսի ձեռնափայտն է փաթաթված օձով

Բժշկություն (լատ.` medicina), գիտական և կիրառական գործունեության ասպարեզ, որն զբաղվում է մարդու օրգանիզմիբնականոն և պաթոլոգիկ գործընթացների, տարբեր հիվանդությունների կամ պաթոլոգիկ իրավիճակների հետազոտությամբ, դրանց բուժմամբ և մարդկանց առողջության պահպանմամբ ու ամրապնդմամբ։

Կլինիկական պրակտիկա

Կլինիկական պրակտիկայում բժիշկները զննում են պացիենտներին, նրանք կլինիկական մտածելակերպի միջոցով ախտորոշում, բուժում և կանխարգելում են հիվանդությունը։ Բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունը սովորաբար սկսվում է պացիենտի անամնեզի(լատ. anamnesis` վերհուշ) հավաքմամբ և նրա ֆիզիկալ զննմամբ։ Նշանների զննման և ախտանիշների վերաբերյալ հարցումներից հետո բժիշկը նշանակում է անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունները։ Ստացված տվյալների ամբողջությունը բժշկին թույլ է տալիս ձևակերպել ախտորոշումը և սկսել համապատասխան բուժումը։

Անամնեզի մեջ ներառվում են՝

  • Գլխավոր գանգատ(ներ) ը, որը պատճառ է հանդիսացել բժշկին դիմելու համար։ Դրանք ախտանիշներն (սիմպտոմներ) են։ Նրանք հենց պացիենտի սեփական բառերով են ներկայացվում։
  • Ներկայիս հիվանդության պատմություն։ Ախտանիշների ժամանակագրական նկարագրությունը և յուրաքանչյուր ախտանիշի մանրակրկիտ պարզաբանումը։
  • Հիվանդի մասնագիտությունը։ Արդյո՞ք առկա են աշխատանքային վնասակարություններ։
  • Դեղամիջոցներ, որոնք ընդունում է պացիենտը, ինչպես նաև այլընտրանքային և բուսական միջոցների կիրառությունը։ Գրանցվում են նաև ալերգիայի առկայությունը։
  • Անցյալ բժշկական պատմություն (կրած հիվանդություններ)։ Անցյալում առկա հոսպիտալացումները և վիրահատական միջամտությունները, վնասվածքները, անցյալում կրած ինֆեկցիոն հիվանդությունները։
  • Սոցիալական պատմություն։ Ծննդավայր, ամուսնական կարգավիճակը, ֆինանսատնտեսական վիճակը, առկա վնասակար սովորությունները(ծխախոտամոլություն, ալկոհոլի չարաշահում, թմրամիջոցների կիրառում)։
  • Ընտանեկան և ժառանգական պատմություն։ Գրանցվում են ընտանիքում առկա հիվանդությունները, որոնք կարող էին կապված լինել պացիենտի ներկա առողջական վիճակի հետ։ Կարևոր են նաև ժառանգական հիվանդությունների և նախատրամադրվածությունների առկայությունը ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ։

Պատմություն

     Հիմնական հոդված՝ Բժշկության պատմություն

Բժշկությունը հին աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ առողջության փոփոխություններ կամ հիվանդություններ առաջանում են զայրացած աստվածների կամ չար ոգիների պատճառով։ Հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ էր խաղաղեցնել աստվածներին կամ դուրս հանել չար ոգիներին։ Այդ աշխատանքը իրենց վրա էին վերցնում բուժակները և ցեղային քրմերը։ Նրանք դա անում էին հմայիլների, դյութաբառերի օգնությամբ։ Կան ապացույցներ նաև վիրաբուժական բուժման գոյության մասին։ Տրեպանացիան (գանգատուփահատում) կատարվում էր քարե գործիքների օգնությամբ՝ հիվանդ մարդու գանգի շրջանաձև բացվածք կատարելով։ Ենթադրվում է, որ դա արվում էր հիվանդություն առաջացրած ոգիներին ազատ արձակելու համար։ Նախապատմական բուժակները նաև հայտնաբերել էին, որ շատ բույսեր կարող են որպես դեղեր կիրառվել։ Համայնքը, որպես ամբողջություն, նույնպես ընդգրկված էր իր մարդկանց առողջության պահպանման հարցում։ Նրանք, ովքեր համարվում էին հիվանդ, խնամվում էին համայնքի կողմից։ Սրա ամենավաղ ապացույցները գտնվել են հին քարի դարի մի քարանձավում՝ Ռիպարո դել Ռոմիոյում, հարավային Իտալիա։ Այնտեղ գտնվել են դեռահաս թզուկի մնացորդներ։ Չնայած իր ծանր առողջական վիճակին, որը պետք է սահմանափակեր նրա որսորդական կամ հավաքչական կարողությունները, նա կարողացել է ապրել 17 տարի։ Նա պետք է որ ստացած լինի համայնքի մնացած անդամների կարեկցանքը իր ամբողջ կյանքի ընթացքում. վերջինս մարմնավորում է տվյալ կրոնական համակարգում առկա միջանձային բարիդրացիական փոխհարաբերությունները։ Թերևս այս համայնքի պես եղել են նաև այլ համայնքներ, որոնք չունենալով կապեր մյուսների հետ, փորձում էին ապահովել իրենց անդամների առողջությունը՝ ապավինելով բուսական ծագման դեղերին և խմբային տարբեր գործողությունների։

Ողջ պատմության ընթացքում, ժողովուրդներն ու մշակույթները մշակել են իրենց առողջապահական գործունեությունը՝ հիմնված հավատքի և համոզմունքների վրա։ Շատ ավանդույթներ առողջությունը և հիվանդությունն առաջին հերթին դիտում էին մարդ արարածի և մոլորակների, աստղերի, լեռների, գետերի, ոգիների ու նախնիների փոխկապակցվածությունը հասկանալու համատեքստում։

Հին Հունաստանում սկիզբ դրվեցին անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ախտաբանության գիտական արմատները։ Առաջինը հենց հույները կարողացան տարբերակել հիվանդության արտաքին ու ներքին պատճառները։ Բժշկության կլինիկական սկզբունքների և բժշկական էթիկայի հիմնադրման համար մենք պարտական ենք Հիպոկրատին և նրա հետևորդներին։ Հիպոկրատը (Մ.թ.ա. 460-377) իր խառնվածքով մարմնավորում էր գիտնականի և արվեստագետի միասնություն։ Նա հավատացած էր, որ հիվանդությունն առաջանում է, երբ օրգանիզմի չորս հեղուկները՝ արյունը, դեղին լեղին, սև լեղին և լորձը, դուրս են գալիս հավասարակշռությունից։ Նա նաև համոզված էր, որ այս չորս հեղուկներով է պայմանավորված մարդու խառնվածքը՝ ֆլեգմատիկ, սանգվինիկ, խոլերիկ և մելանխոլիկ։ Այս համոզմունքը զուգակցվում է ավելի հին չինական ավանդության հետ, որը հիմնված է Ինի (կանացի սկիզբ) և Յանի (տղամարդկային սկիզբ) միմյանց լրացնող սկզբունքի վրա, որոնց ճիշտ համամասնությունը կարևոր է առողջության համար։ Հիպոկրատի մոտեցումը առողջությանը շատ յուրովի էր։ Նա բուժում էր՝ խորհուրդ տալով շատ առողջարար ֆիզիկական վարժանքներ, հիվանդության ժամանակ հանգիստ և չափավոր, հավասարակշռված սննդակարգ։

Արիստոտելը (Մ.թ.ա. 384-322), փոքր կենդանիներին հերձելով և տալով նրանց ներքին օրգանների անատոմիայի նկարագրությունը, հիմք դրեց մարդու մարմնի հետագա ուսումնասիրություններին։ Նրա համար ամենակարևոր օրգանը սիրտն էր։ Նա հավատացած էր, որ այն ոչ միայն արյունատար համակարգի, այլև հույզերի կենտրոնն է։ Թերևս Արիստոտելի հիմնական ներդրումը եղել է հենց ամբողջությամբ վերցված գիտության մեջ։

Հաջորդ մեծ քայլը կատարեց Գալենը (129-199)` կայսրերի ու գլադիատորների բժիշկը Հին Հռոմում։ Գալենն ընդլայնեց հիպոկրատյան գիտությունները և բժշկագիտության մեջ ներդրեց փորձը` որպես ստույգ գիտելիքների աղբյուր։ Նրա աշխատանքները դարձան անատոմիայի և ֆիզիոլոգիայի հանրագիտարաններ։ Նա ուղեղն էր համարում զգացմունքների և մտքերի կենտրոն։ Նա նկարագրել է զարկերակներն ու երակները. ըստ նրա՝ լյարդը հիմնականում երակային արյան համար է։ Նա անգամ ցույց է տվել նյարդային համակարգի գործունեության մեխանիզմը՝ կատարելով խոզի ողնուղեղի հատումներ տարբեր մակարդակներում և ցուցադրելով մարմնի համապատասխան մասերի պարալիզի զարգացումը։ Ըստ Գալենի՝ մարմնով հոսում է 3 տեսակի արյուն. լյարդից երակներով դուրս է գալիս «բնական ոգին», թոքերից զարկերակներով հոսում է «կենաց ոգին», իսկ «կենդանական ոգին»` ուղեղից։ Սիրտը ընդամենը տաքացնում է արյունը։ Նրա մահից հետո անատոմիական հետազոտությունները դադարեցին և նրա աշխատանքները համարվում էին անսխալական համարյա 1400 տարի։

Միջին դարեր

750-ական թվականներին մուսուլմանական աշխարհում բժշկությունը զարթոնք է ապրում։ Հիպոկրատի և Գալենի աշխատությունների արաբերեն թարգմանությունների հիման վրա մուսուլման բժիշկները կատարում են նշանակալի բժշկագիտական ուսումնասիրություններ։ Հատկապես նշանավոր է հանճարեղ պարսիկ բժիշկ, փիլիսոփա Իբն Սինայի (Ավիցեննա) հինգ մասերից կազմված ‹‹Բժշկության կանոն›› աշխատությունը։ Եվրոպայում Կարլոս Մեծի հրամանով եկեղեցիներին ու վանքերին կից ստեղծվում են հիվանդանոցներ։ Եկեղեցու հիմնադրած կրոնական դպրոցներում ուսուցանվում էր բժշկություն։

Եվրոպական լավագույն համալսարանների բժշկության դպրոցները վաղ 1500-ականներին կատարում են արմատական բարեփոխումներ անատոմիայի` որպես ինտեգրացված բժշկագիտական ուսումնառության անբաժանելի մաս, ուսուցման ոլորտում։ Ի հայտ է գալիս, որ գալենյան անատոմիայում առկա են բազմաթիվ կոպիտ սխալներ, քանզի Գալենի անատոմիական գիտելիքները հիմնված էին շների, խոզերի ու կապիկների դիահերձումների վրա։ Անդրեաս Վեզալիուսի (1514-1564) աշխատանքների շնորհիվ Գալենի սխալները սկսեցին երևան գալ։ Վեզալիուսը Իտալիայի Պադուայի համալսարանի անատոմիայի և վիրաբուժության պրոֆեսոր էր։ Իտալացի բժիշկը իր ամբողջ կյանքը նվիրում է մարդու անատոմիայի ուսումնասիրություններին։ Վեզալիուսը իրականացնում է մի շարք աննախադեպ մանրակրկիտ դիահերձումներ և իր աշխատանքները անմահացնում է De Humani Corporis Fabrica (‹‹Մարդու մարմնի կառուցվածքի մասին››) աշխատության մեջ։

Նկար ԱՆդրեաս Վեզալիուսի De Humani Corporis Fabrica աշխատությունից,էջ 163.

Նրա աշխատության մեջ բացի օրգանների արտաքին նկարագրություններից առկա են նաև նրանց գործառույթների վերաբերյալ տեղեկություններ։ Գիրքը, որը հրատարակվել է 1543-ին, դառնում է մարդու անատոմիայի ուսուցանման նոր չափանիշ։

Պատմականորեն նշանակալի հայտնագործություններից մեկը կատարել է Ուիլյամ Հարվեյը (1578-1657), անգլիացի բժիշկ և ֆիզիոլոգ։ Նա հաստատում է, որ արյունը շրջանառում է փակ համակարգում և մեխանիկորեն մղվում է «պոմպանման» սրտի միջոցով։ Նա նաև չափում է շրջանառող արյան ծավալը ժամանակի ցանկացած միավորում։ Հարվեյը իր ուսումնասիրությունները հրատարակում է «Կենդանիների սրտի և արյան շարժման մասին» (On the motion of the Heart and Blood in Animals) (1628)։ Անտոն վան Լևենհուկը (1632-1723), ով ոսպնյակներ պատրաստող էր, կատարելագործում է մանրադիտակը։ Դրանով հիմք է դրվում բջջային կենսաբանության դարաշրջանին։ Իսկ անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը (1635-1703), գրում է «Micrographia» աշխատությունը 1655 թ-ին, որտեղ նա մանրամասն նկարագրում է բուսական բջիջը և միջատների անատոմիայի մասին իր ուսումնասիրությունները։ Նրա գիրքը ներկայացնում է մանրադիտակի՝ կենսաբանական հետազոտություններ իրագործելու մեծ պոտենցիալը։ Նա հիմք է դնում բջիջ (անգլ.` cell) բառի կիրառությանը կենսաբանության մեջ։

Նոր ժամանակ