ԱՏԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՏԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔ

Մարդու առողջության համար ատամների վիճակը ունի կարևոր նշանակություն: Իսկ որպեսզի ատամները առողջ լինեն, անհրաժեշտ է բերանի խոռոչի մանրակրկիտ խնամք: Այդ նպատակով օգտագործում են ատամի խոզանակ, մածուկ: Ատամները մաքրելուց հետո հարկավոր է այն լվանալ տաք ջրով: Երեխաներին պետք է սովորեցնել ատամները խնամել 2-3 տարեկանից, իսկ ատամնաբույժի մոտ պետք է հաճախել տարին 1 անգամ:
. Ատամները մաքրելիս հարկավոր է խնայել լնդերի եզրերը: Որպեսզի ատամների մակերևույթը լրիվ մաքրվի, պետք է հորիզոնական, ուղղաձիգ և շրջանաձև շարժումները զուգակցել:
. Ատամները հարկավոր է մաքրել օրը 2 անգամ, առավոտյան մածուկով, երեկոյան խոզանակով և առանց մածուկի:
. Ատամի խոզանակը պետք է լինի ոչ շատ, ոչ շատ փափուկ:
. Ատամները մաքրելիս խոզանակը շարժք վերևից ներքև, ներքևից վերև, և ոչ թե լայնակի, դրանից ատամի էմալը կարող է փչանալ:
. Ծխելու հետևանքով դեղնած ատամները պետք է մաքրել մի քիչ սոդայով և 1-2 կաթիլ կիտրոնի հյութով: Կիրառել հազվադեպ:
. Չհանվող ատամնապրոթեզների խնամքը ոչնչով չի տարբերվում բնական ատամների խնամքից:
. Շարժական պրոթեզները հատուկ խնամք են պահանջում: Յուրաքանչյուր ուտելուց հետո պետք է պրոթեզը բերանից հանել և ջրով լվանալ, որպեսզի կերակրի մնացորդներ չմնան: Գիշերը քնելուց առաջ պրոթեզը պետք է բերանից հանել, խոզանակով լավ լվանալ ու դնել մաքուր ամանի մեջ:
ԱՏԱՄԻ ՑԱՎ
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Ուրցի գոլ թեյով ողողումներ կատարել:
. Ավելուկը եփել գինով և ողողել կամ եփել կաթով և դնել ցավոտ ատամին:
. Ընկույզը այրել, դնել ատամին:
. Մանրած շաքարը բովել, բամբակով թաթախել, վրան լցնել տաքդեղ և դնել ատամին:
. Ցավացող ատամով մի կտոր սխտոր ծամել:
. Պղպեը ծեծել, օղիով շաղախել և դնել ատամի վրա:
. Ընկույզի միջուկը այնքան տաքացնել, որ յուղը դուրս տա և դնել ցավացող ատամների արանքում:
. Մեխակը ջրով եփել և բերանը ողողել:

Comments