Այստեղ ամենակարևորը կենտրոնանալը, երևակայությունը գործի դնելն ու հարցերին հնարավորինս արագ պատասխանելն է:
- Պատկերացրեք ձեզ՝ կանգնած ճանապարհի եզրին: Ինչպիսի՞ն է այդ ճանապարհը (ասֆալտապատ, մայրուղի, հողածածկ, քարքարոտ և այլն):
- Որտե՞ղ է այդ պահին գտնվում արևը: Օրվա ո՞ր ժամն է այդ պահին:
- Դուք առաջ եք գնում այդ ճանապարհով, և հանկարծ ձեր առջև հայտնվում է ցանկապատ: Ինչպիսի՞ն է այդ ցանկապատը՝ փայտե, քարե, մետաղյա և այլն:
- Ինչպե՞ս եք դուք պատրաստվում հաղթահարել այն:
- Եվ ահա ցանկապատը արդեն մնացել է հետևում, և առջևում անտառ է երևում: Ինչպիսի՞ն է այդ անտառը՝ հեքիաթային, նոսր, խիտ, լայնատերև, փշատերև, այդտեղ աճում են մի՞ տեսակի, թե՞ բազմատեսակ ծառեր:
- Դուք մոտենում եք անտառին ու մի նեղլիկ արահետ եք տեսնում, որով կարող եք առաջ ընթանալ:
- Արահետով քալելիս դուք մի բանալի եք նկատում՝ ընկած գետնին: Ինչպիսի՞ն է այդ բանալին: Ի՞նչ եք դուք պատարստվում անել դրա հետ՝ պարզապես կանցնեք կողքով, կկախեք ծառից, կվերցնեք ձեզ հետ և այլն:
- Որոշ ժամանակ անց դուք դուրս եք գալիս անտառից և ջուր եք տեսնում: Ի՞նչ է դա՝ աղբյուր, գետ, լիճ, ջրվեժ կամ մի ուրիշ բան: Ի՞նչ եք պատրաստվում անել, կլողանա՞ք, թե պարզապես ջրի կողքին կնստեք:
- Քիչ հեռու դուք տեսնում եք ձեր երազանքների տունը, իսկ պատուհանից ձեզ կանչում է մի գրավիչ կին (տղամարդ): Նա կանչում է ձեզ իր հետ հավերժ մնալու: Ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները:
- Տան հետևում կրկին ճանապարհ կա: Ինչպիսի՞ն է այն: Արդյո՞ք ձեր ճանապարհին էլի խոչընդոտներ կան: Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ն է այն: Այնպիսի՞ն, ինչպիսին էր ճանապարհի սկզբում:
- Օրվա ո՞ր ժամն է այդ պահին, որտե՞ղ է գտնվում արևը: