Ակուպունկտուրա, չժենթերապիա. Բուժման եղանակ՝ մարմնի փափուկ հյուսվածքների մեջ հատուկ ասեղներ մտցնելով: Ասեղնաբուժությունը վերաբերում է, այսպես կոչված, ռեֆլեքսաբուժությանը, այսինքն ասեղները մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ խիստ որոշակի կետերի մեջ մտցնելիս գրգիռը փոխանցվում է կենտրոնական նյարդային համակարգ, որի միջոցով վերականգնվում կամ ուժեղանում է գլխուղեղի և ողնուղեղի կարգավորող ազդեցությունը հիվանդ օրգանի վրա: Ասեղնաբուժության տարբերակ է աուրիկուլոթերապիան (ականջաբուժություն ), որի դեպքում ասեղնրը մտցվում են ականջախեցու որոշակի կետեր: Վերջինս հիմնված է այն պատկերացման վրա, որ ականջախեցու շրջանում կուտակված են հիմնական օրգանների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիաներին համապատասխանող կենսաբանորեն ակտիվ կետեր, այլև էլեկտրական հոսանքով փոքր մակերեսային էլեկտրոդների միջոցով, ինչպես նաև մատներով սովորական սեղմումներով: Ասեղնաբուժության և ռեֆլեքսաբուժության մյուս տարբերակները կիրառվում են նյարդային համակարգի և ներքին օրգանների, հոդերի ու մկանների բուժման նպատակով:Անհայտ ծագման ուռուցքային, արյան հիվանդությունների, ինչպես նաև ցավային համախտանիշների և տենդային վիճակների ժամանակ ասեղնաբուժությունը հակացուցված է: Անհրաժեշտության դեպքում մեթոդը զուգակցվում է դեղորայքի ընդունմամբ: Բուժումը նշանակում և անցկացնում է բժիշկը:
ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
/
13.10.2022
/
