Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ եղել է այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկի խնդրանքը ցանկանում եք կտրականապես մերժել, բայց, չգիտես ինչու, դրա փոխարեն, առանց ցանկության ասում եք «դե լավ» կամ էլ գլխով հաստատական նշան եք անում: Ինչո՞ւ:
Ինչպես որոշել այն նուրբ սահմանը, որը բաժանում է բարեսրտությունը թուլակամությունից: Անկասկած, մոտ մարդուն օգնելու, բարի գործ կատարելու, զիջելու ցանկությունը, որը մեր ժամանակներում բնավորության բավական հազվադեպ գիծ է: Բայց եթե դուք մերժել չեք կարողանում, նույնիսկ ի վնաս սեփական շահերի, ուրիշի ցանկություններն է կատարում, դա արդեն տագնապի ազդանշան է: Նման վարքագծի պատճառը հաճախ թաքնված է լինում անքաղաքավարի, եսասեր երևալու վախի մեջ: Եթե այն մարդկանց եք լավ բան անում, ում գրեթե չեք ճանաչում, նշանակում է ձեր ինքնագնահատականը այնքան էլ բարձր չէ: Շրջապատի մարդիկ գիտակցաբար կամ ոչ, օգտվում են դրանից, կառավարելով ձեզ սեփական շահերի համար:
ժամանակն է սովորել «Ոչ» ասել:
Ինքներդ ձեզ հարց տվեք. «Մի՞թե ես քիչ հոգսեր ունեմ, քան մյուսները»: Ամեն մարդն ինքն է իր ժամանակը տնօրինում: Եթե որևէ մեկը չի կարողանում դա անել, ամենուր ուշանում է, չի կարողանում գործերը պլանավորել, ապա, դա, իրոք, խնդիր է: Բայց ոչ ձեր խնդիրը: Այդ դեպքում ինչու պետք էորոշումը դուք ընդունեք:
- Մի անհանգստացեք, որ այդ մարդը չի կարող առանց ձեզ իր հարցերը լուծել, իսկ հակառակ դեպքում էլ այլ օգնական կգտնի:
- Եթե անհարմար եք զգում նրան մերժել, նկատի ունեցեք, որ մյուսների բարեհոգությունից օգտվող մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում, ոչ էլ ամաչում են:
Եթե ինչ-որ մեկի համար բարի գործ եք կատարում և երախտագիտության սպասում, ապա, հավանաբար, ձեզ հիասթափություն է սպասում: Հուսալով, թե օգնությունը կգնահատվի ըստ արժանվույն, կորած գործ է: Բանն այն է, որ օգնելու մշտական պատրաստակամությունը շրջապատի կողմից շատ բնական է ընկալվում, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, կարծես դա ձեր պարտականությունն է:
- Մի հրապուրվեք ալտրուիզմով, ձեր կյանքը մի զոհեք հանուն ուրիշների: Դուք ավելիին եք արժանի, քան զոհի դերն է, ով առանց փոխհատուցման աշխատում է ուրիշների համար:
Կողմնորոշվեք առաջնային խնդիրների հարցում: Մտածեք թե ինչն էձեզ համար առավել կարևոր` ընտանիքը, աշխատանքը, սիրած զբաղմունքը… Երբ ստույգ գիտեք, թե ձեզ համար կարևորը որն է, ընտրությունն առավել դյուրին է լինում:
- Ինչ որ մեկի խնդրանքին դրական կամ բացասական պատասխան տալիս մտածեք, այդ որոշումը ձեզ չի շեղի ձեր առաջնային խնդիրներից: Վախենո՞ւմ եք, որ ստիպված եք լինելու արդարանալ: Առաջինը, մերժման պատճառը միշտ բացատրություն ունի, երկրորդը, իսկ ինչո՞ւ պետք է ինչ-որ բան բացատրել:
Փոխեք ձեր սովորությունները:
Կատարյալ տարբերակն է, հենց սկզբից շրջապատի մարդկանց սովորեցնել ձեզանից որոշակի իրավիճակներում լսել «ոչ» բառը: Մերժել չկարողացող մարդու հեղինակությունը շատ արագ է ՙիր տեղը գրավում՚ և վիճակը շտկելը շատ դժվար է դառնում: Անհրաժեշտ է համբերություն ու վճռականություն ձեռք բերել, որպեսզի կարողանաք «ոչ» ասել:
- Սովորեք սկզբից մանր մունր խնդրանքները մերժել, խուսափելով «ոտքի վրա վազող տղայի» կերպարից: Նման «կոփումը» կօգնի առավել լուրջ ու ձեզ համար ծանր խնրանքներից ազատվել:
- Մի անհանգստացեք, որ ձեր հանդեպ մարդկանց վերաբերմունքը կփոխվի: Սեփական կարծիքը պաշտպանելու ընդունակությունը բնավորության հարգելի գիծ է: Միևնույն ժամանակ, կամային մարդու կարծիքը միշտ էլ լսում են, նրան հարգում են, ի տարբերություն փափուկ ու կամազուրկ մարդկանց:
- Եթե,այնուամենայնիվ, ինչ-որ մեկի հետ հարաբերությւոնները կվատանան, դա տխրելու առիթ չէ: Ի վերջո, բոլորին գոհացնել հնարավոր չէ:
Դժբախտ ու աղքատ
Մանիպուլյատորների կողմից օգտագործվող ամենատարածված մեթոդներից է խղճահարություն առաջացնելը: Աշխատակցուհին կարող է երկար ու խղճալի պատմել իր դժվար կյանքի մասին, թվարկել ընտանեկան իր բոլոր խնդիրները ամուսնու, սկեսուրի, դրամի հետ կապված, իսկ հետո էլ խնդրել, որ իր փոխարեն գրեք հաշվետվությունը: Եթե մեկ անգամ համաձայնեք, նա նորից ու նորից է նույն բանն անելու:
- Որպեսզի համառ մարդուն մերժեք, օգտվեք նրա մեթոդից: Ինքներդ պատմեք ձեր խնդիրների մասին ու շեշտեք, որ չնայած մեծ ցանկությանը, նրան օգնել չեք կարող: Պարզապես պատճենեք նրան, գանգատվեք առողջությունից, ընտանեկան խնդիրներից և այլն:
- ի դեպ, դա հիանալի միջոց է հասկանալու համար թե դիմացինն ով է: Եթե նա կսկսի նյարդայնանալ, զայրանալ, որ իրեն չի հաջողվել ձեզ օգտագործել, նշանակում է այդ «դժբախտը», իրո, մանիպուլյատոր է: