ԱՌՈՂՋ ՈՒ ԵՐՒՏԱՍԱՐԴ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՌՈՂՋ ՈՒ ԵՐՒՏԱՍԱՐԴ

Խոսելով առողջության մասին, չենք կարող չընդունել, որ առողջ մարդը հիվանդից տարբերվում է ինչպես իր արտաքին տեսքով, այնպես էլ պահվածքով և ակտիվությամբ: Եվ գաղտնիք չէ, որ անառողջ մարդը տարիքով ավելի մեծ է երևում, և դա սովորական ծերացման գործընթաց չէ, որի դեպքում ամեն օր հայելու մեջ նայելով`չես էլ նկատում, որ փոխվում ես: Բայց լուսանկարները դիտելիս հանկարծ սարսափով հայտնաբերում ես, որ տարիներն անցնում են, և ամեն անցնող տարվա հետ քո արտաքինը պակաս գրավիչ է դառնում: Հատկապես եթե տարիքդ 40-ն անց է: Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ բնական ծերացման համար չափից շատ անհանգստությունը կարող է հանգեցնել առողջական վիճակի խարխլման: Այն սևեռուն միտքը, որ պետք է ինչոր բան անել նախկին ծաղկող տեսքին վերադառնալու համար, օր օրի կփչացնի ձեր տրամադրությունն ու առողջությունը:
Ի դեպ, արտաքին երիտասարդության պահպանման համար մեր կանայք դիմում են զանազան միջոցների` պիլինգներ, դիմակներ, գեղեցկության սրահների զանազան պրոցեդուրաներ, ձգումներ և այլն: Թեև հարցված տասը կանանցից ինը նշել է, որ հենց կոսմետիկ միջոցների օգտագործումն է համարում երիտասարդ մնալու գլխավոր նախապայմանը, այնուամենայնիվ պետք է խոստովանել, որ երիտասարդության գրավականը նախ և առաջ առողջությունն է:
Փաստենք, որ Եվրոպան երիտասարդության հարցին բոլորովին այլ կերպ է վերաբերում:
Եթե մեր հարցման ժամանակ առողջ ապրելակերպը, ճիշտ սնունդը, երկարակեցությունը երկրորդական տեղում էին (ոչ ոք չի պատրաստվում մինչև հարյուր տարեկանն ապրել ), ապա եվրոպացի կանայք նախընտրում են ապրել առողջ ու երկար, քան այդքան ուշադրություն հատկացնել կոսմետիկական պրոցեդուրաներին: Օրինակ`ֆրանսուհիների բոլորովին չեն հուզում իրենց կնճիռները. Երիտասարդությունը նրանց համար ոչ թե հարթ մաշկն է, այլ լավ ինքնազգացողությունն ու երիտասարդի կյանքով ապրելու հնարավորությունը: Երիտասարդի կյանքով ապրել, նշանակում է`ունենալ ֆիզիկական հնարավորություն, ուժ և էներգիա`անելու այն ամենն, ինչ կարող են երիտասարդները, ինչպես նաև հեշտությամբ շփվել նրանց հետ, ունենալ տարիքով փոքր ընկերներ, որն էլ իր հերթին երիտասարդությունը պահպանելու համար մեծ խթան է:
Հաշվի առնելով վերը թվակածի բոլոր թեր և դեմ կողմերը, փորձենք նախասահմանել առողջ ու երիտասարդ մնալու որոշակի կանոններ: Այնպես որ, ուշադիր կարդացեք այս ժողովածուն ու փորձեք ձեզ համար գտնել օգտակար խորհուրդներ և կիրառել կյանքում: Իսկ եթե ունեք երիտասարդացման ձեր բաղադրատոմսը, ուրեմն գրեք մեզ, կիսեք ձեր գաղտնիքները մեզ հետ:

Comments