+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Առողջություն

Իսկական ընկերները «ճանապարհին ընկած չեն», դրա համար էլ պետք է պահպանել և չվիճել նրանց հետ: Բացի այդ, ինչպես պարզվել է, հենց ընկերներն են  օգնում  հաղթահարել ոչ միայն դժվար իրավիճակները, այլև հիվանդությունները:

 

Ամերիկացի գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել, որոնցում պարզվել է, որ ընկերների առկայությունն օգնում է հիվանդներին   հաղթահարել տկարությունները: Եվ մտերիմ ընկերների մեծ թվով  է պայմանավորված   հիվանդությունների ավելի արագ և արդյունավետ բուժումը:

 

Ամերիկյան վիրաբուժական քոլեջի բժիշկները հաստատում են, որ, գտնվելով լավ և մտերիմ ընկերների շրջանում, վիրահատությունից հետո հնարավոր  է նշանակալիորեն արագ ապաքինվել ու նրանց աջակցության շնորհիվ պացիենտը ավելի քիչ է ցավի զգացողություն ունենում: Ուշագրավ է նաև այն փաստը, որ առողջության վրա դրականորեն են ազդում նույնիսկ ոչ այնքան էլ շատ մտերիմ ընկերները, ում հետ հազվադեպ եք հանդիպում: Բացի այդ, ընկերությունը  նպաստում է կյանքի տևողության վրա: 10 տարվա ընթացքում, հետևելով 1500 տարեց անձանց, գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր շատ ընկերներ ունեն, և ովքեր միայնակ են, տարբերությունը կազմել է 22 %:  Գիտնականները կարծում են նաև, որ լավ ընկերները կարող են օգնել մարդուն հրաժարվել վնասակար սովորություններից, օրինակ, ծխելուց կամ ալկոհոլիզմից, նաև` ազատվել դեպրեսիայից:

 

Հարկ է նշել, որ դրական արդյունք են թողնում նաև չորքոտանի բարեկամները: Շներն ու կատուներն ակնթարթորեն բարձրացնում են տրամադրությունը և նպաստում արագ ապաքինմանը:

 

ԱՄՆ-ում գիտնականները պարզել են, որ ծնկի և ազդրի վիրահատությունից հետո, ավելի քիչ չափով են ցավազրկողներ օգտագործվել, եթե նրանց  տրվել է, այսպես կոչված, տնային կենդանիների օգնությամբ թերապիան: Գիտնականներից մեկը նշել է. ՙՄեր փորձը ցույց է տալիս, որ կենդանիների օգնությամբ թերապիան դրականորեն է ազդել մարդկանց առողջության ֆիզիկական և   հոգեհուզական  վիճակի վրա: Այս տվյալները հաստատում  են պացիենտների առողջացման համար նմանատիպ թերապիայի անցկացման  նպատակահարմարությունը:

 

Մեկ այլ գիտնականներ եկել են եզրահանգման, որ այն անձինք, ովքեր տնային կենդանիներ են պահում, հատկապես շներ,  գիրացման հետ կապված  խնդիրներն ավելի դյուրին են հաղթահարում: Նրանց հաջողվում է ավելի արագ նիհարել սննդակարգերի օգնությամբ և հաշտվել քաղցածության հետ: 

 

«Տնային կենդանիների «բուժկանխարգելիչ» արդյունքն ավելի շատ կապված է նրանց տերերի ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացման հետ: Չէ որ շներին պետք տանել զբոսանքի, նրանց մասին հարկ է հոգալ և այլևս ժամանակ չի մնում չիփսեր վայելելով նստել հեռուստացույցի առջև»,- նշում է հետազոտության հեղինակներից մեկը:

 

Այնպես որ, ովքեր դեռևս ընկերներ չունեն, հարկ է մտածեն այդ մասին: Ինչպես ասում են, առողջությունը հավերժ չէ: Իսկ եթե մարդկանց հետ հարաբերությունները չեն ստացվում, ավելի լավ է շուն ձեռք բերել, չէ որ «շունը մարդու ամենալավ ընկերն է»