ԱՌՅՈՒԾԱԳԻ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՌՅՈՒԾԱԳԻ

Պարունակում է ալկալոիդներ, դառը նյութեր, դաբաղանյութեր, շաքար,եթերայուղ, ֆլավոնոիդներ, ձյութ և վիտամիններ, խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու, ֆոսֆորաթթու, սապոնիններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և գլխամասերը: Այն օգտագործում են ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ, որպես քրտնամուղ, սրտխփոցների, ընկնավորության, հիսթերիայի, նևրալգիայի, շնչարգելության ժամանակ: Բույսի պատրաստուկները հանգստացնում են կենտրոնական նյարդային համակարգը, իջեցնում արյան ճնշումը, դանդաղեցնում սրտի ռիթմը: Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում այնպիսի հիվանդությունների ընթացքի վրա, ինչպիսիք են աթերոսկրելոզը, իմպոտենցիան:

Comments