ԱՌԻԹՄԻԱ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՌԻԹՄԻԱ

Սրտի կծկումների բնականոն հերթականության և հաճախականության խանգարումները, որոնք ծագում են ավտոմատիզմի, գրգռվածության և հաղորդականության ֆունկցիաների խանգարման հետևանքով, կոչվում են սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ՝ առիթմիաներ:
Խորհուրդ է տրվում.
. Սև բողկի հյութը ճաշի գդալով օրը 2-3 անգամ կամ նույն հյութը մեղրի հետ օգտագործել:
. Օգտագործել դեղձ, սև հաղարջենի:
. Կալենդուլայի 2 թեյի գդալ ծաղիկների վրա լցնել 2 բաժակ եռացող ջուր, թրմել 1 ժամ, քամել: Կես բաժակ խմել օրը 4 անգամ:
. Էլեուտերոկոկի ոգեթուրմի 20-30 կաթիլ, օրը 1 անգամ, ուտելուց առաջ խմել:
. 1/3 բաժակ բոված կորեկաձավարը լվանալ, վրան ավելացնել 2/3 բաժակ ջուր, մարմանդ կրակի վրա շիլա եփել և ուտել ամեն օր:
. Մատնոցուկի տերևների ջրաթուրմը ճաշի գդալով խմել օրը 3-4 անգամ:
. Ձիաձետի 1 ճաշի գդալ հումքը մանրացրած լցնել 2 բաժակ եռացող ջրի մեջ, թրմել 2-3 ժամ, քամել: Խմել ճաշի գդալով, 5-6 անգամ:
. Կատվախոտի արմատների եփուկը՝ 1 թեյի գդալ 200 մլ ջրում, թողնել 8-10 ժամ, ապա եռացնել 10 րոպե, թողնել 45 րոպե, քամել: Խմել քնելուց առաջ մաս-մաս:

Comments