ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին օգնությունը սկզբնական օգնությունն է սուր զարգացող հիվանդությունների, դժբախտ պատահարների, կյանքին և առողջությանը վանգ սպառնացող այլ վիճակների ժամանակ՝ մինչև բուժօգնության ժամանելը:
ՎԻՐԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ժամանակ առաջին օգնությունը ճնշող վիրակապով արյունահոսության դադարեցումն է՝ վնասված հատվածից վեր ձիգ լարան դնելով: Վերքի վրա հարկավոր է դնել վիրակապ, բամբակե բարձիկներ:
ՔԻՄԻԱԿԱՆ ԱՅՐՎԱԾՔԻ կամ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ժամանակ վնասված մակերևույթին վիրակապ դնելուց առաջ հարկավոր է մաշկը լվանալ ջրածնի գերօքսիդով կամ եռացրած մաքուր ջրով: Ջերմային այրվածքի ժամանակ դնել օղիով թրջած վիրակապ:
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԿՈՐՍՏԻ ժամանակ հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ մեջքի վրա, գլուխը թեքել կողքի, ազատել սեղմող հագուստից, բացել լուսամուտը:
Մեքնայում, զբոսաշրջային արշավների ժամանակ, տանը միշտ ունեցք առաջին օգնության դեղարկղ:
ՔԹԻ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ հիվանդի ճակատին սառը թրջոցներ դնել: Որոշ դեպքերում քթի արյունահոսությանը կարելի է դադարեցնել մատներով քիթը սեղմելով:
ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԻ համար լավ միջոցներ են սոխի հյութը և եզան լեզվի մանրացրած տերևները: Եթե շնչափողը կամ կոկորդը ձկան փուշ է ընկել, անմիջապես կիտրոնի հյութ խմեք:
ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ մարդուն առաջին հերթին պետք է խմեցնել մի քանի բաժակ ջուր, թեյ, սոդայաջուր, աղաջուր և այնպես անել, որ տուժածը փսխի:

Comments