Առակ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Առակ

 

 

 

 

 

 

Քաղաք տանող ճանապարհին՝ անմիջապես դարպասների մոտ, միշտ մի ծերունի էր նստած լինում, օրերից մի օր երիտասարդը մոտենում է նրան՝ ասելով, որ հեռվից է գալիս և ցանկանում է իմանալ, թե այդ քաղաքի մարդիկ ինչպիսին են: Ծերունին էլ իր  հերթին հարցնում է երիտասարդին, թե ինչպիսին են մարդիկ այն քաղաքում, որտեղից նա է գալիս: Տղան պատասխանում է, որ այնտեղ մարդիկ չար և նենգ են, և հենց դա է պատճառը, որ նա լքել է իր քաղաքը: «Այդ դեպքում,- պատասխանում է ծերունին,-իմացի՛ր, որ այս քաղաքի մարդիկ ևս այդպիսին են»: Նույն օրը ծերունուն մոտենում է մի ուրիշ երիտասարդ, և դիմում նույն հարցով: Եվ երբ ծերունին իր հերթին հարցնում է նրան, թե ինչպիսին էին այն քաղաքի մարդիկ, որտեղից նա եկել է, տղան սկսում է գովեստի խոսքեր հնչեցնել իր համերկրացիների մասին, անգամ վերջում հավելում, որ շատ է կարոտելու նրանց մինչ վերադառնալը: Ծերունին, լսելով տղային, պատասխանում է. «Ուրեմն իմացիր, որ այս քաղաքի մարդիկ ևս նույնքան բարի և բարեսիրտ են»: Եվ երբ ծերունուն հարցնում են, թե ինչու նա երիտասարդներին տարբեր բաներ ասաց, նա պատասխանում է. «Քանի որ չկա չար և չկա բարի, ամեն ինչ կախված է մեզնից, մեր վերաբերմունքից, մեր աշխարհընկալումից…»:

Comments