ԱՊԱԿԻ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՊԱԿԻ

Պատուհանի ապակիները կարելի է լվանալ ջրով, որի մեջ ավելացվում է անուշադրի սպիրտ: Ապակին լվանալուց հետո այն չորացնել լաթով, ճմլած փափուկ թղթով:
. Կեղտոտ ապակիները պետք է լվանալ քլորաջրով՝ 1 լ ջրին 50 գ քլոր:
. Սառած ապակիները հեշտությամբ լվացվում են աղաջրով՝ 1 բաժակ սառը ջրին 2 ճաշի գդալ աղ: Ապակիները սրբել այնքան, մինչև սառույցը հալվի, որից հետո փայլեցնել չոր, փափուկ լաթով:
. Քացախի թունդ լուծույթը մաքրում է ապակու և հայելու վրայի բծերը:
. Հայելին լվանալու համար 1 բաժակ ջրում պետք է լուծել 1 կերակրի գդալ գինու քացախի և 20գ ծեծած կավիճ: Խառնուրդը եռացնել, իսկ երբ այն սառչի, թողնել, որ պարզվի:
. Կեղտոտված ապակին կփայլի, եթե մաքրեք ջրի մեջ լցված կտրտած կարտոֆիլով:
. Ապակին կարելի է մաքրել կամֆորայի սպիրտով: Լաթի կտորը թրջեք, քսեք ապակուն ու անմիջապես շփեք չոր լաթի կտորով:
. Ապակին կարելի է լվանալ ջրի և սպիրտի խառնուրդով՝ 10 մաս ջրին ՝1 մաս սպիրտ: Լվանալուց հետո չորացրեք լաթի կտորով կամ մաքուր թղթով:
. Ապակին կարելի է մաքրել վուշի յուղի մեջ թաթախած լաթի կտորով: Այն քսելուց հետո սրբեք բրդյա լաթի կտորով կամ անձեռոցիկով:

Comments