ԱՉՔ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՉՔ

Աչքը հանդիսանում է տեսողության անալիզատորի մի մասը և անմիջապես հաղորդակցվում է գլխուղեղի հետ:
Լավ տեսողություն պահպանելու համար խորհուրդ է տրվում.
Աչքերը պաշտպանել փոշուց, ծխից, քամուց:
Երկար չնայել նույն օբյեկտին:
Հեռու մնալ ալկոհոլից և շատակերությունից:
ՕԳՏԱԿԱՐ Է.
Նռան հյութը մեղրի հետ թրմել ջեռոցում և աչքերին թրջոցներ դնել:
Ջրի մեջ բացել աչքերը:
Աչքերի վարժություններ կատարել:
Օգտագործել A և C վիտամիններով հարուստ սնունդ:
Ճակատի, քունքերի և ականջների հետին մասերի շփումը և թեյի ջրով աչքերը թրջել:
Աչքերի բորբոքումների ժամանակ չի կարելի տրորել մատների ներքին մակերեսով, հատկապես մինչև լվացվելը, այլ կերպ վարակը կտարածվի և կբարդանա: Աչքերը կարելի է սրբել մաքուր թաշկինակով: Եթե աչքերը բորբոքված են, կարմրած, զգացվում է այրոց, օգտակար է հում տրորած կարտոֆիլ, խնձոր կամ թարմ վարունգ դնել աչքերին, իսկ ծոծրակին՝ տաք ջրով թրջոց: Աչքերի հոգնածությունն անցկացնելու համար դեմքը ծածկեք ափով, մատների ծայրով մի քանի վայրկյան սեղմեք աչքերի ակնագնդերը, այնուհետև նայեք հեռու ու նորից սեղմեք: Մուգ ակնոցներ արևային, մի կրեք մռայլ օրերին, շինության մեջ, երեկոյան: Մութ ապակիները խանգարում են գույների ընկալմանը, դժվարացնում են աչքերի աշխատանքը: Աչքերի երկար ժամանակ լարված լինելուց առաջանում է կարճատեսություն: Ձիաձետի ընձյուղների եփուկով լվացեք աչքերը:
ԱՉՔԵՐԻ ԲՈՐԲՈՔՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ.
2 թեյի գդալ փոշիացրած ակնախոտի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, եռացնել 10 րոպե և խմել:
2 թեյի գդալ գայլաթաթի փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Լուծույթով թրջոց դնել:

Comments