ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԱՐԻՔՆԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԱՐԻՔՆԵՐ

Դդմիկի խավիրար

3 կգ մաքրած դդմիկ

1 կգ գլուխ սոխ

1 կգ գազար

1 կգ պոմիդոր

աղն ու պղպեղը ըստ ճաշակի

Դդմիկները լվանալ սառը ջրով, կեղևը մաքրել, նուրբ կեղևով մատղաշ դդմիկները կարելի է չմաքրել։ Պատրաստի մթերքները աղալ մսաղացով և առանձին–առանձին շոգեխաշել արևածաղկի յուղի մեջ։ Այնուհետև խառնել իրար, աղ ու պղպեղ ցանել, եռացնել 15 րոպե։ Տեղավորել մաքուր ստերիլիզացված ապակյա տարաների մեջ և փակել։

 

Մարինացված բազուկ ծովաբողկի հետ

1 կգ բազուկ

ծովաբողկի արմատ

մարինատի համար. 1 բաժակ 9 %–անոց քացախ

1 բաժակ ջուր

1 ճ/գ շաքար, 1 թ/գ աղ, պղպեղ, մեխակ, դափնու տերև

Կտրատած և եփած բազուկը տեղավորել տարաների մեջ՝ շերտ առ շերտ դնելով քերած ծովաբողկը։ Լցնել նախապես եռացրած ու սառեցրած մարինադը։ Տարաները փաթաթել պերգամենտ թղթով և պահել սառը չոր տեղում։

 

Նախուտեստ «բադրիջան»

1 կգ բադրիջան

100 գ քաղցր պղպեղ

200 գ գազար

100 գ մաղադանոսի արմատ

1 պճեղ սխտոր

100 գ սամիթ

5 %–անոց քացախ

2 գ հատիկավոր սև պղպեղ, աղ

Մանր ու մատղաշ բադրիջաններից հեռացնել պոչիկը, երկարության ¾ մասով կտրվածք անել, աղ արած ջրում եփել 5 րոպե, դնել սեղմիչի տակ 8–12 ժամ։

Լցոնի համար։ Պղպեղը, գազարը, մաղադանոսը, սխտորն ու սամիթը մանր կտրատել, աղ ու պղպեղ անել, լավ խառնել։ Բադրիջանները լավ լցոնել, տեղավորել տարաների մեջ, լցնել քացախը։ 6–7 օր հետո կարելի է օգտագործել։ Պահել սառը տեղում։

Comments