Աշխարհը դրախտ կդառնա,եթե․․․․ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Աշխարհը դրախտ կդառնա,եթե․․․․

Մի մարդ զբոսնում էր ծովափին։Նրա ոտքերի տակ ջրիմուռներ,մանր ձկներ,ծովաստղեր էին թափված։Սարսափելի փոթորիկ էր նրանց ծովից ափ նետել։Այդ բոլոր էակները մահվան էին դատապարտված։Հանկարծ մարդը տեսավ  մի փոքրիկ աղջկա,որը գետնից հավաքում էր մանր ձկներն ու ծովաստղերը և ջուրն էր նետում։

—Ի՞նչ ես անում,-հարցրեց տղամարդը,-չէ՞ որ նրանք շատ-շատ են։Դու նրանց բոլորին օգնել չես կարող։

-Գուցե և այդպես է,-ասաց աղջիկը՝ծովը գցելով ևս մեկ ծովաստղ,-բայց ես անում եմ այն,ինչ կարող եմ անել։

Իսկապես,եթե մեզնից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում բարիք գործի,աշխարհը դրախտի կվերածվի։

Comments