ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Անքնությունը գիշերային քնի տարբեր խանգարումների ընդհանուր անվանումն է: Առավել հաճախ դրսևորում է արթուն վիճակից քնի անցման փուլի խանգարումներով: Անքնության պատճառները տարբեր կարող են լինել՝ բացասական հուզմունքներ, գերհոգնածություն, քնատեղի փոփոխություն , սեռական անբավարարվածություն, երեկոյան ժամերին շատակերություն և տարբեր հիվանդություններ՝ բարձր ջերմություն, հիպերտոնիա, նևրոզներ:
Ընդհանուր խորհուրդներ անքնության դեմ.
. Քնելուց առաջ զբոսնեք, հրաժարվեք թունդ թեյ, սուրճ խմելուց:
. Քնելուց առաջ ընդունեք ոտքերի տաք լոգանքներ:
. Օդափոխեք ննջասենյակը:
. Պառկեք քնելու միշտ նույն ժամին:
. Քնելու համար հագեք լայն և հարմար ներքնազգեստ:
Մի շարք քնաբեր միջոցներ.
. 25 գ կատվախոտի, դաղձի և գայլուկի 1 ճաշի գդալ խառնուրդից պատրաստել թեյ և խմել քնելուց առաջ:
. Սովորական թույլ թեյին կիսով չափ ավելացնել երիցուկի ծաղիկների ջրաթուրմ և օգտագործել քնելուց 1 ժամ առաջ:
. Քնելուց առաջ 1-2 գլուխ սոխ ուտելը ապահովում է հանգիստ քունը:
. 50 գ սամիթի սերմը եփել 500 մլ կագորի կամ պորտվեյնի մեջ, թրմել 1 ժամ, քամլ, մնացորդը ճզմել, քնելուց առաջ ընդունել 50 գ:
. Գայլուկի 1 թեյի գդալ կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել մի քանի ժամ: Երեկոյան կում-կում խմել:

Comments