ԱՆՑՈՒՄ ՃԻՇՏ ՍՆՆԴԱՌՈՒԹՅԱՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՆՑՈՒՄ ՃԻՇՏ ՍՆՆԴԱՌՈՒԹՅԱՆ

Հույս մի դրեք հրաշագործ դեղերի, դեղատոմսերի, կախարդների, էքստրասենսների, սև-սպիտակ մոգերի վրա: Ամեն ինչ կախված է ձեզանից: Դուք, միայն դուք`ձեր հետևողականությամբ, առողջ դատողություններ անելու ընդունակությամբ, հասարակության կողմից պարտադրված հիպնոսից զարթնելու կարողությամբ կկարողանաք թոթափել սխալ սովորությունները, հասկանալ ճշմարտությունը և կյանքում դրանք իրականացնելով`դառնալ առողջ, հիվանդությունների ու վաղաժամ ծերացման գերությունից ազատագրված ազատ մարդ: Մի այնպիսի մեծածավալ, անհնարին թվացող, ծանր գործ է մեր առջև, որ թվում է`մարդը ծնվել է ամբողջ կյանքում սիզիփյան պայքար մղելու հանուն առողջության, որից զատ այլևս ազատ ժամանակ չի մնում մտածելու, ստեղծագործելու: Այդ երբվանի՞ց, այդ ինչպե՞ս մարդկությունը հայտնվեց սննդառական գերության մեջ: Մենք պետք է ազատագրվենք, չէ՞ որ ստրուկի ստեղծագործությունը այնպիսին չէ, ինչպիսին ազատագրվածինն է, իսկ մարդը ծնված է ստեղծագործելու և ազատ լինելու համար:
Ինչպե՞ս կատարել անցումը դեպի Ազատ, Նոր Աշխարհ, ինչի՞ց սկսել, մանավանդ գիտենք, որ կա այդ աշխարհը`ազատ հիվանդություններից ու վաղաժամ ծերությունից (դա է ցուցանում առանձին ազգերի փորձը ): Սկսենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Նոր սնունդը մարսման համար նոր ֆերմենտների ստեղծման կաիք ունի, աղեստամոքսային համակարգը նոր միկրոֆլորայի կարիք ունի: Աղիքային հորմոնային համակարգի փոփոխման հետ փոխվում են նաև համային նախասիրությունները: Պետք է վերափոխվի ամբողջ օրգանիզմը, որն անդրադառնում է հոգեբանության և ֆիզոլոգիայի վրա: Այդ ամենը ժամանակ է պահանջում, մանավանդ որ օրգանիզմը իներտ է: Սկսենք հոգնաներից`3 օր շարունակ երեկոյան հոգնա կատարեք (2 լ ջուր+3 թեյի գդալ աղ ), իսկ ցերեկը խմեք թարմ մրգային հյութեր: Առողջացումը կարող է զուգակցվել կրիզիսներով, դրանից վախենալ պետք չէ: Ամեն մի կրիզիսից հետո ձեր առողջությունը ավելի բարձր սանդղակի վրա է բարձրանալու:
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, աղեստամոքսային համակարգի ֆերմենտները վերափոխում են 3-12 ամսվա ընթացքում, հորմոնային համակարգը`6-12 ամսում: Նոր սննդակարգի անցնելու աստիճանները, Գ. Մալախովի կարծիքով (որը հիմնված է հսկայական փորձի վիա ), այսպիսին են.
. Հեղուկնրը խմել ուտելուց 20 րոպե առաջ կամ 2 ժամ հետո:
. Միրգը ուտել հացից 1-1.5 ժամ առաջ կամ 3 ժամ հետո:
. Առաջին սնունդը`սալաթներ:
. Երկրորդ սնունդը`օսլա պարունակող կամ սպիտակուցային սնունդ (բայց ոչ իրար հետ ), առանց զտված նյութերի ու խթանիչների (սուրճ) , թխվածքների, կոմպոտի և այլն: Սկսեք փոփոխել հում և եփված սննդի հարաբերակցությունը հօգուտ հումի:
. Բանջարեղենը աստիճանաբար ավելի քիչ եփեք, մեկումեջ փոփոխեք հումն ու եփվածը:
. Սկսեք քիչ-քիչ (20-50 գ ) օգտագործել թրջված և ծլեցրած հատիկներ, օրինակ` ծլեցրած ցորեն, թրջած-փափկացրած բրինձ, հնդկացորեն:
՚՚՚՚՚՚՚. Շիլաները կերեք կիսաեփ:
ՈՒՐԵՄՆ`առավոտյան միրգ կամ մրգային հյութեր, կեսօրին բանջարեղենային սալաթներ կամ եփված բանջարեղեն, երեկոյան (քնելուց 4 ժամ առաջ) կաթնամթերքներ կամ միայն միս կանաչեղենի հետ միասին:

Comments