Անթառամ ծաղկաբույսերը պարունակում են ֆլավոնիդներ, եթերայուղեր, սկոպոլետին, օրգանական թթուներ, սպիրտ, կարոտինոիդներ, C, H վիտամիններ, լորձ, դառը նյութեր, դաբաղանյութեր, ֆենոլատիպ ներկանյութ, ճարպանյութ, կալիումի քլորիդ և սուլֆատ, կալցիում, մագնեզիում, երկաթ և այլն:
Բուժման նպատակով օգտագործվում են բույսի միայն ծաղկազամբյուղները: Այն օգտագործվում են լեղուղիների, ստամոքսաղիքային տրակտի և միզուղիների հիվանդությունների ժամանակ, դաշտանային խանգարումների դեպքում: Անթառամի թուրմը ունի լեղամուղ հատկություն, բարձրացնում է լեղապարկի տոնուսը, բարձրացնում արյան ճնշումը, նվազեցնում խոլեստերինի քանակը:
ԱՆԹԱՌԱՄ ԿՂՄԻՆԴՐԱԲԱԺԱԿ
/
04.10.2022
/
