ԱՆԵՄԻԱ (ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ) — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՆԵՄԻԱ (ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ)

Բնորոշվում է էրիթրոցիտների քանակի կամ հեմոգլոբինի պարունակության նվազմամբ: Անհրաժեշտ է սնվել մսեղենով, հատկապես լյարդով: Շատ օգտագործել կաթ, դեղին դդում, գետնամորի, նուռ, թուզ, ձմերուկ, սեխ, խաղող, բալ, բանան, ճակնդեղ, կաղամբ, գազար, ծիրան, թութ, դամբուլ, հոն, եղինջ, ածիկ, սամիթ, խնձոր:
Բուժման համար անհրաժեշտ է.
. Լյարդը կտրատել բարակ շերտերով, թավայի մեջ տապակել, մսաղացով աղալ: 200 գ լյարդին ավելացնել 100 գ կարագ և ուտել օրը 100 գ:
. 3 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել 3 ճաշի գդալ սրոհունդ, 2 ճաշի գդալ խուլ եղինջի ծաղիկներ, 2 ճաշի գդալ մոշենու տերևներ և թմրել 3 ժամ, ըմպել 1 բաժակ, օրը 3 անգամ:
. Օգտագործել սեկևիլի և պոմիդորի հյութեր, սպանախի, եղինջի, խատուտիկի և նեխուրի թուրմեր:
. 1 կգ գազարի հյութ, 2 բաժակ մուգ թեյ, 1 բաժակ բազուկի հյութ, 200 գ մեղր և 3 հատ լիմոնի հյութ, խառնել, փակ ամանով պահել սառնարանում: Օգտագործել օրը 1 բաժակ:
. Նուշի պտուղները ծեծել և շաքարով ուտել:
. Օգտագործել ծիրան, հոն:
. Օրական ընդունել 1 թեյի գդալ չիչխանի յուղ:
. 1 ճաշի գդալ լորենու ծաղիկների վրա լցնլ 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 20 րոպե, թամել, ըմպել տաք վիճակում, օրը 2-3 անգամ:
. 10-15 գ եղինջի չոր հումքը 2 ժամ թրմել 200 մլ ջրում, խմել 1 ճաշի գդալ, օրը 2-3 անգամ:
. Ամեն առավոտ անոթի վիճակում ուտել 100 գ քերած գազար թթվասերով կամ բուսական յուղով խառնած:
. Սխտորը ծեծել, մեղրով եփել ու ճաշի գդալով ուտել:
. Կարմիր ճակնդեղի հյութը խմել օրը 1 բաժակ, 3-4 շաբաթ:
. 1 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ չոր հոն, թողնել եռա: Վերցնել, թողնել 30-50 րոպե և օրական 3 անգամ խմել 0,5 բաժակ:
. Պատրաստել թթի դոշաբ և խմել:
. 3 հատ չորացրած թզի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, քիչ եռացնել: Կրակից վերցնել, 10-12 րոպե հետո կում-կում խմել:

Comments