ԱՆԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԵՍԱԿ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՆԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԵՍԱԿ

Ընտանեկան կյանքի արվեստը, թերևս, բոլոր արվեստներից ամենաբարդն է. այն կազմված է
փութանցիկ կիսատոներից, երանգների ոստայնահյուսվածքից: Մենք այստեղ շատ բան
չգիտենք, չգիտենք նույնիսկ մեր սեփական անգիտության չափերը:
Մեր կենցաղում շատ տարածված է անգիտության երեք տեսակ. Առաջինը հոգեբանական
անգրագիտությունն է՝ կանացի և տղամարդկային հոգեբանությունը, ընտանիքում հուզական
շփման տարրերը չիմանալը, երկրորդը սեռական անգրագիտությունն է, մարդկային
սեռական կյանքի օրենքները չիմանալը, տամարդու և կնոջ սեռական խառնվածքի
տարբերություններին և դրանց թուլացման միջոցներին անիրազեկությունը: Եվ, ի վերջո,
դաստիարակչական անգրագիտությունը- մանկան և մեծահասակների ոգեբանության
արմատական տարբերությունները, երեխաների դաստիարակության խելամիտ մեթոդները
չիմանալը:
Անգիտության այս երեք տեսակները վնասում են երիտասարդ շատ ընտանիքների, և
գիտելիքները կարող են շատ օգնել նրանց: Սակայն միայն գիտելիքներն այստեղ բավական
չեն: Գիտելիքները Արիադնային թելը չեն, որ կարող են դուրս բերել լաբիրինթոսից: Դրանք
ավելի շուտ կողմնացույց են, որ ցույց են տալիս երջանկության բևեռը, իսկ կհասնե՞նք
արդյոք մենք դրան թե ոչ, կախված է մեր ջանքերից, այն բանից, թե կկարողանա՞նք արդյոք
գտնել դեպի այդ բևեռը տանող մեր ճամփան-մի ճամփա, որը համապատասխանում է մեր
բնավորությունների, զգացմունքների, հարաբերությունների անկրկնելի կերտվածքին:

Comments