ԱՆԳԻՆԱ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՆԳԻՆԱ

Անգինան սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է քմային ավշահանգույցների (նշագեղձերի ) առավելապես բորբոքային ախտահարմամբ: Անգինայով հիվանդանում են չափից ավելի մրսածության, գերհոգնածության, ոտքերի թրջվելու դեպքում և այլն: Անգինայի ժամանակ քմային նշիկները մեծանում են, լորձաթաղանթը գերարյունային և այտուցված է, ջերմությունը հասնում է 38-40-ի: Ըմպանում առաջանում է չորություն և քերման զգացողություն:Հիվանդները գանգատվում են կլման ակտին ուղեկցվող մշտական ցավերից, գլխացավից: Ֆոլիկուլյար անգինայի ժամանակ նշիկների վրա առաջանում են սպիտակադեղնավուն, գնդասեղի գլխիկի մեծության թարախային կետեր: Հարկավոր է սնունդն ընդունել տաք վիճակում և լավ մանրացված, սուր և կոշտ սնունդը բացառել: Անգինայի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս:
. Կու-կում խմել խաղողի հյութ, օրը 4-5 անգամ կոկորդը ողողել այդ հյութով: Խաղողի հյութը իջեցնում է նաև ջերմությունը:
. Խաղողի տերևներից պատրաստված ջրաթուրմով ողողել կոկորդը:
. Մի քանի թուզ մանրացնել, լցնել 1 բաժակ տաք կաթի մեջ, թողնել 30 րոպե, գոլ վիճակում ողողել կոկորդը:
. Վաղենակի ծաղկաբույլերի ջրաթուրմով օրը 4-5 անգամ կոկորդը ողողել:
. Կարմիր վարդի 2-3 թեյի գդալ թերթիկների վրա ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և կատարել կոկորդի ողողումներ:
. 2 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել մոշի չորացրած տերևների 4 թեյի գդալ, թողնել 4 ժամ, քամել և կես-կես բաժակ ընդունել օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ:

Comments