ԱՆԱՆՈՒԽ (ԴԱՂՁ, ՆԱՆԱ) — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՆԱՆՈՒԽ (ԴԱՂՁ, ՆԱՆԱ)

Բույսը պարունակում է եթերայուղ: Նրա հիմնական մասը կազմում է երկրորդային սպիրտ մենթոլը: Բացի այդ, բույսի մեջ կան մենթոլ, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ, պուլեգոն, մենթոլի քացախաթթվական և վալերիանաթթվական եթերներ, կարոտին, ուրսոլաթթու, օլեինաթթու և այլ նյութեր:
Բուժման նպատակով օգտագործվում են բույսի տերևները: Դեղաբույսը օգտագործում են գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության և վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, ձայնի խռպոտության, հազի, ստամոքսի բորբոքումների, փսխման, վատ ախորժակի դեպքերում: Օգտագործվում է նաև միգրենի,վերին շնչուղիների սուր բորբոքման, կրծքային հեղձուկի, լուծի, թութքի ժամանակ:

Comments