ԱՅՐՎԱԾՔՆԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ

Այրվածքը հյուսվածքների վնասումն է՝ բարձր ջերմաստիճանի, ագրեսիվ քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի և ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությամբ: Ըստ խորության բաժանվում են 4 աստիճանի.
1. Աստիճանի դեպքում նաշկը կարմրում է, այտուցվում, դառնում ցավոտ:
2. Աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ, որոնց մի մասը պայթելով՝ մերկացնում է մաշկը: Վերնամաշկից զուրկ հյուսվածքները կարող են ընդհանուր վարակման պատճառ դառնալ: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
3. Աստիճանի դեպքում մաշկից բացի ախտահարվում են ավելի խոր հյուսվածքները:
4. Աստիճանի դեպքում խոր հյուսվածքները մեռուկանում են:
5 կամ 6 աստիճանի այրվածքների դեպքում անհապաղ հիվանդին տեղափոխել բուժհիմնարկություն:
Չի կարելի այրված հատվածից հագուստը պոկելով հանել, այն պետք է կտրել և զգույշ հեռացնել: Եթե այրվածքը քիմիական նյութերից է, պետք է անմիջապես լվանալ սառը ջրի շիթով՝ 15-20 րոպե, թթուներով առաջացած այրվածքի դեպքում՝ սոդայի լուծույթով, իսկ հիմքերով առաջացածի դեպքում քացախաթթվի կամ բորաթթվի թույլ լուծույթով:
Ժողովրդական բժշկության միջոցների դիմել միայն 1 աստիճանի այրվածքների դեպքում.
. սառույցի կտոր դնել:
. թարմ մեղրով թրջել:
. կարտոֆիլը կիսել և դնել վերքին:
. տրորած կաղամբը ձվի սպիտակուցի հետ հարելով՝ դնել ամեն տեսակի այրվածքի վրա:
. օգտագործել նաև գազարի քերուկ:
. պոմիդորը տապակել յուղի մեջ և այդ յուղը օգտագործել այրվածքի բուժման համար:
. եզան լեզվի թարմ տրորած տերևները ձվի սպիտակուցի հետ լավ միջոց է այրվածքի բուժման համար:
. կաղնու ծառի կեղևը՝50 գ, 1 լ ջրում եփել 30 րոպե, քամել և օգտագործել թրջոցների ձևով:
. 5 գ մեղրամոմը հալել 10 մ լ ձիթապտղի յուղի մեջ, ավելացնել ձվի դեղնուց և քսել այրվածքին:
. օգտագործել աղի ու զեյթունի յուղի խառնուրդը:
. ճառագայթային այրվածքի ժամանակ օգտագործել կտավատի, գերչակի, չիչխանի յուղ:
. կոկորդի այրվածքի ժամանակ հարկավոր է խմել ձիթապտղի յուղ կամ ջրի մեջ խառնած հում ձվի սպիտակուց:
. օրվա ընթացքում 2-3 անգամ քաթունը թրջեք կաթի մեջ և դրեք այրվածքի վրա:
. տանը ունեցեք հետևյալ թուրմը. 1 բաժակ լվացած ու մանրացրած թարմ եղինջը լցրեք 0,5 լ օղու մեջ, 2 ամիս դրեք զով, մութ տեղ: Այրվածքի դեպքում բինտը թաթախեք թուրմի մեջ և այրվածքի վրա:
. ալոեի տերևների հյութը քսեք վերքին:

Comments