ԱՅՐՈՑ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՅՐՈՑ

Տհաճ զգացողություն է կերակրափողում, առավել արահայտված է ստորին բաժնում: Առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս: Հաճախ նկատվում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացման, երբեմն էլ ստամոքսահյութում աղաթթվի քչացման և նույնիսկ բացակայության դեպքերում: Հանդիպում է ստամոքսի տարբեր հիվանդությունների՝ ստամոքսաբորբ, խոցային հիվանդություն, լեղապարկի բորբոքման, ստոծաու ճողվածքի, որոշ սննդամթերքի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականության ժամանակ:
Այրոցի ժամանակ խմել տաքացրած հանքային ջուր, կաթ, ընդունել մագնեզիում:
Չոր թարմ ոլոռ ծամել:
Սննդի մեջ բացառել կծու, ապխտած, յուղոտ ուտելիքները:
Չորածաղկի ջրաթուրմը օգտագործել ճաշի գդալով, օրը 4-5 անգամ:
20 գ սրոհունդ, 20 գ եզան լեզվի տերև, 5 գ երիցուկի ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 200 մլ եռման ջրում թրմել 30 րոպե: Օգտագործել ճաշի գդալով:
Առավոտները անոթի ուտել հնդկացորենի շիլա, խմել մաքուր ջուր, յուղալի մթերքները, այդ թվում բուսական յուղը սահմանափակել:

Comments