ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մեր օրերում ամենաշատ քննարկվող և անհանգստություն պատճառող թեմաներից է։

Միջանձնային հարաբերությունների փորձագետ, հոգեբան, բժիշկ, երջանիկ կյանքի արվեստի մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ Մարկ Գուլստոնը իր փորձի շրջանակում գտել է 9 սովորույթ, որոնք կօգնեն ցանկացած զույգի՝ պահպանել ամուսնությունը:

1. Ամուսնական զույգերը պետք է պառկեն քնելու միևնույն ժամին՝ ցանկացած պարագայում, նույնիսկ եթե նրանցից մեկը շատ վաղ է արթնանալու, իսկ մյուսը՝ ոչ:

2. Զույգերը պետք է անպայման ընդանուր հետաքրքրություն զարգացնեն, որպեսզի նրանց հաճելի լինի միմյանց հետ, և չթերագնահատեն միասին երկար ժամանակ անցկացնելու կարևորությունը:

3. Ամուսինները պետք է միմյանց ձեռքից բռնեն զբոսանքների ժամանակ, շփման կարևորությունը չպիտի անտեսվի:

4. Վստահության և ներման ռեժիմը պետք է գործի նույնիսկ լռության պահին: Ցանկացած ամուսնական զույգ վիճում է, և թեմաները շատ բազմազան են, սակայն պետք է սովորել ներել միմյանց:

5. Խելացի զույգերը պետք է ուշադրություն դարձնեն այն բաների վրա, ինչը իրենց սիրելին ճիշտ է անում, և ոչ թե մատնանշեն սխալները:

6. Իրականում սիրելի ամուսինները պետք է գրկախառնվեն երկար աշխատանքային օրվանից հետ, քանի որ որքան շատ են գրկախառնվում զույգերը, այնքան մեծանում է ֆիզիկական ձգողությունը:

7. Նրանք պետք է կրկնեն՝ «ես քեզ սիրում եմ» և «քեզ հաճելի օր, սիրելիս» արտահայտություններն ամեն օր:

8. Նրանք պետք է անպայման միմյանց «բարի գիշեր» մաղթեն քնելուց առաջ, և կարևոր չէ՝ ինչ հարաբերությունների և հոգեվիճակի մեջ են տվյալ պահին:

9. Շաբաթվա մեջ մի քանի անգամ պետք է զանգել սիրելիի աշխատավայր, հետաքրքրվել նրա գործերով:

Սիրելիներս հիշեք,որ ամեն բան  քանդելը մի քանի րոպե է տևում,իսկ կառուցելը տարիներ։Նախքան ամուսնալուծության դիմելուն մի պահ փորձեք վեր հիշել ձեր համատեղ կյանքի ժամանակ անց կացրած ամեն գեղեցիկ պահերը և հիշեք,որ դուք այդ ընտանիքը կառուցել եք սիրո և համերաշխության հիմքի վրա։

Թույլ մի տվեք,որ բացասական հույզերն ու էմոցիաները ձեզ դարձնեն խաղալիք։

Comments