ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ

Մի քանի տարի առաջ ես երջանիկ ընտանիքների, հենց երջանիկ և ոչ թե
ուղղակի լավ ընտանիքների, կլոր սեղան կազմակերպեցի: Եվ ահա պարզվեց
հետևյալը, շատ տարածված էր Վալերիի և Նատաշայի ընտանեկան դեբյուտը:
Նրանք սկսեցին գժտվել հենց հարսանիքից շատ կարճ ժամանակ անց, վեճերն
ավելի ու ավելի հաճախ էին բռնկվում, դառնում ավելի սուր: Էական պատճառնր
դրանց համար չկային. Մանրախնդրություն, խոցված ինքնասիրություն և, որ
գլխավորն է, առանց վիրավորելու վիճելու անկարողություն,
տարաձայնություններում համաձայնության գալու անկարողություն:
Ամեն մի վեճ կրակոց է սիրո վրա, և սերն սկսում է խամրել, մարել, իսկ նրա
փոխարեն ավելի շատանում են դյուրագրգռությունն ու օտարացումը: Արդեն
սկսվում էին խոսակցություններ բաժանման, իրան հետ ապրելու
անհնարինության մասին, — ասում էին նրանք: -Եվ ահա մենք մեզ հարց տվինք.
Ինչո՞ւ ենք վիճում, ինչի՞ կհասնենք: Չ՞է որ կյանքը շարունակվում է նաև
գժտությունների ժամանակ, և այն էլ ինչպե՞ս: Չէ որ սա կյանքի խաղափորձ չէ,
ոչ էլ դրա նախաբանը, այդ ինքը՝ կյանքնէ: Իսկ մենք մեզ այնպես ենք պահում,
ասես թե միայն ինչ-որ տեղ, իսկական կյանքում պիտի ապրեք ինչպես հակն է:
Հասնելով անդունդին, նրանք հասկացան, որ վեճերն սպանում են իրենց
կյանքում լավագույնը, որ վեճերում անցած յուրաքանչյուր սպանված օր,
յուրաքանչյուր ժամ ու յուրաքանչյուր վայրկյան, անդառնալի է:

Comments