Ամեն ինչ անցողիկ է — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ամեն ինչ անցողիկ է

Բոլոր հիվանդություններից և ցանկացած վարակից ամենալավ  պաշտպանությունը սեփական առողջության հանդեպ մեծ վստահությունն է և դրական զգացմունքները: Բացասական մտքերը կործանարար են: Օրինակ, չարությունը աղեստամոքսային տրակտի հիվանդությունների է հանգեցնում, վիրավորվածության զգացումը ժամանակի ընթացքում լյարդի,ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ է առաջացնում: Եվ եթե սիրո, համակրանքի, հիացմունքի,խոսքերը խթանում են այն մարդու կենսական էներգիան, ում ուղղվածեն դրանք, ապա չարությամբ արտաբերված յուրաքանչյուր բառը հակառակը`էներգիա է խլում: Չար մտքերի հետ կապված հիվանդությունների թիվն ավելի անդադար աճում է:Հետևաբար այժմ  առավել,  քան երբևէ, պետք է հետևել դարերի խորքից մեզ հասած իմաստուն խորհուրդներին: Պետք է ուրախությամբ ընդունել կյանքը , որքան էլ, որ այն ծանր լինի: Եթե լավի մասին մտածեք, լավը կիշխի, իսկ վատի մասին  մտածելու դեպքում` վատը: Այն, ինչի մասին  անդադար մտածում եք, վեր է ածվում համոզմունքի, որ դա պետք է կամ կարող է տեղի ունենալ: Իսկ այդ հավատից  էլ ծնունդ է առնում համարժեք իրադարձությունը: Այստեղ տեղին է հիշել ամերիկյան հայտնի սրտաբան Ռոբերտ Էլիոտի  երկու ոսկե  կանոնները. <<Մի վշտացեք անցողիկ բաների համար>> և <<Աշխարհում ամեն ինչ անցողիկ է>>:     

Comments