Cluber. com-ը ներկայացնում է 8 պարզ ճշմարտություն, որոնց արժեքը վաղ թե ուշ յուրաքանչյուր ոք հասկանում է:
- Դեպի նպատակակետը տանող ճանապարհը երբեք ուղիղ չի լինում:
Կարևոր չէ, թե ինչ ուղի է ընտրված, կարևորը, ցանկացած պարագայում ընտրած ճանապարհին հավատարիմ մնալն է: - Իրական ընկերները երբեք չեն դավաճանում:
Իրական ընկերները սիրում են նույնիսկ ձեզ հետ կապված իրերը, իսկ ոչ իրական ընկերներին դրանք վախեցնում են: - Սուտն ընտրություն է, սակայն՝ ո՛չ սխալ կամ՝ արդարացում
Եթե ձեզ հաջողվել է խաբել ինչ-որ մեկին, և նա հավատացել է ձեզ, դա դեռ չի նշանակում, որ նա հիմար է կամ միամիտ, դա նշանակում է, որ նա պարզապես վստահում է ձեզ ավելի, քան արժանի եք: - Անցյալը կվտանգի ձեր կյանքն այնքան, որքան դուք թույլ կտաք:
Անցյալն անցյալում է պետք թողնել, գիրքը փակելու անհրաժեշտություն չկա, պարզապես ուժ գտեք՝ անցյալի էջը շրջելու: Ներեցե՛ք և առա՛ջ անցեք. ներումը կօգնի կողմնորոշվել ապագայում և չկառչել անցյալից: - Դժբախտությունը, վաղ թե ուշ, այցելում է յուրաքանչյուրին
- Երբեմն ինչ-որ բան քանդվում է, որպեսզի ավելի ուշ մեկ միասնություն դառնա:
Երբ որևէ բան քանդվում, ոչնչանում կամ կործանվում է, պետք է հիշել, որ կյանքում ոչինչ ինքնանպատակ չի լինում: - Լռությունն ամենաբարձր ճիչն է:
- Ամենալավ ժամանակը ներկա պահն է:
Վայելե՛ք կյանքը՝ առանց մտավախությունների, առանց սխալ կամ ճիշտ լինելու վախի, կյանքն իրականում շատ կարճ է, և ոչինչ այլևս ետ չի բերվում: