ԱՄԱՆԵՂԵՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՄԱՆԵՂԵՆ

Յուղոտ ամանները հեշտ կլվացվեն, եթե տաք ջրին ավելացնեք մի քիչ մանանեխի փոշի:
Յուղոտ ամանները հեշտ են լվացվում, եթե ջրին խառնեք մի քիչ քացախ:
. Բոլոր ամանները չէ, որ սկզբից պետք է լվանալ տաք ջրով: Այն ամանները, որոնց մեջ եղել է ձու, կաթ, ձկնեղեն, մուրաբա, սկզբից լվանում են սառը, հետո միայն տաք ջրով:
. Ամանեղենը հեշտությամբ է լվացվում օգտագործելուց անմիջապես հետո: Բայց եթե հետաձգվում է, ապա ամաններից սննդի մնացորդը հեռացրեք փափուկ, մաքուր թղթով, ամանի մեջ լցրեք մի քիչ սառը ջուր, ավելացրեք մի քիչ աղ և թողեք փափկելու:
. Այն ամանը, որի մեջ խմոր պիտի պատրաստեք, նախապես յուղոտեք, որպեսզի խմորը չկպչի պատերին:
. Բյուեղապակյա ամանները մաքրում են սպիրտով թրջած լաթով, որից հետո փայլեցնում չոր փափուկ սրբիչով:
. Եթե ճենապակյա ամանեղենը լվանաք անուշադիրի սպիրտով լուծված գոլ ջրով, բոլոր բծերը կանհետանան:
. Ապակե սպասքը հաճելի փայլ կստանա, եթե լվանալուց հետո ողողեք քացախաջրով կամ աղաջրով, ապա մաքուր ջրով:
. Երկար օգագործելուց սևացած ալյումինե ամանը մաքրելու համար պետք է դրա մեջ լիքը ջուր լցնել, 3-4 գդալ քացախ և եռացնել:
. Պղնձյա սպասքը կարելի է փայլցնել կիտրոնի և աղի խառնուրդով:
. Ծաղկամանների հատակի նստվածքը հեշտությամբ կարելի է մաքրել քացախի և կերակրի աղի խառնուրդով:
. Եթե թեյնիկը նստվածք ունի, մեջը լցրեք խնձորի և տանձի կեղև, վրան ավելացրեք ջուր և եռացրեք:
. Այրված կաթսան հեշտ կմաքրվի,եթե կաթսայի մեջ աղաջուր լցնեք և թողնեք ողջ գիշեր, իսկ հաջորդ օրը աղաջուրը եռացնեք և լավ լվանաք:
. Որպեսզի այրվածքի հետքը ամանից մաքրվի, լցրեք ջուր, կտրատեք 3-4 սոխ և եռացրեք:
. Կաթսայի հատակն կպած այրված կաթը հեշտ լվանալու համար անհրաժեշտ է դրա մեջ լցնել սառը ջուր, ավելացնել 2-3 ճաշի գդալ կերակրի սոդա և մի քանի րոպե եռացնել:

Comments