ԱՂ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՂ

Աղը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Այն ոչ միայն լավացնում է կերակրի համը, այլև կարգավորում հյուսվածքներում ջրի պարունակությունը, ծառայում է որպես ստամոքսահյութի աղաթթվի գոյացման աղբյուր: Սակայն աղի ավելցուկը կարող է վնասակար ազդեցություն գործել օրգանիզմի վրա: Սրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների, բորբոքային երևույթների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում աղի սահմանափակ օգտագործումը բուժիչ նշանակություն ունի:
. Աղամանի մեջ ծծան թղթի կտոր կամ մի քանի բրնձահատիկ դնելը կանխում է աղի խոնավացումը և գնդիկների առաջացումը:
. Որպեսզի աղը չոր մնա, ավելացրք մի քիչ կարտոֆիլի ալյուր:
Սննդի հետ օրգանիզմ թափանցող մեծ քանակությամբ աղը, որը պարունակում է նատրիումի քլորիդ, շատ վնասակար է: Հետևանք է երիկամաքարային հիվանդություն, քաղցկեղի առաջացման: Այն ուժեղացնում է անոթների կծկումը, բարձրացնում զարկերակային ճնշումը, ծանրաբեռնում սիրտը: Սահմանափակեք աղի քանակը, դրա փոխարեն օգտագործեք այլ համեմունքներ, կիտրոնի հյութ, սխտոր, պղպեղ, կանաչեղեն, դարչին: Մեծ նշանակություն ունի աղի օգտագործման ժամանակաընթացքը.
Մսի արգանակի աղը ավելացնում են պատրաստի լինելուց 30 րոպե առաջ:
Ձկան արգանակի մեջ՝ քափը քաշելուց և կանաչին ավելացնելուց հետո:
Բանջարեղեն եփելիս՝ եփելու ավարտին:
Լոբազգիներ եփելիս՝ փափկելուց հետո:
Մսին և ձկանը՝ տապակելուց առաջ:
ՍՆՆԴԻ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԼՈՒՑ ԲԱՑԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ.
Թաց փայտը շուտ կբռնկվի, եթե վրան մի բուռ աղ լցնեք:
Գոլ աղաջրով լցված և սառը ջրով ցայած ապակե ամանեղենը դառնում է թափանցիկ և փայլուն:
Աղաջրով լավ են լվացվում հայելիներն ու ապակիները:
Աղով կարելի է այրուցքից մաքրել կաթսայի կամ տապակի հատակը. Հաստ աղի շերտ ցանել, մի քիչ ջուր լցնել և թողնել մի քանի ժամ:
Խոհանոցի կրակարանի ճարպաբծերը մաքրելու համար տաք կրակարանի վրա առատորեն աղ են ցանում, ապա մի քանի անգամ մաքրում լրագրաթղթով:

Comments