ԱՂՑԱՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՂՑԱՆ

Մայոնեզն ու թթվասերը աղցանին ավելացնել մատուցելուց անմիջապես առաջ. Այդպես լավ կպահպանվի կարոտինը (նախավիամին A):
. Աղցանի համար ընտրված բանջարեղենը լվացեք միայն սառը, ջրով, տաք ջրից զգալիորեն վատանում է համը և բուրմունքը:
. Թարմ բանջարեղենից աղցանները պետք է աղով համեմել միայն օգտագործելուց առաջ: Հակառակ դեպքում աղցանը կկորցնի ոչ միայն հաճելի տեսքը, այլև օգտակար հատկությունները:
. Աղցանը ամանի մեջ լցնելիս չի կարելի սեղմել կամ հարթեցնել:
. Աղցանը քաղախով պետք է համեմել ուտելուց անմիջապես առաջ:
. Աղցանի համար առանձնացված գլուխ սոխը մանր կտրատեք, լցրեք քամիչի մեջ և եռացրած ջուր լցրեք վրան, այդպես ավելի համեղ կլինի:
. Որպեսզի աղցանի համար նախատեսված կարտոֆիլը եփելիս գույնը չփոխի, ջուրը եռալուց 10-15 րոպե հետո մեջը մի քիչ քացախ լցրեք:
. Աղցանն ավելի համեղ կստացվի, եթե սկզբից ավելացնենք համեմունքը, ապա նոր միայն բուսական յուղը և թթվասերը:
. Աղցանը կամ վինեգրետը բազուկից գույնը չի փոխի, եթե բազուկը սկզբում կտրատեք առանձին ամանի մեջ, ավելացնեք բուսական յուղը, ապա նոր միայն ավելացրեք աղցանին կամ վինեգրետին:
. Աղցանի մեջ ոչ մի դեպքում տաք և սառը մթերքները մի խառնեք: Դրանից աղցանը շուտ է փչանում:
. Բավական է աղցանի ամանը շփեք սխտորով, որպեսզի աղցանն ունենա սխտորի անուշաբեր հոտ:
. Աղցանը զարդարում են այն սննդամթերքով, ինչից այն պատրաստված է:

Comments