ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է։
. 200գ խոզի միս
. 1 բազուկ
. 1-2 խնձոր
. 100գ նեխուր
. 100գ ընկույզ
. 4ճ.գ. բուսական յուղ
. հազար
. 2ճ.գ. քացախ
. 2 ձվի դեղնուց
. 1/2թ.գ. շաքարավազ
. 1/2թ.գ. մանանեխ
. 100գ մաղադանոսի և նեխուրի արմատ
. դափնու տերև
. աղ, աղացած սև պղպեղ
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ։
Խոզի միսը տապակել բուսական յուղի կես բաժնով, այնուհետև ավելացնել դափնու տերևը, արմատները և շոգեխաշել մինչև պատրաստ լինելը։ Սառեցնել և խորանարդներով կտրատել։
Բազուկը ջեռոցում եփել,կեղևել և մանր խորանարդներով կտրատել։ Հազարը և նեխուրը բարակ կտրատել, խնձորը կտրատել շերտերով։
Ձվի դեղնուցը հարել աղի, շաքարավազի հետ, ապա ավելացնել բուսական յուղը, մանանեխի և քացախը։
Պատրաստի բաղադրիչներն իրար միացնել,համեմել խյուսով և ավելացնել կտրատած ընկույզը։