ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է։
. 200գ հավի ապխտած միս
. 100գ եփած բրինձ
. 100գ անանաս
. 150գ հազար
. 2ճ.գ. կիտրոնի հյութ
. 4ճ.գ. մայոնեզ
. 2ճ.գ. կտրտած ընկույզը
. աղացած սև պղպեղ
. աղ
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Հավի միսը և անանասը կտրատել բարակ շերտերով։ Հազարը բարակ կտրատել։
Բրինձը միացնել պատրաստած բաղադրիչներին, համեմել աղով,աղացած սև պղպեղով, ավելացնել կիտրոնի հետ խառնած մայոնեզը և 30 րոպե թողնել։
Աղցանի վրա ցանել ընկույզը և մատուցել