Նատրիումն իրապես արժանի չէ իր շուրջ ստեղծվածաղմուկին, քանի որ խոլեստերինի նման այն նույնպես շատ անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար , պարզապես` չափավոր: Այնպես որ աղի միայն բացասական ազդեցությունների մասին խոսելը ճիշտ չէ:Նատրիումն օրգանիզմում կարգավորում է հեղուկի մակարդակը` ջուրն ուղարկելով բջիջներին և մյուս հյուսվածքներին, հավասարակշռում է մյուս հանքանյութերը (էլեկտրոլիտներ), կանխում է մկանային ջղաձգումները: Նատրիումի համարժեք քանակն ապահովում է մկանների շարժունակությունը:Նատրիումի պակասը կարող է ոտքերի մկաններում ցավեր առաջնել: Նատրիումի օրական անհրաժեշտ չափաքանակը կազմում է 2400մգ, որը կարելի է ստանալ 0.5թ գդալ աղից: Պնդումներն այն մասին, որ նատրիումը զարկերակային ճնշման բարձրացման հիմնական մեղավորն է, այսօր այնքան էլ միանշանակ չեն: Այն իսկապես ազդեցություն թողնում է ճնշման վրա, սակայն դրա միակ մեղավորը չե: Կան մի շարք այլ գործոններ ևս, որոնցից են գիրությունը, ֆիզիկական ակտիվության պակասը, ալկոհոլը, կալիումի, կալցիումի, մագնեզիումի պակասը, որոնք կարգավորում են ճնշումը: Ճննշման խնդիր չուենալու դեպքում նատրումն այդքան էլ սարսափելի չէ:
Աղի վնասն ու օգուտը
/
04.04.2018
/
