ԱՂԻՔՆԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՂԻՔՆԵՐ

Աղիքները սկսվում են ստամոքսից և վերջանում են հետանցքով, ունեն 7-8 մ երկարություն: Առանձնացվում են բարակ և հաստ աղիքներ: Աղիքների հիմնական ֆունկցիաներն են սննդանյութի ներծծումը, մարսողությունը, թունավոր և չյուրացված թունավոր արգասիքների հեռացումն օրգանիզմից:
ԱՂԵՓՔԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ.
Գիհու պտուղները վերացնում են աղեփքանքը:
Խնկածաղիկի 2 թեյի գդալ հումքը 15-20 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, ըմպել քաղցած և տաք վիճակում:
8-ական գրամ խոնդատի ծաղիկների ու անխոնի սերմերին ավելացնում են 30 գ չամիչ, 1 ճաշի գդալ շաքար, 5 գ քիմոնի սերմ և 0,5 լ ջուր: Խառնուրդը եփում են 5-10 րոպե ու քամում: Ընդունել կես բաժակ՝ օրական 3 անգամ՝ մի քանի օր տևողությամբ:

Comments