ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փորկապությունները 20-րդ դարի չարիքն են: Այս դեպքում դեղամիջոցների և հոգնաների մշտական օգտագործումը ոչինչ չի տալիս: Պետք է մեծացնել ֆիզիկական ակտիվությունը, սննդի մեջ շատ օգտագործել մրգեր ու բանջարեղեն, պահպանել սննդի համատեղելիության կանոնները:
Լավ արդյունք է տալիս բազուկով հոգնան , կտրտեք 500-800 գ հում, մաքրած բազուկը, լավ լվացեք, ավելացրեք 1-2 լ եռման ջուր, պահեք կես ժամ և այդ ջրով հոգնա կատարեք: Այս ջերմաստիճանում լուծույթը լավ է ծծվում աղիներից ու բուժում աղիների մկանային հյուսվածքը:
Թութքը ուղիղ աղիի երակների լայնացման հետևանք է, որը առաջանում է փորկապությունից, սխալ սնուցումից, մշտապես ծանր բեռ վերցնելուց , նստակյաց կյանքից:
Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո հեղուկների օգտագործումից, սննդի համատեղելիության օրենքները խախտելուց:
12-մատնյա աղիի և ստամոքսի խոցի բուժումը, ըստ Մ. Գոլուգանի, պետք է սկսել աղիների մաքրումից, հետևեք սննդի համատեղելիության օրենքներին: Ամեն օր պետք է խմել 5 տեսակի բանջարեղենային հյութերի խառնուրդ ՝ օրը 7 բաժակ, շաբաթական 1 անգամ 24-36 ժամով հրաժարվել սննդից նախօրոք հոգնա կատարելով:
Ժողովրդական բժշկության տվյալներով.
1. Կարտոֆիլի թարմ հյութն օգտագործել օրը 3 անգամ 50 մլ չափով, ուտելուց 1.5-2 ժամ առաջ, մեկ ամսվա ընթացքում:
2. Կես բաժակ կաղամբի հյութ+ կես բաժակ գազարի, բազուկի հյութերի խառնուրդ, օրական 2 բաժակ օգտագործել մեկ ամիս:
3. Բանկայի մեջ, լցնել արևքուրիկի խոտը, ավելացնել այնքան ձիթապտղի յուղ, որ խոտը ծածկվի, բանկան դնել կրակի վրա դրված եռման աստիճանի ջրով ամանի մեջ, պահել 6 ժամ, քամել, պահել հով տեղ: Օգտագործել ուտելուց առաջ, 2 ճաշի գդալ:

Comments