ԱԿՆՈՑ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԿՆՈՑ

. Ակնոցի ապակիները լավ կմաքրվեն, եթե որոշ ժամանակ թողնեք մի քանի կաթիլ քացախի և մանր կտրտած կարտոֆիլի խառնուրդի մեջ:
. Արևային ակնոցի ապակիները մաքրեք փափուկ լաթով, իսկ օպտիկական ապակիները սպիրտի լուծույթի մեջ թրջած խծուծով:
. Ակնոցի ապակիները լավ կմաքրվեն, եթե երկու կողմից սրբեք մի կաթիլ գլիցերինով թրջված խծուծով, իսկ հետո չոր, մաքուր ֆլանելով:
. Ակնոցի ապակիները չեն քրտնի, եթե սրբեք 3 բաժին գլիցերինի, 7 բաժին օճառաջրի և մի քանի կաթիլ սկիպիդարի խառնուրդով:
Ակնոց ընտրելիս անհրաժեշտ է իմանալ.
. քառակուսի դեմքը պահանջում է կլոր շրջանակով ակնոցներ:
. կլոր դեմքին սազում է թեքված և վերև բարձրացրած, դրսից անկյուններով բարակ շրջանակ:
. ձվաձև դեմքը պահանջում է թեթևակի կլորավուն շրջանակներ:
. եռանկյունի դեմքը պահանջում է ուղիղ, ունքերին զուգահեռ շրջանակ:
. ուղղանկյուն դեմքը կարիք ունի լայն շրջանակով ակնոցների:
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՇՊԱՐՎԵՔ, ԵԹԵ ԱԿՆՈՑ ԵՔ ԿՐՈՒՄ.
Կարճատեսության դեպքում անհրաժեշտ է ընդգծել աչքերի մեծությունն ու արտահայտչականությունը՝ մեղմացնելով ապակիների փոքրացնող հատկությունը:
Կոպերի համար կարելի է օգտագործել վառ գույնի ստվերաներկ: Կարելի է ներկել նաև ներքևի կոպերը և աչքերի արտաքին անկյունը, ինչպես նաև մատիտով ընդգծել աչքերի եզրագիծը:
Հեռատեսության դեպքում պետք է աշխատել փոքրացնել ապակիների խոշորացնող հատկությունը: Ընտրեք տաք երանգի ստվերաներկ, որը պետք է քսել աչքերի արտաքին անկյունից դեպի քունքերը, որպեսզի աչքերը կլոր չերևան:

Comments