ԱԿՆԱՄՈՄ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԿՆԱՄՈՄ

Ակնամոմը գորշ կանաչավուն, դառը, անուշահոտ մածուցիկ նյութ է: Ակնամոմով մեղուները փակում են փեթակի ճեղքերն ու անցքերը, աշնանը փոքրացնում արկանոցը ցրտից պաշտպանվելու համար: Պարունակում է 50% խեժ և բալանս, 35% մոմ, 10% եթերային յուղ, 5% ծաղկափոշի: Օգտագործվում է լաքերի և ներկերի արդյունաբերության մեջ, ձայնապնակներ պատրաստելու, երաժշտական գործիքնրը և փայտյա ամանները լաքապատելու համար: Ակնամոմը վաղուց հայտնի է ժողովրդական բժշկության մեջ որպես կոշտուկների, վերքերի, ականջի ցավի բուժման միջոց:
Ականջացավի դեպքում.
. ակնամոմի 10 գ-ը մանրացնել, լցնել 100 մլ սպիրտի մեջ, մի քանի օր թողնել, թափահարել, որ լավ լուծվի, քամել և կաթացնել 3-4 կաթիլ ականջին:
. ակնամոմի 5-10%-անոց քսուքը 2 օր պահել այրվածքի վրա և փոխել 3-րդ օրը:
Կոկորդի ցավի ժամանակ.
. ակնամոմի 10%-անոց սպիրտային լուծույթով թրջած ձողիկի վրա փաթաթած բամբակով մաքրել նշիկների թարախային օջախները: Այդ լուծույթով 1 ճաշի գդալ լցնել 100 մլ գոլ ջրի մեջ և կատարել ողողումներ:
Ատամի ցավի ժամանակ.
. մի կտոր ակնամոմը լավ տրորել, փափկեցնել, դնել ցավող ատամին:
. ակնամոմի 5-10%-անոց ոգեթուրմով մի կտոր բամբակ թրջել և դնել ատամի վրա:

Comments